Գլխավոր դատախազը հովանավորում է Ալեն Սիմոնյանին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չի արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ բուքմեյքերական ոլորտի հետ հնարավոր կապերի վերաբերյալ հնչեցված մեղադրանքներին։

Թերթը հարցում էր ուղարկել դատախազություն՝ պարզելու, արդյոք պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների հիմքով նախաձեռնվել են ստուգումներ, ուսումնասիրություններ կամ վարույթներ, ինչպես նաև՝ եթե ոչ, ապա ինչու։

Սակայն դատախազությունից պատասխանել են ընդամենը, որ քրեական վարույթի առկայության վերաբերյալ տվյալներ չկան՝ չանդրադառնալով մնացած հարցերին։

Հրապարակման մեջ սա գնահատվում է որպես ոչ բավարար արձագանք և փաստացի անգործություն՝ ընդգծելով, որ չի իրականացվել հայտարարությունների բովանդակային ստուգում։

Թերթը եզրակացնում է, որ նման մոտեցումը կարող է ընկալվել որպես ԱԺ նախագահի նկատմամբ հնարավոր հովանավորչության դրսևորում։

armlur.am

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև