Ռուբեն Ռուբինյանի ֆինանսական «հաջողությունը». հաշվին ունեցած 500 հազար դրամից մինչև բազմամիլիոնանոց եկամուտներ

Ռուբեն Ռուբինյանի հայտարարագրերը հնարավորություն են տալիս հետևել, թե ինչպես է իշխանության տարիներին փոխվել նրա գույքային և ֆինանսական վիճակը։ Եթե քաղաքական գործունեության սկզբում նա չէր հայտարարագրում ո՛չ անշարժ գույք, ո՛չ ավտոմեքենա՝ ունենալով ընդամենը 500 հազար դրամ բանկային հաշվին, ապա մի քանի տարի անց նրա հայտարարագրերում արդեն հայտնվեցին բնակարան, ավտոկայանատեղի, բանկային ավանդներ, պարտատոմսեր և բազմամիլիոն եկամուտներ։

2018 թվականին, արտաքին գործերի նախարարի տեղակալ նշանակվելուց հետո, Ռուբինյանը հայտարարագրել էր 500 հազար դրամ բանկային հաշվին և 150 հազար դրամ եկամուտ, որը ստացել էր մինչև պաշտոնի ստանձնումը։ Այդ ժամանակ նա չուներ ո՛չ անշարժ գույք, ո՛չ տրանսպորտային միջոցներ։

Արդեն 2019 թվականի արդյունքներով նրա տարեկան եկամուտը հասել էր 7 միլիոն 716 հազար 640 դրամի՝ հիմնականում ձևավորվելով Ազգային ժողովի պատգամավորի և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձից։ Բանկային հաշիվներում առկա միջոցները կազմել էին 3,5 միլիոն դրամ և 4,5 հազար եվրո։

Հաջորդ տարիներին խնայողությունների աճը շարունակվել է։ 2022 թվականի դրությամբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների մնացորդը հասել էր 17 միլիոն 443 հազար դրամի, իսկ հայտարարագրում առաջին անգամ հայտնվել էր նաև Երևանում գտնվող իրեն պատկանող բնակելի տունը։

Ամենաէական փոփոխությունները տեղի են ունեցել 2024 թվականին։ Հայտարարագրի համաձայն՝ Ռուբինյանը դարձել է 47 միլիոն դրամ արժողությամբ բնակարանի և 5 միլիոն դրամ արժողությամբ ավտոկայանատեղիի միանձնյա սեփականատերը։ Գույքը ձեռք է բերվել «Կանաչ Թաղ» շինարարական ընկերությունից։ Միաժամանակ մարվել են անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված երկու վարկեր՝ ընդհանուր 50,5 միլիոն դրամի չափով։

Այդ ժամանակահատվածում փոխվել է նաև նրա ակտիվների կառուցվածքը։ Անշարժ գույքից բացի, հայտարարագրում արտացոլվել են բանկային ավանդներ, իսկ տարեկան համախառն եկամուտը կազմել է 17 միլիոն 373 հազար 544 դրամ, որի հիմնական մասը ձևավորվել է Ազգային ժողովում ստացած աշխատավարձից։

Էականորեն աճել են նաև ընտանիքի եկամուտները։ 2024 թվականին Ռուբինյանի կինը՝ Մարիամ Աջի-Հակոբյանը, հայտարարագրել է 18 միլիոն 214 հազար 553 դրամ եկամուտ։ Այդ գումարի հիմնական մասը կազմել են բանկային վարկը, աշխատավարձը, Ազգային ժողովից ստացված վճարումները և այլ մուտքերը։

2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Ռուբեն Ռուբինյանը պահպանել է իր սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանն ու ավտոկայանատեղին։ Ինչպես նախկինում, նա ավտոմեքենա չի ունեցել։ Միևնույն ժամանակ նա ձեռք է բերել «Արմէկոնոմբանկ» ԲԲԸ-ի ավելի քան 10 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր, պահպանել է 5 միլիոն դրամի բանկային ավանդը, իսկ նրա տարեկան եկամուտը գերազանցել է 22 միլիոն 847 հազար դրամը, որից գրեթե 18 միլիոն դրամը կազմել է Ազգային ժողովում ստացած աշխատավարձը։

Չնայած եկամուտների և ակտիվների աճին՝ ընտանիքը շարունակում է սպասարկել հիփոթեքային վարկը։ 2025 թվականի վերջի դրությամբ բնակարանի ձեռքբերման համար վերցված վարկի հիմնական պարտքի մնացորդը կազմել է մոտ 31,9 միլիոն դրամ։

Այսպիսով, հայտարարագրերը վկայում են Ռուբեն Ռուբինյանի գույքային դրության զգալի փոփոխության մասին իշխանության տարիներին։ Եթե 2018 թվականին նա հայտարարագրում էր միայն 500 հազար դրամ բանկային հաշվին և որևէ գույքի բացակայություն, ապա 2025 թվականի վերջի դրությամբ ընտանիքն արդեն տնօրինում էր բնակարան, ավտոկայանատեղի, բանկային ավանդներ և պարտատոմսեր, տարեկան հայտարարագրում էր տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտներ՝ միաժամանակ պահպանելով զգալի վարկային պարտավորություններ։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև