168․am: 1.5 մլն եվրո արժողությամբ նոր PR միջոցառում՝ Փաշինյանի համար

168․am-ի հրապարակման համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հերթական անգամ քննադատության թիրախում է հայտնվել պետական միջոցների բաշխման քաղաքականության պատճառով։ Խոսքը վերաբերում է կառավարության որոշմանը՝ 684 միլիոն դրամ հատկացնել «Concours Mondial de Bruxelles 2026» գինու միջազգային մրցույթի անցկացման համար, այն դեպքում, երբ նույն չափով կրճատվել են անասնաբուծության ոլորտի ներդրումային ծրագրերի աջակցությանը նախատեսված միջոցները։

Կառավարության ներկայացմամբ՝ միջոցառումը կանցկացվի 2026 թվականի մայիսին՝ Երևանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Նախատեսվում է շուրջ 400 հյուրի մասնակցություն 65 երկրից՝ լրագրողներ, սոմելյեներ, բլոգերներ և ոլորտի փորձագետներ։ Իշխանությունները սա ներկայացնում են որպես Հայաստանի գինեգործության միջազգային ճանաչման հնարավորություն, սակայն քննադատները պնդում են, որ իրականում գործ ունենք հերթական թանկարժեք PR արշավի հետ։

168․am-ը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նմանատիպ մրցույթների կազմակերպման պետական ծախսերը այլ երկրներում սովորաբար կազմել են մոտ 400-500 հազար եվրո և հազվադեպ են գերազանցել 600 հազարը, մինչդեռ Հայաստանի դեպքում նախատեսված գումարը գերազանցում է 1.5 միլիոն եվրոն։ Ընդ որում, մասնակիցների թիվը նույնիսկ ավելի փոքր է, քան նախորդ երկրների փորձի դեպքում։ Սա, ըստ հոդվածի, լուրջ հարցեր է առաջացնում ծախսերի հիմնավորվածության և դրանց իրական նպատակների վերաբերյալ։

Հրապարակման մեջ ընդգծվում է նաև, որ կառավարությունը չի ներկայացրել ծախսերի մանրամասն կառուցվածքը․ անհայտ է, թե որքան գումար է ուղղվելու մրցույթի կազմակերպմանը, հյուրանոցներին, տրանսպորտին, գովազդին կամ PR արշավներին։ Հենց այս անթափանցիկությունն է, ըստ հոդվածի, խորացնում կասկածները, որ միջոցառումը կարող է ծառայել ոչ միայն գինեգործության զարգացման, այլ նաև իշխանության նախընտրական քարոզչական նպատակներին։

Քննադատության առանձին թեմա է դարձել նաև անցկացման վայրի ընտրությունը։ Մասնագետների կարծիքով՝ գինու համտեսի միջազգային մրցույթների համար սովորաբար ընտրվում են բնական լուսավորությամբ սրահներ, մինչդեռ մարզահամերգային համալիրը նման նպատակների համար այնքան էլ հարմար չի համարվում։ 168․am-ը սա դիտարկում է որպես հերթական օրինակ, երբ իշխանության համար առաջնային է ոչ թե բովանդակությունը, այլ արտաքին «մասշտաբային» տպավորություն ստեղծելը։

Հոդվածի եզրակացությամբ՝ քանի դեռ կառավարությունը չի ներկայացրել յուրաքանչյուր դրամի ծախսման հստակ հաշվետվություն և չի բացատրել, թե ինչու է Հայաստանի դեպքում նույն միջոցառումը մի քանի անգամ ավելի թանկ արժենում, այդ ծախսերը շարունակելու են ընկալվել որպես հանրային միջոցների հնարավոր անարդյունավետ կամ կասկածելի օգտագործման օրինակ՝ առաջացնելով պետական միջոցների մսխման և քաղաքական նպատակներով շահագործման վերաբերյալ հիմնավոր հարցեր։

168.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև