Ձուկ, հողատարածքներ եվ կապեր. Արսեն Թորոսյանի ընտանիքի բիզնես սխեման

​Hetq.am-ի հրապարակած նյութն արձանագրում է կոնկրետ բիզնես սխեմա՝ կապված առողջապահության նախկին նախարար և գործող պատգամավոր Արսեն Թորոսյանի ընտանիքի հետ: 2021 թվականին հիմնադրվել է «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ընկերությունը, որն ի սկզբանե գրանցված է եղել նախկին փոխնախարար Շավարշ Գրիգորյանի և նրա կնոջ անունով: Արդեն 2021 թվականի հոկտեմբերի 19-ին ընկերության բաժնեմասերի 80%-ն անցնում է պատգամավորի հորը՝ Գևորգ Թորոսյանին, իսկ 20%-ը՝ Արագածոտնի մարզպետի խորհրդականի հորը՝ Սարգիս Թադևոսյանին: Միաժամանակ, Սարգիս Թադևոսյանը դառնում է ընկերության տնօրեն, իսկ նրան պատկանող Ղազարավան գյուղի հողատարածքը վարձակալությամբ տրվում է հենց այս ընկերությանը։

​Ընկերությունը 2022 թվականի մարտի 10-ին ստացել է ջրօգտագործման թույլտվություն՝ երեք տարի ժամկետով, վայրկյանում 60 լիտր ջրի լիմիտով՝ «չնշված աղբյուրից»: Խոսքը փոքր բիզնեսի մասին չէ. նախագիծն իրականացվում է ինը ջրավազան ունեցող տարածքում: Լրացուցիչ պարզվել է, որ Շավարշ Գրիգորյանը դեռևս մինչև «Ֆիշ Ֆարմ Մենեջմենթի» ստեղծումը՝ 2021 թվականի ապրիլի 2-ին, 16,67% բաժնեմաս է ձեռք բերել «Մակ Ֆիշ» ընկերությունում, որը խոշոր խմբի մաս է կազմում, ձուկ է արտահանում Ռուսաստան, և նրան է պատկանում Արարատի մարզում գտնվող շուրջ 14 հեկտար տարածք ընդգրկող ձկնաբուծարան:

​Այս բիզնեսի ձևավորմանը զուգահեռ՝ 2021 թվականի հոկտեմբերի 20-ին (սեփականատերերի փոփոխության հաջորդ օրը), Արսեն Թորոսյանն իր նոր բիզնես-գործընկերոջ կնոջից՝ Աննա Թադևոսյանից, Փարպի գյուղում գնում է երկու հողամաս՝ վճարելով 3,7 մլն և 1,3 մլն դրամ: Նույն 2021 թվականին, նա Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի նախկին ղեկավար Զորիկ Խլղաթյանից և նրա ազգականից գնում է ևս երկու հողամաս՝ ընդհանուր շուրջ 15 մլն դրամ արժողությամբ: Բոլոր գործարքներն արտացոլված են հայտարարագրում:

​Ըստ ֆինանսական տվյալների` 2021 թվականին Արսեն Թորոսյանի եկամուտը կազմել է մոտ 28,4 մլն դրամ և 20,7 հազար եվրո, որից 9,5 մլն դրամը նվիրատվություն է հորից: Հաշվեհամարներին նա հայտարարագրել է շուրջ 12,4 մլն դրամ, 20 հազար դոլար և 31 հազար եվրո: Նույն տարում նա 17,75 մլն դրամով ձեռք է բերել 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա:

​Նրա կինը՝ Վարդանուշ Թևանյանը, հայտարարագրել է մոտ 34 մլն դրամի եկամուտ, ավելի քան 50 հազար դոլարի ավանդ և 19,38 մլն դրամի փոխառություն է տրամադրել «Ասիամեգաստրոյ» շինարարական ընկերությանը:

​Ընտանիքը կապված է նաև բժշկական բիզնեսի հետ. 2022 թվականի ապրիլին պատգամավորի կինը 10% բաժնեմաս է ստացել «ՄԻԲՍ» ընկերությունում, որը նախկինում համագործակցել է առողջապահության նախարարության հետ հենց այն ժամանակահատվածում, երբ Արսեն Թորոսյանը զբաղեցնում էր նախարարի պաշտոնը: Այսպիսով` հետաքննությունն արձանագրում է գործարար շահերի, գույքային գործարքների և վարչական կապերի համակցում մի խումբ անձանց շրջանակում, որոնք միաժամանակ գործում են թե՛ բիզնեսում, թե՛ պետական կառավարման համակարգում:

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև