Factor.am. 10 ամենաթանկ պետական գնումները 2025-ին

2025 թվականին պետական ամենաթանկ 10 գնումների համար ծախսվել է 47 մլրդ 167 մլն դրամ։ Factor.am-ն ուսումնասիրել է պետական գնումների էլեկտրոնային Armeps համակարգն ու պարզել, որ 10 գնումից 4-ն իրականացվել է առանց մրցույթի՝ մեկ անձ ընթացակարգով, իսկ դրանցից մեկը՝ հրատապ կարգով։

Ամենաթանկ գնումն անցած տարում իրականացրել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն․ Երևան համայնքին պատկանող ընկերությունը 8 մլրդ 471 մլն դրամով «Արպանիվ» ՍՊԸ-ից 772 հատ անվադողեր է գնել Zhong Tong ավտոբուսների համար։

Երկրորդ տեղում Հանրային հեռարձակողի խորհրդի մեկ անձից կատարված գնումն է՝ 6 մլրդ 569 մլն դրամ արժեքով։ Այդքան գումար 2025-ի տարեսկզբին ՀՀԽ-ն վճարել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին՝ հեռուստատեսային արտադրանքի հետ կապված ծառայությունների համար։

Երրորդ տեղում Պետգույքի կառավարման կոմիտեի գործարքն է՝ 5 մլրդ 775 մլն դրամ։ Կոմիտեն «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ից ծառայություններ է ձեռք բերել։ Խոսքը 2026-ին Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP 17) ընթացքում «Մերիդիան» էքսպո կենտրոնում միջոցառումների անցկացման մասին է։ Գնումն իրականացվել է մեկ անձ ընթացակարգով։

2025-ի հաջորդ խոշոր գնումը կատարել է Երևանի քաղաքապետարանը՝ 4 մլրդ 750 մլն դրամով «Զովեր Քնսթրաքշն» ՍՊԸ-ին պատվիրելով Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցման կապալային աշխատանքներ։ Գնումը քաղաքապետարանը համարել է հրատապ և իրականացրել առանց մրցույթի։ Այս ընկերության ղեկավարն ու փոխկապակցված մի քանի անձինք, հիշեցնենք, 2023-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խոշոր նվիրատվություններ էին արել։

Հաջորդը կրկին Երևանի քաղաքապետարանն է․ 4 մլրդ 326 մլն դրամով «YUTONG BUS CO.» LTD-ից գնել է 45 տրոլեյբուս։ ՏԿԵՆ-ը 3 մլրդ 680 մլն դրամով «Եվրոասֆալտ» ՓԲԸ-ից գնել է ճանապարհների վերանորոգման աշխատանքներ։ Ընկերությունը հիմնանորոգել է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 27․5 կմ-անոց հատվածը։ Նկատենք, որ աշխատանքները սկսվել են դեռ 2023-ին, պետք է ավարտվեին 1 տարում, սակայն նախարարությունը միայն 2025-ի հուլիսին է ընդունել դրանք։

Հաջորդը Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն է՝ 3 մլրդ 579 մլն դրամ գնումով։ «Եվրոպա» ՍՊԸ-ն կառուցել է Գեղարքունիքի Արեգունի, Կախակն և Փոքր Մասրիկ բնակավայրերի կրթահամալիրները։ ՏԿԵՆ-ը 3 մլրդ 375 մլն դրամ է վճարել «Ա.Ա.Բ. պրոեկտ» ՍՊԸ-ին՝ Տաթև-Աղվանի (Մ-2) միջպետական նշանակության ավտոճանապարհի 19․5 կմ-անոց հատվածի հիմնանորոգման համար։ Պայմանագիրը կնքվել էր 2024-ի օգոստոսին, աշխատանքն ավարտվել է 2025-ի նոյեմբերին։ 9-րդ տեղում Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է՝ 3 մլրդ 328 մլն դրամով։ Այս գնումը հատկապես ուշագրավ է, քանզի կատարվել է ՀՀ կառավարության հատուկ թույլտվությամբ, մեկ անձից, իսկ գնման առարկան միայն խորհրդատվական ծառայություն է։ Լոնդոնի Համալսարանական Քոլեջին պատկանող «ՅուՍիԷլ Քընսալթանթս Լիմիթիդ» ընկերությունը պետք է մինչև 2030 թվականն աջակցի Ակադեմիական քաղաքի ծրագրի կրթական կլաստերի մշակմանը։

Ամենաթանկ պետական գնումների թոփ տասնյակը եզրափակում է Երևանի քաղաքապետարանը, որը 3 մլրդ 311 մլն դրամով «Ռաֆէլգրիգ» ՓԲԸ-ից գնել է 104 վերելակ և դրանց տեղադրման ծառայություն։

Անցած տարում թանկարժեք գնում ձեռք է բերել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ 3 մլրդ 284 մլն դրամով վճարելով «Արդշինբանկ» ՓԲԸ-ին՝ ծառայությունների դիմաց։ Թե կոնկրետ ի՞նչ գործարք է և ի՞նչ ծառայություններ է մատուցել բանկը, հայտնի չէ․ Armeps-ում որևէ փաստաթուղթ չի հրապարակվել։

Ուշագրավ է նաև մեկ այլ գործարք․ Երևանի քաղաքապետարանը 2025-ի դեկտեմբերի 15-ին 3 մլրդ 28 մլն դրամ դոտացիա է ստացել ՏԿԵՆ-ից՝ Երևանի քաղաքապետի սեփական լիազորություների իրականացմանն աջակցելու նպատակով։

Factor.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև