Aravot.am. «5 միլիարդի պարգևավճարները հետընտրական ցինիզմի հերթական դրսևորումն են»

«Սա հետընտրական հերթական ցինիզմի դրսևորումն է։ Փոխանակ մտածեն գյուղատնտեսական ճգնաժամի մեջ գտնվող գյուղացու համար օր առաջ նոր շուկաներ գտնելու կամ ռուսական շուկայի հետ կապված ճգնաժամը կարգավորելու մասին, պետական հատվածին փող են բաժանում։ Ես դեմ չեմ, որ մարդիկ հավելյալ եկամուտ ունենան, առանց այն էլ կյանքը թանկացել է, բայց այս պայմաններում այդ ծախսը համարում եմ ոչ տեղին, ոչ արդարացված և ընդգծված մարտահրավեր հասարակությանը»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ անդրադառնալով կառավարության՝ երեկ չզեկուցվող հարցով ընդունած որոշմանը, որով պահուստային ֆոնդից 5 մլրդ դրամ է հատկացվել պետական կառավարման համակարգի աշխատակիցների պարգևատրման նպատակով։

Սուքիասյանի խոսքով՝ ընտրություններից հետո ում թոշակը 10 հազար դրամով բարձրացել էր, բայց «Փարոս» էր ստանում, դա էլ են կտրել. «Այդ նախընտրական թոզփչոցիից հետո առողջապահական ապահովագրությունն էլ փուլ առ փուլ անցնում է համավճարի տարբերակի, հունվարի 1-ից թանկանալու են ակցիզային ապրանքներն ու վառելիքը։ Այդ նախընտրական խաբկանքները, որոնց միջոցով այս իշխանությունները կարողացան հասարակության մի ստվար շերտին մոլորեցնել և քվե կորզել, այսօր բումերանգի նման հարվածում են թե՛ քաղաքացիների գրպանին, թե՛ արժանապատվությանը։ Գործ ունենք դասական, միջին վիճակագրական նիկոլական, ՔՊ-ական վարքագծի հետ։ Ուղղակի զարմանում եմ, թե որքան կարող է հասարակության մի հատված շարունակ խաբվել այդ մարդուց և դեռևս պատրանքներ ունենալ նրա նկատմամբ»:

Անդրադառնալով կառավարության այն հիմնավորմանը, թե պարգևատրումներն իրականացվում են հանրային ծառայողների մոտիվացիան բարձրացնելու և պետական կառավարման արդյունավետությունն ավելացնելու նպատակով, Սուքիասյանը հավելեց.«Սա դեմագոգիայի ժանրից է։ Եթե ուզում ես մարդկանց մոտիվացիան բարձրացնել և խրախուսել, աշխատավարձերը բարձրացրու։ Ինչո՞ւ ես պարգևավճար տալիս։ Թող մարդիկ օրենքով սահմանված կարգով ստանան ավելի բարձր աշխատավարձ։ Բայց ոչ, դա նենգաբար անում են պարգևավճարների միջոցով, որպեսզի այդ մարդկանց վրա լավություն վաճառեն և նրանց լոյալությունը ձեռք բերեն։ Իրենք էլ են հասկանում, որ առաջիկայում կարող են բարդ գործընթացներ լինել, և փորձում են ֆինանսական խրախուսմամբ մարդկանց լոյալությունը ապահովել։ Իրենց ներկայացրած բոլոր բացատրությունները՝ այս ֆինանսական ծախսերի վերաբերյալ, անարժանահավատ չեն»։ Մեր դիտարկմանը, որ երեկ Երևանի բակերից մեկում հավաքարարը քաղաքապետ Տիգրան Ավինյանին դժգոհում էր ցածր աշխատավարձից, և այդ աշխատակիցները նույնպես մոտիվացիայի կարիք ունեն, ինչո՞ւ նրանց չեն պարգևատրում, Սուքիասյանը պատասխանեց.

«Ֆինանսների մսխումը և սոցիալապես առավել կարիքավոր մարդկանց խնդիրների անտեսումը մշտապես եղել են այս իշխանության ամենաթույլ կողմերից։ Սրանք դասական փող վատնողներ են։ Պետական և համայնքային բյուջեների հաշվին իրականացվող այդ անխնա, շռայլ ծախսերն էլ մարդկանց մոտ կոռուպցիոն կասկածներ են առաջացնում»։

Aravot.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև