"Հրապարակ". Երբ փող է պետք՝ հիշում են Սաշիկին

ՀՀ երրորդ նախագահի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, ժամանակ առ ժամանակ հայտնվում է քրեական քրոնիկոնում․ որոշակի գումարներ է վճարում, վնասը փոխհատուցում ու կրկին անհետանում տեսադաշտից։

Տպավորություն է ստեղծվում, որ նրա դեմ գործի է դրված մի ամբողջ ինստիտուցիոնալ մեխանիզմ։ Նախօրեին Հակակոռուպցիոն դատարանը տեղեկություն տարածեց Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ կայացված որոշման մասին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման համար՝ այն ժամանակահատվածում, երբ նրա եղբայրը՝ Սերժ Սարգսյանը, զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը։ Ըստ մեղադրանքի՝ 2001–2018 թվականներին նա առանձնապես խոշոր չափերով յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված պետական միջոցները։ Միևնույն ժամանակ չի հստակեցվում, թե կոնկրետ ինչ յուրացման մասին է խոսքը և ինչպես կարող էր այն իրականացվել 17 տարվա ընթացքում։

Իրավիճակի պարադոքսն այն է, որ Սաշիկ Սարգսյանը երկրում չէ։ Չնայած նրա գտնվելու վայրն անհայտ է, դատարանը, քննելով կալանավորման միջնորդությունը, եկել է այն եզրակացության, որ առկա է նրա փախուստի բարձր ռիսկ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը և հայտարարել հետախուզում։

Դեռևս 2019 թվականին Սարգսյանին արդեն մեղադրանք էր առաջադրվել․ այն ժամանակ նրան կասկածում էին առանձնապես խոշոր չափերով խարդախության մեջ՝ կապված Մարտիրոս Սարյանի կտավների հափշտակության հետ։ Սակայն գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Դրանից հետո Սարգսյանը 19 միլիոն 600 հազար դոլար նվիրաբերեց Արցախի պաշտպանության բանակին։ Բացի այդ, հարուցվել էր հարկերը չվճարելու վերաբերյալ քրեական գործ, սակայն այդ գործով ևս նա ազատվեց քրեական հետապնդումից՝ պետությանը 7,5 միլիոն դոլար վճարելուց հետո։

2024 թվականին սկսվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի վարույթ։ Մասնավորապես, պահանջ է ներկայացվել ՀՀ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

• 14 անշարժ գույք,

• 8 միավոր շարժական գույք,

• 5 իրավաբանական անձանցում ունեցած բաժնեմասեր,

• ինչպես նաև շուրջ 6 միլիարդ դրամ։

«Փոխկապակցված անձինք» ասելով՝ նկատի են առնվում նրա որդիները՝ Նարեկ Սարգսյանը և Հայկ Սարգսյանը, կինը՝ Ավրիգա Սարգսյանը, ինչպես նաև որդու՝ Հայկի կինը։

Հետաքրքիր է՝ այս անգամ Սաշիկից ի՞նչ գումար կուզեն ստանալ։

«Հրապարակ օրաթերթ»

«Հայփոստ»-ի միլիարդները, չբացահայտված խախտումները և իշխանության կադրային արտոնությունները․ ո՞վ է պատասխան տալու

4,1 մլրդ դրամի խախտումներ, կարճված քրեական վարույթ, պետական բյուջեից միլիարդավոր դրամների հատկացումներ, Սարյան 22-ի գույքի փոխանցում ներդրումային ընկերությանը և պետական փոստային օպերատորի ղեկավարի ավելի քան 3,6 մլն դրամ ամսական աշխատավարձ։ «Հայփոստ»-ի շուրջ կուտակված այս փաստերը բացահայտում են մի համակարգ, որտեղ հանրային գումարների կառավարման վերաբերյալ հարցերը շատ են, իսկ պատասխանները՝ խիստ սահմանափակ։

Կարդալ ավելին

COP17-ի կանաչ ցուցափեղկը և իրական Հայաստանը

Հայաստանը հյուրընկալում է բնապահպանական միջազգային համաժողով, մինչդեռ Ամուլսարում բացվել է ոսկու հանքը, Երևանը խեղդվում է փոշու մեջ, Սևանը շարունակում է աղտոտվել, իսկ ջրային համակարգի կառավարումն իշխանությունն ինքն է բնութագրում որպես ճգնաժամային։

Կարդալ ավելին

Յոթ անշարժ գույք, տասնյակ միլիոնների գործարքներ և նոր պաշտոն․ Հրաչյա Հակոբյանի պատմությունը

«Հրապարակը» գրում է, որ Հակոբյանը նշանակվել է «Նոա»-ի նախագահ Վարդգես Վարդանյանի խորհրդական։ Ակումբից հայտնել են, որ նա համակարգելու է «Նոա Պարկի» աշխատանքների մի ուղղությունը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ է անելու։

Կարդալ ավելին

Factor TV․ Մանկապարտեզի տնօրենի պաշտոնը՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց

Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի տնօրենի նշանակումը հարցեր է առաջացրել մրցույթի արդարության և հնարավոր քաղաքական միջամտության վերաբերյալ։ Factor TV-ի հաղորդմամբ՝ մրցույթին մասնակցած Գոհար Վարդանյանը ճիշտ է պատասխանել բոլոր հինգ հարցերին, իսկ տնօրեն նշանակված Անի Աբրահամյանը՝ ընդամենը երեքին։ Չնայած դրան՝ համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը մրցույթից մեկ օր անց պաշտոնը վստահել է Աբրահամյանին։

Կարդալ ավելին

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև