«Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա է տեխնիկական խնդիր, եւ հնարավոր չէ ժամկետներ նշել, թե երբ հայտարարագրերի ռեեստրը նորից հասանելի կդառնա։

Հետաքրքրվել էինք նաեւ, թե պաշտոնատար անձանց հետ չբնակվող հարազատներն արդյոք կարո՞ղ են հայտարարագիր չներկայացնել։ Ի պատասխան՝ ԿԿՀ-ից հայտնել էին, որ վերջիններս հայտարարագիր ներկայացնելու պարտականություն չունեն։ Հունիսի 3-ի դրությամբ, երբ դեռ հասանելի էր ռեեստրը, կայքում բացակայում էին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամների՝ 2025-ի տարեկան հայտարարագրերը։ Ընդ որում, Աշոտ Փաշինյանը վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2022-ին։ Բացակայում էր նաեւ Աննա Հակոբյանի հայտարարագիրը, որը Փաշինյանից բաժանվելու մասին հայտնել էր փետրվարի վերջին։ Այսինքն, 2025-ին՝ հաշվետու ժամանակահատվածում վերջինս հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի կինը։ Ի դեպ, Մարիամ Փաշինյանը, որը եւս հայտնել էր միայնակ ապրելու մասին, վերջին անգամ հայտարարագիր ներկայացրել է 2024-ին։ Ստացվում է՝ կարող են պաշտոնյաների զավակները նրանցից առանձին ապրել կամ այլ հասցեում հաշվառված լինել եւ հանրությանը հաշվետու չլինել իրենց եկամուտների եւ անշարժ ու շարժական գույքերի վերաբերյալ։ Նշենք, որ 2024-ից ՀՀ-ում, ըստ օրենքի, բոլորը պետք է հայտարարագրեր ներկայացնեն, սակայն քաղաքացիները հայտարարագրեր ներկայացնում են ՊԵԿ, որոնց այլ անձինք հասանելիություն չունեն` ի տարբերություն պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերի։

Ավելի վաղ գրել էինք, որ, գրավոր հարցմանն ի պատասխան, ԿԿՀ-ից տեղեկացել էինք, որ 67 պաշտոնատար անձ եւ տարբեր կուսակցությունների 164 ներկայացուցիչ տարեկան հայտարարագիր չեն ներկայացրել։ Հայտարարագիր չեն ներկայացրել ՔՊ-ական պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը եւ Մերի Գալստյանը, Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը։

Հայտարարագիր չի ներկայացրել նաեւ Ժաննա Անդրեասյանի օգնական Գոհար Եղիազարյանը, Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազ Հովհաննես Ալեքսանյանը, ինչպես նաեւ՝ տարբեր համայնքների ավագանիների մի քանի տասնյակ անդամներ։ ԿԿՀ-ն գրավոր ծանուցագրեր է ուղարկել հայտարարագիրը չներկայացրած բոլոր հայտարարատուներին, այդ թվում՝ պաշտոնյաների ընտանիքի անդամներին։ Եթե վերջիններս մինչեւ հունիսի 31-ը հայտարարագիր չներկայացնեն, ապա սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով կտուգանվեն։»

hraparak.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև