Մոտ 420 միլիոն դրամ՝ 1 մլն 135.000 դոլար, «Դոմինո Վիդեո Փրոդաքշնին»՝ սպասվող «զորահանդես-հաշվետվության» համար․ պայմանագիր՝ առանց մրցույթի

168.am-ը հայտնում է, որ մայիսի 28-ին նախատեսված Հանրապետության օրվա միջոցառման կազմակերպումը իշխանությունը վստահել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ՍՊԸ-ին՝ առանց մրցույթի ընթացակարգի։ Ըստ հոդվածի՝ շուրջ 420 միլիոն դրամ արժողությամբ պայմանագիրը կնքվել է հրատապ գնման եղանակով, իսկ միջոցառումը, չնայած պաշտոնապես ներկայացվում է որպես «հաշվետվություն», տեխնիկական նկարագրությամբ ներառում է զորահանդես, բեմական ներկայացումներ և հատուկ էֆեկտներ։

168.am-ը նշում է, որ միջոցառման շրջանակում նախատեսված են Հանրապետության հրապարակի լայնածավալ ձևավորումներ, եռագույն հրավառություն, պետական խորհրդանիշների օգտագործում և հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ։ Հրապարակման մեջ ընդգծվում է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում խուսափել էր «զորահանդես» ձևակերպումից՝ պատճառաբանելով խաղաղության օրակարգի հետ կապված զգայունությունը, սակայն ավելի ուշ սոցիալական ցանցերում արդեն օգտագործել է հենց այդ բառը։

Հոդվածում անդրադարձ կա նաև «Դոմինո» ընկերությունների նախորդ պետական պատվերներին։ Ըստ 168.am-ի՝ Ռուզաննա Վարդանյանին և նրա ամուսնուն՝ Աշոտ Առաքելյանին պատկանող կազմակերպությունները վերջին տարիներին պետական տարբեր գերատեսչություններից ստացել են մի շարք խոշոր պատվերներ, որոնց մեծ մասը նույնպես իրականացվել է առանց բաց մրցույթի։ 168.am-ը հիշեցնում է, որ նախկինում ևս փորձել էր պարզել պետական միջոցառումների ծախսերի մանրամասները, սակայն պատասխաններ չէր ստացել։

168.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև