Հետք․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Ծաղկաձորում իրականացվում է խոշոր ներդրումային ծրագիր՝ 40–50 մլն դոլար արժողությամբ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցում, որի մեկնարկը տրվել է 2021 թ. ընտրություններից հետո։

Նախագծում ներգրավված են տարբեր հայտնի գործարարներ և նախկին պաշտոնյաներ, այդ թվում՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը և Լևան Չիկովանին։

Նախագծում ներգրավված անձինք փոխկապակցված են ոչ միայն գործարար, այլև քաղաքական և անձնական կապերով․ Ռոբերտ Գալուստյանը «Ռան օյլ»-ի նախկին սեփականատեր է, Կարեն Դավթյանը՝ Երևանի նախկին փոխքաղաքապետ, իսկ Լևան Չիկովանին բիզնես կապեր ունի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ՝ նրա դստեր գործընկերն է։

Նրանց հետ համատեղ բիզնեսում ընդգրկված է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայր Էդգար Ավագյանը, որի մասնակցությունը հարցեր է առաջացրել։

«Հետք»-ը նշում է, որ Ավագյանը նախկինում զբաղվել է հեռուստատեսային գործունեությամբ և շինարարության ոլորտում փորձ չի ունեցել։

Բացի այդ, նա դեռևս 2017 թվականին դատարանի վճռով ճանաչվել է սնանկ և մինչև այսօր ամբողջությամբ չի մարել պարտավորությունները։

Ըստ «Հետք»-ի՝ կառուցապատումն իրականացվում է խախտումներով․ շինաշխատանքները սկսվել են առանց անհրաժեշտ փորձաքննությունների վերջնական դրական եզրակացությունների։

Քաղաքապետարանը թույլտվություն է տվել շինարարության որոշ փուլերի՝ շրջանցելով սահմանված ընթացակարգերը, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում։

Նախատեսվում է կառուցել շուրջ 700 բնակարան՝ մոտ 3000 բնակչի համար, ինչը զգալիորեն գերազանցում է Ծաղկաձորի ներկայիս բնակչությունը։

Չնայած բարձրացված խնդիրներին՝ պետական տեսչական մարմինը լուրջ խախտումներ չի արձանագրել՝ սահմանափակվելով վարչական տուգանքով։

Ալեն Սիմոնյանը, արձագանքելով «Հետք»-ի հրապարակմանը, հերքել է իր առնչությունը նախագծին և քննադատությունները որակել որպես զրպարտություն։

hetq.am

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև