Hetq.am. Կառավարությունն արտոնություն է տվել ՊԵԿ նախկին տեղակալին ու Պոլիտեխնիկի ռեկտորին պատկանող ընկերությանը

Oգոստոսի 6-ին Կառավարությունը հավանություն տվեց «Յունիվերսալ քլոզրս» ՓԲԸ-ին մաքսատուրքից ազատելու մասին որոշման նախագծին։ Ինչպես նշված է հիմնավորման մեջ, ընկերությունը պատրաստվում է 2.6 մլրդ դրամի ներդրում անել հումք ձեռք բերելու համար։ Կառավարությունը ընկերությանն ազատեց 133.3 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

«Յունիվերսալ քլոզրս»-ը հիմնադրվել է 2017 թվականին։ Ընկերությունը զբաղվում է շշերի կափարիչների արտադրությամբ։ Արտադրամասը Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում է։ Սկզբում այն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն էր։ 2021-ին վերակազմակերպվել է որպես ՓԲԸ։

Ո՞ւմ է պատկանում «Յունիվերսալ քլոզրս»-ը

Նախորդ տարի «Հետքը» գրել էր «Յունիվերսալ քլոզրս»-ի իրական սեփականատերերի մասին։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների ուսումնասիրությամբ պարզել էինք, որ ընկերության իրական սեփականատերերը «Յունիբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը և «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի խորհրդի նախագահի տեղակալ Հրանտ Սուվարյանն են։

2026 թ․-ի հուլիսին ընկերության իրական շահառուների ցանկում փոփոխություն է կատարվել։ Այժմ «Յունիվերսալ քլոզրս»-ի 45% բաժնետերը Գոռ Վարդանյանն է, 55%-ն էլ պատկանում է Միքայել Փաշայանին։ Իրական շահառուների հայտարարագրում որպես միջանկյալ ընկերություններ նշված են «Վիժն ինդասթի օպերեյշնս» և «Վիքեփ» ՍՊԸ-ները։ «Վիժն ինդասթի օպերեյշնս» ՍՊԸ-ի 45%-ը պատկանում է Գոռ Վարդանյանին, 55%-ը՝ «Վիքեփ» ՍՊԸ-ին, որի միակ սեփականատերը Միքայել Փաշայանն է։

Գոռ Վարդանյանը «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորն է։ Այս պաշտոնում Վարդանյանն ընտրվել է 2021 թվականին։ 2026-ի հունիսի 26-ին վերընտրվել է նույն պաշտոնում։

Միքայել Փաշայանը 2018-2020 թվականներին զբաղեցրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը։

Մաքսային արտոնություններն ու ԱՆԻՖ-ի դուստր ձեռնարկության ներդրումը

«Յունիվերսալ քլոզրս»-ը չորրորդ անգամ է ազատվում մաքսատուրքից։ Ընկերությունն առաջին անգամ արտոնություն է ստացել 2018 թվականին։ Այդ ժամանակ այն ՍՊԸ էր։ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Կառավարությունը «Յունիվերսալ քլոզրս» ՍՊԸ-ին ազատեց 37 մլն դրամ մաքսատուրք վճարելու պարտավորությունից։

2022 թվականի նոյեմբերի 17-ին «Յունիվերսալ քլոզրս»-ը երկրորդ անգամ արտոնություն ստացավ: Ընկերությունն ազատվեց 282 մլն դրամ մաքսատուրքից։

2025 թվականի որոշման հիմնավորման մեջ նշված էր, որ ընկերությունն ունի 33 աշխատող (ամսական միջինում 414 հազար դրամ աշխատավարձով) և պարտավորվել էր մինչև 2026 թվականը աշխատողների թիվը հասցնել 40-ի՝ 468 հազար դրամ միջին աշխատավարձով։ Սակայն Կառավարության այսօրվա որոշման հիմնավորումից պարզ է դառնում, որ ընկերությունը ոչ միայն չի ավելացրել աշխատատեղերը, այլև կրճատել է։ Հիմա ընկերությունն ունի 30 աշխատող՝ 500 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրով մինչև 2027 թվականը կրկին խոստանում են աշխատատեղերի թիվը հասցնել 40-ի։ Ինչո՞ւ է Կառավարությունը որոշել չորրորդ անգամ արտոնություն տալ մի ընկերության, որը չի կատարել նախորդ խոստումը։

Պետության աջակցությունը «Յունիվերսալ քլոզրս»-ին միայն մաքսային արտոնություններով չի սահմանափակվում։ 2023 թվականի հուլիսի 9-ին «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր ընկերությունը՝ «Ձեռնարկատեր+ պետություն հակաճգնաժամային ներդրումների կառավարիչ» ՓԲԸ-ն 1 մլրդ 676 մլն դրամի ներդրում կատարեց ընկերությունում։ Ներդրման չափն, ի դեպ, գերազանցում էր ֆոնդի կանոնադրությամբ սահմանված առավելագույն չափը։

Hetq.am.

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև