«Հետք». Խաչատուր Սուքիասյանի թիկնապահը 130 000 դոլարով հող է գնել և ապօրինի անասնաֆերմա կառուցել

Ըստ «Հետք»-ի՝ Արարատի մարզի Ռանչպար գյուղում գտնվող նորակառույց անասնաֆերման պաշտոնապես գրանցված է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի թիկնապահ Ռոման Խանամիրյանի անունով։ Կադաստրի տվյալներով՝ Խանամիրյանը 2023 թվականի փետրվարին 3.5 հեկտար հողամասը գնել է 130 հազար դոլարով, այնուհետև գրավադրել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկում»։

Հետաքննության համաձայն՝ հողամասում նախկինում ևս եղել են անասնաշենքեր, սակայն 2024 թվականի արբանյակային լուսանկարներում արդեն երևում է լայնածավալ կառուցապատում․ կառուցվել են նոր շինություններ, հին անասնագոմերը զգալիորեն ընդլայնվել են, իսկ ամբողջ տարածքը պարսպապատվել է։ «Հետք»-ը նշում է, որ շինարարությունն իրականացվել է առանց քաղաքաշինական փաստաթղթերի և շինթույլտվության։

Մասիսի համայնքապետարանը 2023 թվականին երկու անգամ արձանագրել է ապօրինի շինարարության փաստը։ Նախ Ռոման Խանամիրյանը 800 հազար դրամով տուգանվել է ինքնակամ անասնագոմ և պարիսպ կառուցելու համար, ապա ևս 2.5 միլիոն դրամ տուգանք է սահմանվել՝ նույն տարածքում ապօրինի բնակելի տուն կառուցելու պատճառով։ Համայնքապետարանը նաև պահանջել է քանդել ապօրինի շինությունները, սակայն դրանք մինչ օրս պահպանվում են։ Գործով ներգրավվել է նաև ՀԿԱԾ-ն, որը արգելանք է դրել Խանամիրյանի գույքի և դրամական միջոցների վրա։

«Հետք»-ը գրում է, որ գյուղացիները համոզված են՝ ֆերմայի իրական սեփականատերը Խաչատուր Սուքիասյանն է։ Լրատվամիջոցը հարցում է ուղարկել պատգամավորին, սակայն նրա մամուլի խոսնակն արձագանքել է, թե Սուքիասյանը գործարարությամբ չի զբաղվում և հրապարակման մեջ նշված գույքի հետ կապ չունի։ Ինքը՝ Ռոման Խանամիրյանը, չի հերքել, որ Սուքիասյանի թիկնապահն է, և հաստատել է, որ Ռանչպարում անասնաֆերմա է կառուցել։

Hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև