Մինչ Գալյանը երգում-պարում է, ԴԱՀԿ պաշտոնյան ավտոմեքենաներ է նվիրում և ստանում

Oragir.News-ի հրապարակման համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) տեսչական և վերլուծական բաժնի գլխավոր խորհրդատու Գևորգ Կուլյայի Խաչիկյանի 2025 թվականի հայտարարագիրը մի շարք հարցեր է առաջացրել՝ կապված նրա կողմից իրականացված գույքային գործարքների հետ։

Հրապարակման համաձայն՝ 2025 թվականի փետրվարի 14-ին Գևորգ Խաչիկյանը քաղաքացի Գագիկ Օհանյանից որպես նվեր ստացել է 2014 թվականի արտադրության Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենա։ Նույն օրը պաշտոնյան իր հերթին Գագիկ Օհանյանին նվիրել է իրեն պատկանող 2017 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենան։

Ըստ Oragir.News-ի՝ նույնատիպ գործարքը կրկնվել է նաև 2025 թվականի նոյեմբերի 21-ին։ Այս անգամ Գևորգ Խաչիկյանը քաղաքացի Համազասպ Արթուրի Խաչատրյանից նվեր է ստացել 2019 թվականի արտադրության BMW ավտոմեքենա, իսկ նույն օրը վերջինիս նվիրել է ամիսներ առաջ Գագիկ Օհանյանից ստացած Mercedes-Benz-ը։

Հրապարակման հեղինակները նշում են, որ նման «փոխադարձ նվիրատվությունների» շղթան կարող է բազմաթիվ հարցադրումների տեղիք տալ՝ կապված գործարքների տնտեսական նպատակահարմարության, գույքի իրական շարժի և ֆինանսական միջոցների ծագման հետ։ Հոդվածում նաև հարց է բարձրացվում, թե ինչ հարաբերություններ ունեն Գագիկ Օհանյանն ու Համազասպ Խաչատրյանը ԴԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյայի հետ և ինչու են ներգրավված նմանատիպ գործարքներում։

Oragir.News-ը նաև ընդգծում է, որ այս փաստերը հրապարակվում են այն ժամանակ, երբ իշխանությունները շարունակաբար հայտարարում են կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի մասին։ Հրապարակման համաձայն՝ ներկայացված տվյալները հիմք են տալիս քննարկելու ԴԱՀԿ համակարգում հնարավոր ստվերային մեխանիզմների, այդ թվում՝ հարկադիր աճուրդների կազմակերպման և գույքային գործարքների թափանցիկության վերաբերյալ հարցերը։

oragir.news

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև