Փաստինֆո․ ՏԿԵ նախարարությունը՝ նոր կոռուպցիոն սկանդալի կենտրոնում․ «Կիլիկիայի Բոգո»-ի հետ կապվող ընկերություն, փոխնախարար Արմեն Սիմոնյանի անունը և մեկ տարի չշարժվող քրեական գործ

26.03.2024. «Փաստինֆո»-ն գրում է․

«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում։ Այս անգամ՝ խոսքը քրեական հեղինակություն համարվող «Կիլիկիայի Բոգո»-ին պատկանող ուղևորափոխադրում իրականացնող ընկերության հովանավորչության մասին է, իսկ որպես հիմնական գործող անձ հիշատակվում է փոխնախարար Արմեն Սիմոնյանի անունը։

«Մեր իշխանությունը հնարավոր բոլոր բարձրախոսներով և հնարավոր բոլոր հարթակներոմ հայտարարում է, թե 2018թ․ հետո Հայաստանում հաստատվել են ժողովրդավարական կարգեր, կոռուպցիա չկա, կաշառակերություն չկա, բերրի հող է ստեղծված ազատ տնտեսական մրցակցության համար, չկա հովանավորչություն, մինչդեռ,․ այդ քրեական գործը ապացուցում է՝ այդ բոլոր պնդումները սուտ են։ Հովանավորչությունը վխտում է այդ ասպարեզում»,- նշեց Հովհաննիսյանը։

«Գալակտիկա տրանս սերվիս» ՍՊԸ-ն դեռևս 1,5 տարի առաջ հաղորդում է ներկայացրել, ինչի առնչությամբ թե՛ ՔԿ-ում, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ-ում քննվող քրեական գործը վերաբերում է քրեական հեղինակությանը պատկանող ընկերության կողմից ենթադրաբար ապօրինի ձեռնարկատիրությանը, ՀԿԿ-ում քննվող գործը վերաբերում է փոխնախարարի կողմից հրապարակային սակարկությունների և գնումների ասպարեզում չարաշահումներ թույլ տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքերին։ Քրեական գործով, սակայն, շուրջ մեկ տարի քննություն չի իրականացնում։

«Այդ գործով շուրջ մեկ տարի որևէ գործողություն չի իրականացվոևւմ, գործն անշարժ վիճակում է։ Խնդրում ենք կատարել առերեսում՝ փոխնախարարի հետ, սակայն չի իրականացվում՝ ինձ անհայտ պատճառներով։ Սակայն իմ վստահորդի հավաստմամբ և ողջամիտ ենթադրություններով այդ գործն անշարժ մնացել է, որ կոնկրետ այն ժամանակ, երբ պետք կլինի իշխանությանը, այս գործով ևս կլինեն լուրջ բացահայտումներ, կալանքներ՝ ինչպես էկոնոմիկայի նախարարությունում։ Այս գործը «Դամոկլյան սրի» նման կախված պահում են ՏԿԵ-ի վրա, և երբ պետք լինի, բացահայտումները կիրականացնեն։ Կոնկրետ փոխնախարարը՝ իմ վստահորդին իր աշխատասենյակում ասել է՝ քանի դեռ ինքը զբաղեցնում է այդ պաշտոնը, իմ վստահորդը չի իրականացնելու ուղևորափոխադրումը, ուղևորափոխադրումները կիրականացնի այն ընկերությունը, որն ինքն է ցանկանում, այսինքն՝ այն ընկերությունը, որը պատկանում է Կիլիկիայի Բոգոյին և Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող անձին»,- նշեց փաստաբանը։

Վահան Հովհաննիսյանը պատմում է՝ ի հավաստումը սպառնալիքների՝ իր վստահորդին պատկանող ընկերության համար արհեստական խոչընդոտներ են ստեղծել, օրինակ՝ վարորդի կողքը նստած ուղևորի ամրագոտի չգցելու համար միկրոավտոբուսը՝ ուղևորների հետ, տեղափոխել են հատուկ պահպանվող տարածք և օրեր շարունակ չի վերադարձվել, վարորդների նկատմամբ սպառնալիքներ, բռնություն է եղել։ Ուղևորափոխադրողի գործունեությունը դադարեցվել է հատվածաբար, երկու ամիս առաջ՝ դադարեցվել է ամբողջությամբ, իսկ այս ընթացքում, ըստ փաստաբանի, փոխադրումներն ապօրինի կերպով իրականացնում է «Ընկերներ տրանս» ՍՊԸ-ն, որը չունի լիցենզիա։ Ավելին՝ որևէ մեկը չի վերահսկում վարորդների սթափությունը, կոմպետենտությունը, մեքենաների վիճակը։

Ընդ որում, նշված ընկերության կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու վերաբերյալ քրեական վարույթի առկայության պայմաններում՝ գործունեության կասեցում չի իրականացվել։ ՔԿ-ում քննվող գործով ևս, ըստ փաստաբանի, պատշաճ քննություն չի իրականացվում։ «Փաստինֆո»-ն գործերի քննության ընթացքի մասին տեղեկանալու համար դիմել է թե՛ Քննչական կոմիտեին, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեին։ Քննչական կոմիտեից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ պահանջելով գրավոր հարցում, իսկ վերջին շրջանում ձևավորված արատավոր պրակտիկան ցույց է տալիս, որ հարցումներն անպատասխան են մնում, իսկ ՏԿԵ փոխնախարարին առնչվող գործով Հակակոռուպցիոն կոմիտեից հավաստեցից, որ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք չկան, նախաքննություն է իրականացվում։»

Pastinfo.am

«Հայփոստ»-ի միլիարդները, չբացահայտված խախտումները և իշխանության կադրային արտոնությունները․ ո՞վ է պատասխան տալու

4,1 մլրդ դրամի խախտումներ, կարճված քրեական վարույթ, պետական բյուջեից միլիարդավոր դրամների հատկացումներ, Սարյան 22-ի գույքի փոխանցում ներդրումային ընկերությանը և պետական փոստային օպերատորի ղեկավարի ավելի քան 3,6 մլն դրամ ամսական աշխատավարձ։ «Հայփոստ»-ի շուրջ կուտակված այս փաստերը բացահայտում են մի համակարգ, որտեղ հանրային գումարների կառավարման վերաբերյալ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ խիստ սահմանափակ։

Կարդալ ավելին

COP17-ի կանաչ ցուցափեղկը և իրական Հայաստանը

Հայաստանը հյուրընկալում է բնապահպանական միջազգային համաժողով, մինչդեռ Ամուլսարում բացվել է ոսկու հանքը, Երևանը խեղդվում է փոշու մեջ, Սևանը շարունակում է աղտոտվել, իսկ ջրային համակարգի կառավարումն իշխանությունն ինքն է բնութագրում որպես ճգնաժամային։

Կարդալ ավելին

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև