Ինչպես բազմապատկվեց ՔՊ-ական պատգամավոր Հայկ Ցիրունյանի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին ակտիվ ներկայացուցիչ Հայկ Ցիրունյանն այս ընտրություններին այլևս ընդգրկված չէ կուսակցության նախընտրական ցուցակում։ Ըստ հրապարակման՝ քաղաքական դաշտից նրա լուռ հեռանալուն զուգահեռ վերջին տարիներին կտրուկ աճել է նաև նախկին պատգամավորի ունեցվածքը։ Եթե դեռ 2021 թվականին Ցիրունյանը հայտարարագրել էր, որ չունի ո՛չ բնակարան, ո՛չ հողամաս, ո՛չ էլ ավտոմեքենա, ապա ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրա հայտարարագրերում սկսել են հայտնվել հողամասեր, ամառանոց, թանկարժեք ավտոմեքենա, կրիպտոակտիվներ և խոշոր կանխիկ միջոցներ։

Թերթը հիշեցնում է, որ ՏՏ ոլորտից քաղաքականություն եկած Հայկ Ցիրունյանը դեռ 2001 թվականից աշխատել է որպես ծրագրավորող, իսկ 2014-2020 թվականներին եղել է «Matersson» ընկերության համահիմնադիրն ու տնօրենը։ 2018 թվականին նա հայտնվել էր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում, այնուհետև 2020-ից դարձել Ազգային ժողովի պատգամավոր, իսկ 2021-ին կրկին մանդատ ստացել արդեն ՔՊ ցուցակով։

«Ժողովուրդ»-ի ներկայացրած տվյալների համաձայն՝ 2021 թվականին պատգամավորը հայտարարագրել էր ընդամենը 280 հազար դրամ բանկային միջոց, 18 հազար դոլար և 8.25 միլիոն դրամ կանխիկ գումար։ Սակայն արդեն 2022 թվականին նա ձեռք է բերել առաջին անշարժ գույքը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող հողամաս, ինչպես նաև հայտարարագրել «Մատտերսոն Հոմ» ՍՊԸ-ում 50 տոկոս բաժնեմաս։

2023 թվականը, ըստ թերթի, դարձել է ունեցվածքի առավել արագ ընդլայնման շրջան։ Ցիրունյանը գնել է Կոտայքի մարզի Աբովյան համայնքում երկու հողամաս, ինչպես նաև Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անավարտ շինություն։ Նույն տարում նրա հայտարարագրում հայտնվել է նաև 2014 թվականի արտադրության LEXUS մակնիշի ավտոմեքենա։

Արդեն 2024 թվականին նախկին պատգամավորը հայտարարագրել է չորս անշարժ գույք և ձեռք բերել ևս մեկ հողամաս՝ Ապարանում։ Բացի պատգամավորական աշխատավարձից, նա նշել է նաև 3.5 միլիոն դրամ վարձակալության եկամուտ։ Իսկ 2025 թվականի հայտարարագրում արդեն առկա են հինգ անշարժ գույք՝ Ապարանում հողամաս և ամառանոց, Աբովյանում երկու հողամաս և Շենգավիթում գտնվող հողամաս։ Միևնույն ժամանակ հայտարարագրվել է նաև 0.5 BITCOIN կրիպտոակտիվ, միլիոնավոր դրամների կանխիկ միջոցներ, ինչպես նաև ավելի քան 8 միլիոն դրամ վարկային պարտավորություն և գյուղատնտեսական գործունեության ծախսեր։

Թերթը նկատում է, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում զրոյական անշարժ գույքից նախկին պատգամավորը հասել է հինգ միավոր անշարժ գույքի, թանկարժեք մեքենայի, կրիպտոարժույթի և խոշոր դրամական միջոցների։ Եվ հենց այս ֆոնին առավել ուշագրավ է համարվում այն փաստը, որ նախկին ակտիվ ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն այս ընտրություններին արդեն դուրս է մնացել կուսակցության ցուցակից։

«Ժողովուրդ»-ը հիշեցնում է նաև, որ ժամանակին թերթի հետ զրույցում հնչեցրած նրա հայտնի արտահայտությունը՝ «գործընթաց է երկրում, եղբայր», լայն տարածում էր ստացել և վերածվել մեմի։

«Ժողովուրդ»

«Հետք»․ 167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ 2020 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 18-ը պետական բյուջեից մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված վեց դատավորի՝ որպես ոչ իրենց մեղքով հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Խոսքը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։

Կարդալ ավելին

"Հրապարակ". Երբ փող է պետք՝ հիշում են Սաշիկին

ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական քրոնիկոնում․ որոշակի գումարներ է վճարում, վնասը փոխհատուցում ու կրկին անհետանում տեսադաշտից։

Կարդալ ավելին

Սկսնակ խորհրդատուի թանկարժեք խորհուրդները․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. Ջրային կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել ֆիզիկական անձի` Նազիկ Սահակյանի հետ` խորհրդատվական ծառայություն ստանալու նպատակով։ Այս պայմանագիրը կնքվել էր ապրիլի 6-ին, իսկ պայմանագրով պետբյուջեից Սահակյանին հատկացվելու էր 6 մլն 869 հազար 750 դրամ, որը վճարվելու էր փուլային եղանակով։

Կարդալ ավելին

Բորիս Մուրազի. Որոտանի կասկադը, կամ չկտրված պորտալարը

Մեզանում վաղուց ձևավորված և տասնամյակների փորձություն անցած մի ավանդույթ կա՝ բարձրաձայն բացահայտել, իսկ հետո՝ լուռ մոռացության մատնել։ Սկանդալ՝ և լռություն, հայտարարություն՝ և տարակուսած լռություն, հարց՝ և հայացքը մի կողմ թեքել։ Խոստովանենք՝ գրեթե ընտելացել ենք այն մտքին, որ անհարմար թեմաների ճակատագիրը, երևի, հենց այդպիսին է․ դրանք ծանր քարերի պես նստում են մեր հասարակական կյանքի հատակին ու տարիներով մնում այնտեղ, մինչև ինչ-որ մեկը՝ միամիտ կամ հուսահատ, փորձի դրանք ջրի երես հանել։ Եվ ահա մեկը փորձեց։ Politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին «Հարցազրույց» հաղորդման ընթացքում խոսեց մի գործի մասին, որի մասին Հայաստանի իշխանությունները, կարծես թե, գերադասում են ընդհանրապես չհիշել։ Խոսքը Որոտանի կասկադի մասին է։

Կարդալ ավելին

Միքայել Մինասյան․ հեռակա դատավճիռը՝ որպես Հայաստանի պետական համակարգի հայելի

2024 թվականի նոյեմբերի վերջին Հայաստանի դատարանը որոշում կայացրեց Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի նկատմամբ հեռակա դատական քննություն իրականացնելու մասին։ Առիթը առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ մեղադրանքներն Էին։ Սակայն իրավական չոր ձևակերպումների հետևում թաքնված է սխեմա, որը հնարավորություն է տալիս պատկերացում կազմել 2000-ականների վերջի և 2010-ականների սկզբի Հայաստանի իշխանության գործելակերպի մեխանիզմների մասին։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև