Աննա Հակոբյանը 5,5 միլոն դոլար արժեք ունեցող ժամացույց է կապել (լուսանկար)

7or․am-ը գրում  է․

Վարչապետի տիկին Հակոբյան Աննան այդ ի՞նչ արեց, որ 2 տարվա ընթացքում կարողացավ իրեն թույլ տալ՝ 5,5 միլոն դոլար արժեք ունեցող ժամացույց կապել։

Մի՞թե վարչապետ Փաշինյանը այս կախարդական փայտիկի մասին էր խոսում։Տասնամյակներ շարունակ աշխատած Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը քննարկողները թող պատասխանեն հարցիս։

Իշխանական ներկայացուցիչները քննարկում են Ծառուկյանի ունեցվածքն ու ժողովրդի մեջ փորձում տարածել այն միտքը, թե Ծառուկյանը ձեր փողերով է հարստացել։

Ու սա այն դեպքում, երբ դեռ տասնամյակներ առաջ Ծառուկյան ընտանիքը քրտնաջան աշխատել է ու հենց տիկին Ռոզան պատկառելի տարիքում գտնվելով, հիմա էլ չի տրտնջում ու շարունակում է աշխատել։

Այս ամենի կողքին բացատրեք ինձ, ո՞ւր է տրամաբանությունը, երբ գիշեր ցերեկ աշխատելու արդյունքում հարստացած մարդու ունեցվածքը քննադատվում է, իսկ երկու տարի չզբաղեցնելով ոչ մի պաշտոն ու փաստացի ղեկավարելով միայն բարեգործական հիմնադրամ (կամ էլ երևի թե վարչապետի տիկինն արդեն պաշտոն է մեր երկրում, չգիտեմ) կարողանում է այս անձը 5,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույց կապել։Որտեղի՞ց այդքան գումար, մի՞թե ժողովրդի փողերով հարստացած իրական անձը դուք չեք հարգելի Աննա Հակոբյան։

7or․am

«Հայփոստ»-ի միլիարդները, չբացահայտված խախտումները և իշխանության կադրային արտոնությունները․ ո՞վ է պատասխան տալու

4,1 մլրդ դրամի խախտումներ, կարճված քրեական վարույթ, պետական բյուջեից միլիարդավոր դրամների հատկացումներ, Սարյան 22-ի գույքի փոխանցում ներդրումային ընկերությանը և պետական փոստային օպերատորի ղեկավարի ավելի քան 3,6 մլն դրամ ամսական աշխատավարձ։ «Հայփոստ»-ի շուրջ կուտակված այս փաստերը բացահայտում են մի համակարգ, որտեղ հանրային գումարների կառավարման վերաբերյալ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ խիստ սահմանափակ։

Կարդալ ավելին

COP17-ի կանաչ ցուցափեղկը և իրական Հայաստանը

Հայաստանը հյուրընկալում է բնապահպանական միջազգային համաժողով, մինչդեռ Ամուլսարում բացվել է ոսկու հանքը, Երևանը խեղդվում է փոշու մեջ, Սևանը շարունակում է աղտոտվել, իսկ ջրային համակարգի կառավարումն իշխանությունն ինքն է բնութագրում որպես ճգնաժամային։

Կարդալ ավելին

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև