77 հազար դոլար՝ Մհեր Գրիգորյանի պատվիրակության փոխադրման համար

Hetq.am-ը գրում է.

"Մարտի 18-ին վարչապետ Փաշինյանը որոշում է կայացրել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ Ղազախստան (ք. Շիմքենդ) պատվիրակություն գործուղելու մասին: Դրա կազմում եղել են ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Ղազախստանում ՀՀ դեսպան Արմեն Ղեւոնդյանը, էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆայել Գեւորգյանը, փոխվարչապետի խորհրդականն ու արարողակարգի պատասխանատուն:

Փաշինյանն իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին հանձնարարել է կազմակերպել չվերթ. մարտի 26-ին՝ Երեւան-Շիմքենդ, իսկ 27-ին՝ Շիմքենդ-Երեւան երթուղով:

Ինչպես մարտի 22-ին (նախագահի թռիչքի օրը), այնպես էլ ամսի 26-27-ին ՀՀ պետական Airbus A319-ը, ըստ ավիացիոն հարթակների, ներգրավված չի եղել թռիչքների մեջ: Սակայն այս դեպքում եւս Մ. Գրիգորյանի պատվիրակությանը Ղազախստան է տարել ու հետ բերել Սուքիասյանների Gulfstream G450-ը:

Քանի որ փոխվարչապետը պետական պահպանության ենթակա պաշտոնյա չէ, եւ նրա վրա չի տարածվում «Գնումների մասին» օրենքի վերոնշյալ դրույթը պետական գաղտնիքի մասին, մենք վարչապետի աշխատակազմի ղեկավար Ա. Հարությունյանին հարցում էինք ուղարկել նույնպիսի բովանդակությամբ, ինչ նախագահի աշխատակազմին՝ ակնկալելով պատշաճ պատասխան: Սակայն աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը չի պատասխանել հետեւյալ հարցերին:

1. Ինչու՞ ՀՀ պատվիրակությունը չի օգտվել ՀՀ կառավարական ինքնաթիռից, կամ ինչու՞ ձեռք չեն բերվել ավիատոմսեր կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերություններից, այլ ընտրվել է բիզնես դասի օդանավի ծառայություններից օգտվելու տարբերակը:

2. Պայմանագիր կնքելուց առաջ արդյոք իրականացվել է գնային համեմատություն այս օդանավի մատուցած ծառայության եւ կանոնավոր ուղեւորափոխադրումներ կատարող ավիաընկերությունների տոմսերի արժեքների միջեւ:3. Եթե գնումը կատարվել է «մեկ անձից» ընթացակարգով, ապա ո՞րն է դրա իրավական հիմնավորումը, եւ նույնիսկ այդ պարագայում ինչու՞ է պայմանագիր կնքվել իշխող խմբակցության անդամի ընտանիքին անմիջական (Ֆլայուան Արմենիա) կամ ոչ անմիջական (FlyOne Romania) առնչություն ունեցող ընկերության հետ:

Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ պայմանագրով նախատեսված վճարումները կատարվել են «արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի» հոդվածով, որի շրջանակներում ծախսերը չեն մուտքագրվում պետական գնումների armeps.am հարթակ: Այդուհանդերձ, մեզ ուղարկել են մարտի 24-ին վարչապետի աշխատակազմի եւ «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ի միջեւ կնքված պայմանագիրը:

Սուքիասյանների ընկերությունը պարտավորվել է բիզնես դասի Gulfstream G450-ով 7 հոգու Երեւանից տեղափոխել Շիմքենդ, այնտեղից էլ՝ Երեւան:

Պայմանագիրը ներառել է օդանավավակայանի սպասարկման ծառայությունը, սննդի տրամադրումը, VIP սպասարկման ծառայությունը, օդանավի շահագործման ծառայությունները, այդ թվում՝ անձնակազմի, վառելիքի, տեխսպասարկման, աերոնավիգացիայի, օդանավակայանային վճարները: Պայմանագրի գինը 28.600.000 դրամ է (ներառում է հարկերն ու տուրքերը), որը ԿԲ ներկա փոխարժեքով հավասար է մոտ 77 հազ. դոլարի:

Անպատասխան են մնում հարցերը, թե ինչու փոխվարչապետի պատվիրակությունը չի մեկնել «սովորական» ավիաընկերություն(ներ)ով. Երեւանի ու Շիմքենդի միջեւ չկա ուղիղ չվերթ, սակայն տրամաբանորեն փոխադրումը կարելի էր կազմակերպել չվերթերի կապակցմամբ: Այդ իսկ պատճառով վարչապետի աշխատակազմի ղեկավարին հարցրել էինք, թե արդյոք իրականացվել է գնային համեմատություն: Սրա պատասխանի բացակայությունը նոր հարցեր է առաջացնում, ինչպես եւ այն, թե ինչու է ընտրվել իշխող թիմի անդամ Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի «Ֆլայուան Արմենիան»:"

hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև