Politik.am․ Մոսկվան պահանջում է 500 մլն դոլարը․ ի՞նչ կապ ունի Մինասյան-Փաշինյան զույգը

Politik.am-ը գրում է․

"Մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ, որից պարզ է դառնում, որ իշխանություններին մոտ կանգնած «Սպայկա» ընկերությունը լրջագույն խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնությունում։

Այս փաստաթուղթը Մոսկվայի քաղաքային դատախազության կողմից ներկայացված հայցադիմում է ընդդեմ «Սպայկա Ռուս» ՍՊԸ-ի, հայկական «Սպայկա» ՍՊԸ-ի, «Գրինհաուզ» ՍՊԸ-ի, ինչպես նաև Դավիթ Ղազարյանի և Արաիկ Սարուխանյանի։

Դատախազությունը պնդում է, որ Դավիթ Ղազարյանի վերահսկողության տակ գտնվող ընկերությունների միջոցով 2016-2018 թվականներին կնքվել են գյուղատնտեսական ապրանքների մատակարարման 10 արտաքին տնտեսական պայմանագրեր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 43,9 միլիարդ ռուբլի։ Ըստ հայցի՝ այդ պայմանագրերի զգալի մասը եղել է ձևական (կեղծ), քանի որ փոխանցված գումարների դիմաց ապրանքների մատակարարումը կատարվել է ընդամենը մոտ 1,8 տոկոսի չափով։

Դատախազությունը պնդում է, որ այդ սխեման օգտագործվել է Ռուսաստանից միջոցներ դուրս բերելու, հարկերից խուսափելու և հետագայում այդ միջոցները օրինականացնելու (փողերի լվացման) նպատակով։

Փաստաթղթում նշվում է նաև, որ «Սպայկա Ռուս»-ը 2015-2018 թվականներին, ըստ հարկային մարմինների տվյալների, խուսափել է մոտ 5 միլիարդ ռուբլու ԱԱՀ վճարելուց, իսկ Դավիթ Ղազարյանի նկատմամբ Ռուսաստանում հարուցված է քրեական գործ, և նա, ըստ հայցի, թաքնվում է քննությունից։

Դատարանին ներկայացված հիմնական պահանջներն են՝ անվավեր (ոչնչական) ճանաչել «Սպայկա Ռուս»-ի և հայկական «Սպայկա» ու «Գրինհաուզ» ընկերությունների միջև կնքված բոլոր վիճարկվող պայմանագրերը, ինչպես նաև համատեղ կարգով Դավիթ Ղազարյանից, Արաիկ Սարուխանյանից և նշված երեք ընկերություններից հօգուտ Ռուսաստանի Դաշնության բռնագանձել 43,916 միլիարդ ռուբլի։

Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Սպայկա»-ին պատկանող հարյուրավոր բեռնատարների և կցորդների վրա, ինչպես նաև կալանք դնել պատասխանողների ամբողջ շարժական և անշարժ գույքի, բանկային հաշիվների, բաժնետոմսերի, ընկերություններում ունեցած բաժնեմասերի և այլ ակտիվների վրա՝ դատարանի ապագա որոշման կատարումն ապահովելու նպատակով։

Հիշեցնենք, որ «Սպայկա» ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանում էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձի, և Մինասյանին առնչվող ապօրինի գույքի բռնագանձման գործով այս ընկերությունը ևս հիշատակվում էր։

Գործի ժամանակագրությունը մեզ հուշում է, որ 500 մլն դոլարի ենթադրյալ փողերի լվացումը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ Միքայել Մինասյանը իշխանության մաս էր, և ընկերությունը գործում էր նրա հովանու ներքո։

Այստեղ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ Փաշինյանի իշխանությունը, փաստացի, աջակցում է Դավիթ Ղազարյանին թաքնվել քննությունից, քանի որ այդ մարդը գտնվում է Հայաստանում։

Հետաքրքիր է նաև մեկ այլ հանգամանք. Փաշինյանի իրավապահներն ու քարոզչական համակարգը աղմուկ չեն բարձրացրել 500 մլն դոլարի ենթադրյալ փողերի լվացման այս գործի շուրջ, այն դեպքում, երբ իրենք իրենց հռչակել են նախկին համակարգի դեմ պայքարողներ, իսկ ենթադրյալ հանցագործությունը տեղի է ունեցել հենց այն ժամանակ, երբ, ըստ Փաշինյանի իրավապահների, ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը պատկանել է Միքայել Մինասյանին։

Այստեղ, իհարկե, տեղին է հիշել նաև, որ այդ ժամանակահատվածում Միքայել Մինասյանը տարեկան մոտ 600 հազար դոլարով ֆինանսավորում էր Փաշինյանի ընտանեկան թերթը։ Գուցե այդ ֆինանսավորումը, այդ թվում, հենց այս 500 մլն դոլարից է բաժին հանվել, և Փաշինյանը նույնպես շահառու է։

Այս դեպքում լիովին հասկանալի է Փաշինյանի, նրա իրավապահների և քարոզչական համակարգի լռությունը. իրենք իրենց դեմ հո չեն գործի։"

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև