Բնակարան, մեքենաներ, ավանդներ, 142․9 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի և նրանց չափահաս դստեր՝ Մարիամ Փաշինյանի 2024 թվականի հայտարարագրերում ներառված են բնակարաններ, ավտոմեքենաներ, ավանդներ, վարկեր և ընդհանուր առմամբ շուրջ 142.9 միլիոն դրամի եկամուտներ։

Ըստ հրապարակման՝ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն հաշվետու տարում ավելի քան 90 օր օգտագործել է Երևանի առանձնատներից մեկը, որի սեփականատերը չէ։ Նա «Իջեւանատուն» ՓԲԸ-ում ունեցել է 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին պահպանվել է նույն չափով։

Վարչապետը նաև տարեսկզբին ունեցել է 3 միլիոն 426 հազար դրամ ավանդ, որը տարեվերջին նվազել է մինչև 726 հազար 900 դրամ։ Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 831 հազար դրամից ավելի և 1.27 դոլար, իսկ տարեվերջին՝ շուրջ 477 հազար դրամ և նույն 1.27 դոլարը։ Փաշինյանի կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։

2024 թվականին Նիկոլ Փաշինյանի եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից 17 միլիոն դրամից ավելին աշխատավարձն է, 6 միլիոն դրամը՝ Աննա Հակոբյանից ստացած նվիրատվությունը, իսկ մնացած զգալի մասը տարբեր բանկերից ստացած վարկերն ու փոխառություններն են։ Նա նաև ավելի քան 5.2 միլիոն դրամ ծախսել է հանգստի նպատակներով։

Աննա Հակոբյանը հայտարարագրել է երկու բնակարան Երևանում։ Դրանցից մեկը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում և եղել է նրա միանձնյա սեփականությունը, իսկ մյուսը՝ բաժնային սեփականություն, որը նա ստացել է ժառանգությամբ։ 2024 թվականի փետրվարին Հակոբյանը 45.5 միլիոն դրամով վաճառել է բնակարաններից մեկը։

Բացի անշարժ գույքից, Աննա Հակոբյանը հայտարարագրել է երեք ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության Nissan, 2006 թվականի Renault և 2004 թվականի VAZ։ Նա նաև ունեցել է 10 միլիոն դրամ և 40 հազար դոլար ավանդներ, ինչպես նաև «Իջեւանատուն» ՓԲԸ-ում նույն 49 միլիոն 350 հազար դրամ փոխառությունը։

Հրապարակման համաձայն՝ Աննա Հակոբյանի 2024 թվականի եկամուտները կազմել են 105 միլիոն 876 հազար դրամից ավելի։ Այդ թվում՝ 45.5 միլիոն դրամը բնակարանի վաճառքից ստացված գումարն է, ավելի քան 13 միլիոն դրամը՝ «Իմ քայլը» հիմնադրամից ստացած միջոցները, իսկ 44 միլիոն դրամից ավելին՝ բանկային փոխառությունը։

Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվներին տարեվերջին եղել է 26 հազար 500 դրամ։ 2024 թվականին նրա եկամուտները կազմել են 1 միլիոն 244 հազար դրամ, որից 950 հազար դրամը աշխատավարձն է։

Oragir.News

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև