«Փաստինֆո».Առանց մրցույթի հերթական գնումները. ՔՊ-ի իշխանությունը նախընտրում է վառելիքը ձեռք բերել նախկին հանրապետական պատգամավորի ընտանեկան ընկերությունից

ՔՊ-ի իշխանության օրոք սեփական հայեցողությամբ գնումները, այն է՝ մեկ աղբյուրից իրականացվող գնումները, շարունակվում են։

ՀՀ ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲ ընկերությունը երկու պայմանագրով 11 միլիոն 797 հազար 830 դրամ է հատկացրել մետաղական ցանցից ցանկապատ և հեղուկ պրոպան գազ ձեռք բերելու նպատակով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ պայմանագրերը կնքվել են հրատապ մեկ անձից գնման ընթացակարգով՝ առանց մրցույթի։

Երկու պայմանագրերը կնքվել են «Մաքս Օիլ» և «Հայ-գերմանական ԱՐԱԶԵՆ» համատեղ ձեռնարկություն ՍՊ ընկերությունների հետ։

«Մաքս Օիլ» ՍՊ ընկերությանը, որը 2025 թվականին 1000 խոշոր հարկատուների ցանկում զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, տրամադրվել է 4 միլիոն 920 հազար 630 դրամ։ Ընկերությունը ՓԲ ընկերությանը մատակարարել է ամառային դիզելային վառելիք։ Վառելիքի մեկ լիտրի արժեքը նշված է 620 դրամ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ ընկերության իրական շահառուն Էդգար Փամբուկյանն է, որը Հայաստանում ունի նաև մի շարք այլ բիզնեսներ։ Նա նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանի որդին է։

Փամբուկյանին պատկանող «Մաքս Օիլ»-ը տարբեր գերատեսչությունների վառելիք է մատակարարում։

Մյուս ընկերությանը տրամադրվել է նշված գումարի ավելի խոշոր մասը՝ 6 միլիոն 877 հազար 200 դրամ։ Այդ գումարի շրջանակում ՓԲ ընկերությանը մատակարարվել է 50x50 մմ չափի բջիջներով քառակուսի հյուսված մետաղական ցանց։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներից պարզվում է, որ այս ընկերության 60%-ը պատկանում է Արա Սանթրոսյանին, իսկ 40%-ը՝ Լարիսա Շեկոյանին։

www.pastinfo.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև