5 անշարժ գույք, 5.4 մլն-անոց թանկարժեք գնում, 28 մլն եկամուտ. Արայիկ Հարությունյանի ունեցվածքը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ Արայիկ Հարությունյանը 2024 թվականի հայտարարագրում ներկայացրել է նոր ձեռքբերված անշարժ գույքեր, միլիոնավոր դրամների եկամուտներ, բանկային միջոցներ և վարկային պարտավորություններ։ Հրապարակման մեջ ուսումնասիրվել են նաև նրա ծնողների՝ Էդուարդ Հարությունյանի և Մարինե Աղաջանյանի հայտարարագրերը։

Ըստ հրապարակման՝ Արայիկ Հարությունյանը տարեսկզբին հայտարարագրել է մեկ հողամաս Կոտայքի մարզի Նաիրի համայնքում, որը գնել է 2022 թվականի օգոստոսի 10-ին։ 2024 թվականի մարտի 26-ին նա ձեռք է բերել ևս մեկ հողամաս՝ Տավուշի մարզի Իջևան համայնքում՝ 1.5 միլիոն դրամով, իսկ նույն տարվա դեկտեմբերի 3-ին Երևանում գնել է բնակարան՝ 36 միլիոն 323 հազար 902 դրամ արժեքով։ Բոլոր անշարժ գույքերը նրա միանձնյա սեփականությունն են, և տարեվերջին պահպանվել են։

Հրապարակման համաձայն՝ պաշտոնյան ավտոմեքենա չի հայտարարագրել։ Նրա հանձնած և վերադարձած փոխառությունների գումարը կազմել է 7 միլիոն 223 հազար 902 դրամ։ Բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 10 միլիոն 411 հազար 843 դրամ, իսկ տարեվերջին՝ 11 միլիոն 514 հազար 412 դրամ։ Կանխիկ միջոցները տարեսկզբի 100 հազար դրամից նվազել են մինչև 9 հազար դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Արայիկ Հարությունյանի եկամուտները կազմել են 26 միլիոն 771 հազար 873 դրամ, որից 23 միլիոն 806 հազար 826 դրամը ստացել է վարչապետի աշխատակազմից՝ որպես աշխատավարձ։ Նա նաև հայտարարագրել է ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտ։ Միաժամանակ, ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը տարեվերջի դրությամբ կազմել է 27 միլիոն 420 հազար 432 դրամ։ Հրապարակման մեջ նշվում է նաև, որ պաշտոնյան շուրջ 3.7 միլիոն դրամ ուղղել է վարկի մարմանը, ինչպես նաև կատարել է ավելի քան 5 միլիոն դրամ արժողությամբ թանկարժեք գնում՝ առանց հստակեցնելու, թե ինչ է ձեռք բերել։

Oragir.News-ը ներկայացրել է նաև Արայիկ Հարությունյանի ծնողների հայտարարագրերը։ Նրա հայրը՝ Էդուարդ Հարությունյանը, հայտարարագրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող համատեղ սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել 2006 թվականին։ Նա ևս ավտոմեքենա չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 7231 դրամ, իսկ տարեվերջին՝ 1100 դրամ։ Կանխիկ միջոցները նվազել են 40 հազարից մինչև 25 հազար դրամ։ Տարեկան եկամուտը կազմել է 818 հազար 640 դրամ, որը կենսաթոշակն է։

Մարինե Աղաջանյանը հայտարարագրել է երկու բնակարան Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Դրանցից մեկը համատեղ սեփականություն է ամուսնու հետ, իսկ մյուսը՝ միանձնյա սեփականություն, որը ձեռք է բերվել 2002 թվականին։ Նա ևս ավտոմեքենա չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9404 դրամ, իսկ տարեվերջին՝ 3064 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 25 հազար և 20 հազար դրամ։ Տարեկան եկամուտը կազմել է 526 հազար 254 դրամ՝ կենսաթոշակի տեսքով։

Oragir.News

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև