Կոռուպցիայի մեջ մեղադրվող տնօրենի հետ նախարարն ու մարզպետը ԿՏ են բացել. հովանավորչությո՞ւն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սևանի բժշկական կենտրոնի կասեցված լիազորություններով տնօրեն Արամ Նիկողոսյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և իր ընկեր՝ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ փետրվարի 16-ին մասնակցել է հիվանդանոցի ԿՏ-ի կաբինետի բացման արարողությանը, այն դեպքում, երբ Նիկողոսյանի լիազորությունները փետրվարի 6-ի դրությամբ արդեն հենց նույն նախարարի հրամանով դադարեցված են՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի պահանջով։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են, որ «Արամ Նիկողոսյանին մեղադրանք է առաջադրվել իրեն վստահված խոշոր չափերով գույքի հափշտակության և խմբի կազմում փաստաթղթեր կեղծելու հատկանիշներով։ Նրա պաշտոնավարումը կասեցված է փետրվարի 6-ից՝ Կոմիտեի պահանջով»։ Ըստ որոշ տեղեկությունների՝ տնօրենը նաև աշխատանքի է ընդունել իր հարազատին, ով աշխատանքի չի հաճախել, սակայն ստացել է աշխատավարձ։

Հավելենք, որ խմբագրության տրամադրության տակ է հայտնվել նաև Նիկողոսյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տես փաստաթուղթը)։

Պաշտոնական միջոցառում՝ կասեցված տնօրենի մասնակցությամբ

Սակայն ստեղծված իրավիճակում առավել ուշագրավ է մեկ այլ հանգամանք։ Մինչ իրավապահ գործընթացները դեռ ընթացքի մեջ են, և տնօրենի լիազորությունները կասեցված են, նույն Նիկողոսյանը մասնակցել է Սևանի բժշկական կենտրոնում նոր համակարգչային շերտագրման (ԿՏ) կաբինետի բացման պաշտոնական արարողությանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարարներ Լևոն Հակոբյանը և Արմեն Գասպարյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, ոլորտի պատասխանատուներ և հյուրեր։ Ավելին՝ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ բացման խոսքով հանդես է եկել հենց Արամ Նիկողոսյանը՝ ներկայացնելով ծրագրի կարևորությունն ու դրա ազդեցությունը բժշկական ծառայությունների որակի վ

Ո՞վ է պատասխանատու վերահսկողության համար

Ստացվում է հակասական և անօրինական գործունեություն։ Մի կողմից՝ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող և պաշտոնավարումը կասեցված ղեկավարը մասնակցում է իրավապահ նախարարի այցին և պետական բարձր մակարդակի միջոցառմանը՝ ներկայանալով որպես գործող տնօրեն։

Հատկանշական է նաև, որ Արամ Նիկողոսյանը համարվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի մտերիմ ընկերներից մեկը։ Սա լրացուցիչ հարցեր է առաջացնում՝ ինչու է մարզային իշխանությունը թույլ տվել կասեցված լիազորություններով տնօրենին մասնակցել պաշտոնական միջոցառմանը։ Ասել, որ տեղյակ չեն եղել, նշանակում է ոչինչ չասել։ Ստացվում է՝ մարզպետի ընկեր լինելը արդեն բավարար է՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանի հրահանգները չկատարելու համար։

Ամեն դեպքում, ArmLur.am-ը մեկնաբանության համար դիմել է և մարզպետ Սարգսյանին, և Հակակոռուպցիոն կոմիտեին՝ պարզելու, թե ինչպես է կասեցված լիազորություններով տնօրենը ներկայանում իբրև տնօրեն և բացում իրականացնում, սակայն դեռևս պատասխան չունենք»։

https://armlur.am/1543504/

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև