13 անշարժ գույք, 3 մեքենա, 150 մլն փոխառություն, 12.2 մլն անկանխիկ, 8 մլն կանխիկ, 35 մլն եկամուտ. Սերգեյ Բագրատյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Ազգային ժողովի կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի և նրա կնոջ՝ Նաիրա Հակոբյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Սերգեյ Բագրատյանը նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, 2017 և 2018 թվականների ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել ԲՀԿ-ի համամասնական ցուցակով, սակայն 2020-ի հուլիսին լքել է խմբակցությունը։ 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՔՊ-ի համամասնական ցուցակով և կրկին պատգամավոր ընտրվել։

Որպես անշարժ գույք՝ Սերգեյ Բագրատյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ բնակարան՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, որը նա գնել է 2009 թվականի սեպտեմբերի 21-ին։ Տարեվերջին այս բնակարանը պահպանվել է։

Շարժական գույք՝ ավտոմեքնեա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։

Սերգեյ Բագրատյանը 150․000․000 մլն դրամ փոխառություն է հանձնել իր որդուն՝ Բագրատ Բագրատյանին, որը տարեվերջին պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 2 մլն 865․198, տարեվերջին՝ 1 մլն 937․853 դրամ։ Կանխիկ միջոցներ իշխանական պատգմավորը չի հայտարարագրել։

Բագրատյանի տարեկան եկամուտները կազմել են 10 մլն 977․728 դրամ, որից 10 մլն 888․528 դրամը ՀՀ Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է, 50․500 դրամը Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից, 38․700 դրամն էլ՝ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից՝ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերի արդյունքում ստացած եկամուտը։

Վերջինս 100% բաժնեմաս է հայտարարագրել «Սերգեյ գրուպ», և «Բաշ ռեալթի» ընկերություններում, 50-ական %՝ «Եվրո օյլ», «Զորավար Սեպուհ և որդիներ» և «Արևալույս» ընկերություններում, 1.9801980198019802% էլ՝ «Բիէսբի» ընկերությունում, որոնք ձեռք է բերել 2000-2023 թվականներին։

Պատգամավորի կինը՝ Նաիրա Հակոբյանը, ունի թվով 12 անշարժ գույք՝ 4 բնակարան, 4 հողամաս, 2 հասարակական նշանակության շինություն, 1 առաձնատուն, և 1 անավարտ կիսակառույց, որոնց հիմնական մասին տիրապետում է միաձնա, որոշներին էլ՝ համատեղ սեփականությամբ։ Անշարժ գույքի հիմնական մասը գտնվում է Երևանում, որոշներն էլ՝ Արարատի և Վայոց ձորի մարզերում։ Ուշագրավ է, որ հայտարարագրված 12 անշարժ գույքից 10-ը Նաիրա Հակոբյանը գնել կամ ժառանգություն է ստացել 2018-ի իշխանափոխությունից հետո և միայն 2-ը՝ նախքան 2018-ը։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։

Որպես շարժական գույք՝ Բագրատյանի կինը հայտարարագրել է 2016 թվականի արտադրության MERCEDES-BENZ, 2011 թվականի արտադրության NISSAN և 1998 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենաներ, որոնք նա ձեռք է բերել 2022-2023 թվականներին։ Տարեվերջին այս մեքենաները պահպանվել են։

Նաիրա Հակոբյանը 25․000 դրամ արժեքով 2 և 5000 դրամ արժեքով ևս 1 բաժնեմասեր է հայտարարագրել, իսկ թե, որ ընկերություններում, չի նշվում։ Բաժնեմասերը տարեվերջին նույնությամբ պահպանվել են։ Այս բաժնեմասերը նա ձեռք է բերել 2019 և 2023 թվականներին։

Նա միևնույն ժամանակ «Բաշ ռիելթի» ՍՊԸ-ում ունեցել է 20 մլն 682 հազար դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։

Վերջինիս բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1 մլն 667․066 դրամ և 34 հազար դոլար, տարեվերջին՝ 8 մլն 753․937,12 դրամ և 4014,4 դոլար։ Կանխիկ միջոցներ նա տարեսկզբին չի հայտարարագրել, իսկ տարեվերջին դրանք կազմել են 8 մլն դրամ։

2024 թվականի հաշվետու տարում Հակոբյանի եկամուտը կազմել է 24 մլն 166․025 դրամ, որից 7 մլն 16․082 դրամը ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնից ստացած աշխատավարձն է, 1 մլն 813․600 դրամը՝ նույն հաստատությունից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը, 1 մլն 515 հազար դրամը Արիոն տուր ՍՊԸ-ից վարձակալության դիմաց ստացած վճարը։ Բացի այդ, նա 2 մլն 120․296 դրամ աշխատավարձ, 30 հազար դրամ էլ քաղիրավական պայմանագրերից գոյացած եկամուտ է ստացել Հայ-ռուսական համալսարանից, 1 մլն 247․403 դրամ աշխատավարձ՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանից, 231.944 դրամ՝ ԵՊՀ-ից, 50.500 դրամ քաղիրավական պայմանագրերից գոյացած եկամուտ՝ Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանից, 17.700 դրամ՝ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից, 123.500 դրամ էլ՝ Տուն-տեղ բարեգործականից։ Նաիրա Հակոբյանը միևնույն ժամանակ իրեն պատկանող հողմասից 10 մլն դրամ եկամուտ է ստացել, որը հայտարարագրել է որպես այլ եկամուտ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 19 մլն 251.192 դրամ։

Հիշեցնենք՝ «Հետք»-ի մեր գործընկերները դեռ 2023-ի նոյեմբերին տարի պարզել էին, որ Սերգեյ Բագրատյանի կինը ավազի ապօրինի հանք է շահագործում։

ORAGIR.NEWS

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև