Հովիկ Աբրահամյանը չէր կարող, Ռուստամ Բաքոյանը կարող է. 137 մլն եկամուտն ու կասկածելի կապերը

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած 2025 թվականի հայտարարագիրը հանրային քննարկումների նոր առիթ է դարձել։ Ըստ հրապարակման՝ Բաքոյանը մեկ տարվա ընթացքում գյուղատնտեսական գործունեությունից ստացել է 137 մլն 400 հազար դրամ և 45 հազար 800 ԱՄՆ դոլար եկամուտ։ Բացի այդ, նա հայտարարագրել է պատգամավորական աշխատավարձ՝ 14,2 մլն դրամ և 636 հազար դրամ կենսաթոշակ։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ 2022-2024 թվականների հայտարարագրերում նման ծավալի գյուղատնտեսական եկամուտներ գրեթե չեն արձանագրվել, ինչն առաջացրել է հարցեր եկամուտների աղբյուրների վերաբերյալ։ Բաքոյանը հայտարարագրել է նաև Երևանի բնակարան և Արարատի մարզի Նոր Կյանք գյուղում գտնվող ավելի քան 322 քմ մակերեսով առանձնատուն, սակայն նրա անվամբ ավտոմեքենա, գյուղատնտեսական տեխնիկա կամ արժեթղթեր չեն գրանցվել։

Oragir.News-ը նաև անդրադարձել է պատգամավորի կապերին Ջնդի Ամարյանի հետ, որի անունը տարբեր տարիներին հայտնվել է մամուլի և իրավապահների ուշադրության կենտրոնում։ Հրապարակման հեղինակները հիշեցնում են, որ նախկինում Նիկոլ Փաշինյանը կոշտ քննադատության էր ենթարկում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գյուղատնտեսական եկամուտների վերաբերյալ հայտարարությունները, մինչդեռ այսօր նմանատիպ հարցեր են առաջանում արդեն գործող իշխանության պատգամավորի հայտարարագրի շուրջ։ Ըստ հրապարակման՝ սա կրկին օրակարգ է բերում հարցը՝ արդյո՞ք բոլոր պաշտոնյաների նկատմամբ կիրառվում են նույն չափանիշները։

oragir.news

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև