Թալինի քաղաքապետի դեմ ընտրակաշառքի գործ չի հարուցվի. ՀՀ Քննչական կոմիտե

​Քննչական կոմիտեն նշում է, որ Սափեյանը սոցիալական օգնությունը տրամադրել է ոչ թե որպես պատգամավորի թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար։ Միջոցները չեն բաժանվել հասարակությունից գաղտնի։

​Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի դեմ քրեական գործ չի հարուցվի։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, պարզաբանել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Մարիա Օհանջանյանը։

​​Ավելի վաղ «Անկախ դիտորդ» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր, որ Սափեյանը կարիքավոր քաղաքացիներին հատկացրել է ավելի քան 11 միլիոն դրամի (մոտ 30 000 դոլար) սոցիալական օգնություն՝ խախտելով նախընտրական շրջանում գործող բարեգործության արգելքը։ Կազմակերպության ներկայացուցիչները նշել էին, որ պատրաստվում են հաղորդում ներկայացնել դատախազություն։

​Քննչական կոմիտեն պարզաբանում է, որ թեև Սափեյանը պատգամավորի թեկնածու է (Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից), սակայն տվյալ դեպքում նա սոցիալական օգնությունը բաշխել է ​ոչ թե որպես թեկնածու, այլ որպես համայնքի ղեկավար քաղաքացիների սոցիալական խնդիրները լուծելու նպատակով՝ նրանց դիմումների հիման վրա:

​Օգնություն տրամադրելու որոշումները կայացվել են համայնքապետարանին կից գործող հանձնաժողովի կողմից:

​Քննչական կոմիտեն շեշտում է, որ ներկայացված հաղորդման մեջ և ԶԼՄ-ների հրապարակումներում չկան տվյալներ այն մասին, թե օգնության տրամադրումն ուղեկցվել է նախընտրական քարոզչությամբ կամ իրականացվել է գաղտնի։

​Ինքը՝ Սափեյանը, «Անկախ դիտորդ» կազմակերպության հետ զրույցում հայտարարել է, որ նախկինում ևս պարբերաբար օգնություն է հատկացրել կարիքավոր քաղաքացիներին։

am.sputniknews.ru

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև