Hetq.am։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ԱՄՆ-ում տուն է գնել 585 հազ․ դոլարով՝ առանց վարկային միջոցների

Hetq.am-ը 19.07.2022-ի նյութում հայտնել է, որ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն կտրուկ հաջողություններ է գրանցել պետական գնումների ոլորտում այն բանից հետո, երբ 2020 թվականի ապրիլին ընկերության 88,13 %-ը ձեռք է բերել Բագրատ Բադալյանը՝ այն ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյան-ի խորհրդականը։

Մինչ սեփականատիրոջ փոփոխությունը ընկերությունը բավական համեստ ցուցանիշներ ուներ․ 2018 թվականին կնքվել էր ընդամենը 3 պայմանագիր՝ շուրջ 12 մլն դրամ ընդհանուր արժեքով, իսկ 2019-ից մինչև 2020-ի ապրիլ՝ միայն 1 պայմանագիր՝ 431 հազար դրամ արժողությամբ։ Սակայն Բադալյանի կողմից ձեռքբերումից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է․ 2020-ի ապրիլից սկսած ընկերությունը շահել է մոտ 40 մրցույթ, իսկ պայմանագրերի ընդհանուր արժեքը գերազանցել է 1 մլրդ դրամը։

Բագրատ Բադալյանը 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո զբաղեցրել է մի շարք բարձրաստիճան պաշտոններ․ եղել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, ապա՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, այնուհետև՝ փոխվարչապետի խորհրդական և գրասենյակի ղեկավար, իսկ 2021 թվականի հոկտեմբերից հանդիսանում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Ինչպես նշում է Hetq.am-ը, 2021 թվականի հայտարարագրի համաձայն՝ Բադալյանն ու նրա կինը ձեռք են բերել բնակելի տուն Մերիսվիլ քաղաքում՝ 584,950 դոլար արժողությամբ։ Գործարքը կատարվել է Lennar Northwest Inc. ընկերության հետ, որը պատկանում է Lennar Corporation-ին։

Հրապարակված փաստաթղթերում վարկային միջոցների մասին տվյալներ չկան, ինչը կարող է վկայել, որ գույքը ձեռք է բերվել սեփական միջոցներով։ Հողամասի մակերեսը կազմում է 607 քմ, և, ըստ լրատվամիջոցի գնահատականի, պաշտոնյայի հայտարարագրված եկամուտները թույլ են տվել իրականացնել նման գործարք։

hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև