"Հետք"․ Պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ կհատկացվի COP17-ի համար

«Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) հետ կապված միջոցառումը կազմակերպելու նպատակով Կառավարությունը որոշել է պահուստային ֆոնդից 2.641 մլրդ դրամ հատկացնել։ Ստորեւ՝ այդ որոշման քննարկման մասին վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը։

Նախքան հարցը ներկայացնելը Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը նշել է. «Քանի որ COP17 համաժողովին մնացել է շուրջ երկու ամիս, նախքան բուն հարցի զեկուցումը թույլ տվեք հակիրճ անդրադառնալ դրա նշանակությանը։ 2026 թվականի հոկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի համաշխարհային բնապահպանական օրակարգի կարևորագույն իրադարձություններից մեկը՝ ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Համաժողովին կմասնակցեն Կոնվենցիայի անդամ 196 կողմերի ներկայացուցիչներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ ամբողջ աշխարհից։ COP17-ին կնախորդի նաև Առաջնորդների գագաթնաժողովը՝ պետությունների, կառավարությունների և միջազգային կառույցների ղեկավարների բարձր մակարդակի մասնակցությամբ, որի շրջանակում նախատեսվում է ընդունել «Երկրի վրա կյանքի պահպանման համար» խորագրով Երևանի հռչակագիրը։

COP17-ն առանձնահատուկ նշանակություն ունի նաև նրանով, որ Հայաստանում է իրականացվելու Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացի առաջին համաշխարհային գնահատումը։

Հայաստանի համար սա բացառիկ հնարավորություն է՝ ամրապնդելու մեր երկրի դերակատարումը միջազգային բնապահպանական գործընթացներում և աշխարհին ներկայացնելու Հայաստանի բնապահպանական օրակարգն ու հարուստ կենսաբազմազանությունը»։

Նախարարը նշել է, որ ներկայումս կազմակերպչական աշխատանքներն ակտիվ ընթանում են։ «Քանի որ կազմակերպչական ծախսերը նախապես նկարագրել և հաշվարկել հնարավոր չէ, ուստի համաժողովի կազմակերպիչների հետ կնքվել են շրջանակային պայմանագրեր։ Կազմակերպչական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են ըստ Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի միջև կնքված հյուրընկալ երկրի համաձայնագրի։ Նախագծով ներկայացված համաձայնագրերի ընդհանուր գումարը կազմել է շուրջ 2 մլրդ 640 մլն դրամ, որի շրջանակներում կազմակերպիչն ապահովելու է համաժողովի անցկացման համար միջազգային ստանդարտներին համապատասխան 4 վրանների, ընդհանուր 5400 քմ, վարձակալությունը, ինչպես նաև ձեռք են բերվելու ամենատարբեր տեսակի կահույք, սարքավորումներ և տրանսպորտի ծառայություններ։ Նման շրջանակային համաձայնագրեր առաջիկայում էլի կներկայացվեն Կառավարության քննարկմանը՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար»,-ասել է Համբարձում Մաթևոսյանը։

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը կարևորել է COP17-ը պատշաճ մակարդակով անցկացնելը և ընդգծել, որ այն լավ հնարավորություն է Հայաստանի միջազգային տեսանելիությունը և ճանաչելիությունն ավելի բարձրացնելու առումով։ Ըստ վարչապետի՝ սպասվում է, որ միջոցառմանը ներկա կլինի 10000-15000 մասնակից. «Սա նշանակում է, որ նաև տուրիզմի շատ մեծ ներհոսք է լինելու։ Սա նաև լավ հնարավորություն է մեր մասնավոր հատվածի համար. նախ՝ ծառայություններ մատուցել և հետո՝ իրենց մատուցած ծառայությունները գովազդել, որովհետև մեկ անգամ Հայաստան եկած մարդիկ անպայման ուրիշներին էլ խորհուրդ են տալիս գալ և իրենք էլ են վերադառնում»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կազմակերպչական աշխատանքները պետական բյուջեից ֆինանսավորելով՝ Կառավարությունը մեծ ներդրում է արել «Մերիդիան» կենտրոնում։ «Այդ ներդրումների դիմաց մենք նաև ձեռքբերում ենք ունեցել։ Մասնավորապես՝ այս որոշումների արդյունքում առաջիկա 8 տարվա ընթացքում 400 օր այդ ձևավորված ենթակառուցվածքը Կառավարությունն իր հայեցողությամբ կարող է օգտագործել։ Նախ ես ուզում եմ ասել, որ սա շատ կարևոր նախագիծ է, որովհետև մենք այս ներդրմամբ ֆունդամենտալ լուծում ենք այն հարցը, որ ցանկացած մասշտաբի միջոցառում Հայաստանի Հանրապետությունը կարող է հյուրընկալել»,-նշել է երկրի ղեկավարը՝ կարևորելով ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխանող ֆիզիկական ենթակառուցվածք ունենալը։

Վարչապետն անդրադարձել է նաև դրա շրջանակում Երևանի այդ հատվածում վերջին շրջանում կատարված աշխատանքներին. «Ներդրումների արդյունքում նոր շունչ է ստանում այդ հատվածը։ Այս աշխատանքների ընթացքում հայտնաբերեցինք, որ Երևանի «Հաղթանակ» կամուրջն Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհ կա, որը չի գործում երկար տարիներ։ Այս աշխատանքի ընթացքում նաև Երևանը նոր փողոց կունենա, և ես առաջարկել եմ, որ Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերներն այդ փողոցն անվանեն COP17-ի փողոց՝ որպես նաև այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Եվ, բացի այդ, հարակից ենթակառուցվածքներ, ճանապարհ, մայթեր, այդ ենթակառուցվածքներ վերականգնվում են։ «Կարմիր կամուրջ»-ի հետ, դրանք շատ կարևոր մի մաս են կազմում։ Եվ, իհարկե, Հայաստանի միջազգային դերակատարման մասով նույնպես սա շատ կարևոր միջոցառում է, և հաջողություն եմ մաղթում մեզ այս կարևորագույն միջոցառումը պատշաճ ձևով իրականացնելու գործում»։

Hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև