«Հետք». «ՄԼ մայնինգ»-ի սեփականատերն ուզում է շահագործել Ազատեկի ոսկու հանքը. նոր զարգացումներ հանքավայրի շուրջ

Ինչպես հայտնում է «Հետք»-ը, Վայոց ձորի մարզում գտնվող Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շուրջ վերջին շրջանում ակտիվ զարգացումներ են տեղի ունենում։ «ՄԼ Մայնինգ» ընկերության սեփականատեր Դավիթ Սուքիասյանը ներգրավվել է «Փրեշիըզ քոր» ՍՊԸ-ում՝ ձեռք բերելով ընկերության 50% բաժնեմասը։ Ընկերությունը հայտ էր ներկայացրել Ազատեկի հանքավայրում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու համար։ Սուքիասյանը միաժամանակ մասնակցություն ունի նաև Սոֆի-Բինայի ոսկու հանքավայրի ծրագրում։

«Հետք»-ի փոխանցմամբ՝ Սոֆի-Բինայի հանքավայրում նախատեսվում է ոսկու կորզում ցիանային տեխնոլոգիայով։ Զառիթափ համայնքում նախատեսվում է կառուցել հարստացուցիչ գործարան և պոչամբար, իսկ որպես հումքային բազա դիտարկվում է նաև Ազատեկի հանքավայրը։ Հանրային լսումների ընթացքում բնակիչների կողմից բարձրացվել են շրջակա միջավայրի, գյուղատնտեսության և հնարավոր ցիանային ռիսկերի վերաբերյալ մտահոգություններ։

Միևնույն ժամանակ, Ազատեկի հանքավայրի ուսումնասիրության լիցենզիան արդեն տրամադրվել է «Աուրում Միներալս» ՍՊԸ-ին։ Սակայն, ըստ «Հետք»-ի, ընկերությունը չի անցկացրել հանրային լսումներ, չի ստացել ավագանու որոշում և շրջակա միջավայրի փորձաքննական եզրակացություն։ Սա հարցեր է առաջացրել գործընթացի օրինականության և թափանցիկության վերաբերյալ։

Հոդվածում նշվում է նաև, որ «Աուրում Միներալս»-ը կապ ունի ամերիկյան ներդրողների և հանքարդյունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների հետ։ ՏԿԵ նախարարությունը պնդում է, թե իրականացվում են միայն «սենյակային պայմաններում» պաշարների վերագնահատման աշխատանքներ, սակայն մասնագետներն ընդգծում են, որ նման գործընթացը ևս պետք է ենթարկվի օրենքով սահմանված փորձաքննությունների։

«Հետք»

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև