«Հրապարակ»․ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում

«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․

«Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Ձորաղբյուրում շքեղ առանձնատուն է կառուցում։ Մեզ պատմեցին, որ խոսքն ամենեւին էլ շարքային տան կամ սովորական ամառանոցի մասին չէ, այլ աչք ծակող, շքեղ դղյակի։

Մեզ հետ զրույցում Կարեն Սարգսյանը հաստատեց տեղեկությունը, որ Ձորաղբյուրում առանձնատուն է կառուցում։ Անդրադառնալով կառուցմանն ուղղված ֆինանսական միջոցներին՝ նշեց, որ կառուցապատման վարկ է վերցրել։ Մենք ուսումնասիրեցինք Սարգսյանի տարբեր տարիներին ներկայացրած հայտարարագրերը, ինչից պարզ դարձավ, որ այն հողամասը, որի վրա կառուցվում է առանձնատունը, նա գնել է 2023 թ. հոկտեմբերի 27-ին՝ 12.5 մլն դրամով։ Նրա վարկի մնացորդային գումարը կազմում է 24 մլն 733 հազար 981 դրամ։ Եվս մեկ հիպոթեքային վարկ ունի, սակայն այս բնակարանը ձեռք է բերել Ռուսաստանում՝ 2013-ին։ Հիպոթեքի մնացորդը 3 մլն 435 հազար 35 ռուբլի է։ Երկու հիպոթեքային վարկ վճարող Կարեն Սարգսյանի տարեկան եկամուտը կազմել է 20 մլն 722 հազար 670 դրամ, որից 1 մլն 194 հազար 59 դրամը գոյացել է եկամտահարկի հետվերադարձից, մնացածը՝ աշխատավարձից։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 900 հազար ռուբլի եւ 2.7 մլն դրամ, բանկային հաշիվների վրա եղել է 3.7 մլն դրամ։ Նրա կինը՝ Նելլի Խաչատրյանը, նախորդ տարի 3 մլն 720 հազար դրամով ձեռք է բերել Kia մակնիշի ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության։ Բանկային հաշվի մնացորդը տարեվերջին կազմել է 643 հազար 489 դրամ։ Թեեւ Կարեն Սարգսյանի կնոջ աշխատավայրի վերաբերյալ տվյալներ չկան հայտարարագրում, սակայն նա 4 մլն 317 հազար 156 դրամ աշխատավարձ է հայտարարագրել, որը ստացել է Կենտրոնական բանկից, եւ 1 մլն 728 հազար 800 դրամ վարկի մնացորդ։ Դուստրն ուսանող է, 2025-ին նրա ուսման համար վճարվել է 2.1 մլն դրամ գումար։»

«Հրապարակ օրաթերթ»

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև