Ինչպես են «աղքատանում» պաշտոնյաները․ վեց տարում փոխվարչապետ Խաչատրյանի եկամուտները հասել են 134 մլն դրամի

Խոսելով պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս պնդել է, որ պետական համակարգը բախվում է կադրերի արտահոսքի խնդրին՝ ցածր վարձատրության պատճառով: Տպավորություն է ստեղծվում, թե կառավարության անդամները, անցնելով պետական ծառայության, գնացել են ֆինանսական «զոհողությունների»: Սակայն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հայտարարագրերը այլ պատկեր են ցույց տալիս:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տվյալներով՝ 2018–2024 թվականներին Խաչատրյանի պաշտոնապես հայտարարագրված եկամուտները կազմել են առնվազն 133,8 մլն դրամ (մոտ 353 հազար դոլար): Վեց տարում նրա տարեկան եկամուտն աճել է ավելի քան երեք անգամ:

Եկամուտների դինամիկան

  • Մինչ նախարար դառնալը (2018-ի սկիզբ): Ամսական աշխատավարձը՝ մոտ 602 հազար դրամ:
  • 2019 թ: Նախարար նշանակվելուց հետո եկամուտը գրեթե կրկնապատկվեց՝ հասնելով 17,6 մլն դրամի (ամսական մոտ 1,4 մլն դրամ):
  • 2021-2024 թթ: Եկամուտները շարունակել են աճել՝ 18,7 մլն-ից հասնելով 27,6 մլն դրամի 2024 թվականին:

Պարգևավճարների հարցը

Հայտարարագրերում պարգևավճարները չեն առանձնացվում ընդհանուր վարձատրությունից: Սակայն «Hetq» պարբերականի հետաքննության համաձայն՝ 2021–2025 թվականներին երկու փոխվարչապետները՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, միասին ստացել են շուրջ 106,7 մլն դրամի պարգևավճար: 

Եթե հիմնվենք պայմանական հավասար բաշխման սկզբունքի վրա, ապա Տիգրան Խաչատրյանի բաժինը պարգևավճարների ընդհանուր գումարից կարող էր կազմել շուրջ 53 միլիոն դրամ (մոտ 140 հազար դոլար): Այս ամենը պետք է դիտարկել երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի համատեքստում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2024 թվականին Հայաստանում քաղաքային աղքատության մակարդակը կազմել է 19,3%, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ բնակչության 0,6%-ը:

Այսպիսով, չնայած այն հռետորաբանությանը, թե պաշտոնյաները «զոհողությունների» են գնում՝ իբր ավելի շահութաբեր մասնավոր հատվածից պետական համակարգ անցնելով, պետական կառավարման վերին օղակի ներկայացուցիչների եկամուտների մակարդակը մնում է զգալիորեն բարձր բնակչության մեծ մասի եկամուտներից:

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև