News.am․ Փաշինյանի կադրը պետական պաշտոնում աշխատելու ընթացքում 5 բնակարան է ձեռք բերել և 160 հազար դոլար արժողությամբ «Մերսեդես»

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը, որը 2020 թվականից տարբեր պաշտոններ է զբաղեցրել վարչապետի աշխատակազմում, 2025 թվականին գնել է 160 հազար դոլար արժողությամբ նոր «Մերսեդես-Բենց»։ Ինչպես գրում է News.am-ը՝ ուսումնասիրելով պաշտոնյայի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագիրը, հաշվետու տարում Պետրոսյանի եկամուտը կազմել է շուրջ 17,6 միլիոն դրամ։

Հայտարարագրի համաձայն՝ Պետրոսյանին պատկանում է 9 անշարժ գույք, որից 7-ը՝ Երևանում։ Դրանցից հինգը ձեռք են բերվել վերջին չորս տարվա ընթացքում։ Պաշտոնյան տարվա սկզբին հայտարարագրել է երեք տրանսպորտային միջոց, որոնցից երկուսը վաճառել է։ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» վաճառվել է 32 միլիոն դրամով, իսկ 2001 թվականի արտադրության «Ֆորդ» բեռնատարը՝ 1,2 միլիոն դրամով։ Սեպտեմբերի 11-ին Պետրոսյանը 61,535 միլիոն դրամով ձեռք է բերել 2025 թվականի արտադրության նոր «Մերսեդես-Բենց»։

Տարեվերջին նրա կանխիկ միջոցները կազմել են 165 հազար դոլար, 17 հազար եվրո և 127 միլիոն դրամ։ Պաշտոնյան նաև հայտարարագրել է 5,1 միլիոն դրամ արժողությամբ ժամացույց։ Միաժամանակ, դեկտեմբերի 31-ի դրությամբ նրա վարկի մայր գումարի մնացորդը կազմել է շուրջ 147,5 միլիոն դրամ։

News.am-ի տվյալներով՝ 2025 թվականին Պետրոսյանը 16,7 միլիոն դրամ աշխատավարձ է ստացել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, իսկ 864 հազար դրամ՝ «ՅՈՒՄԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ից ստացված վարձակալական վճարների տեսքով։

Տիգրան Պետրոսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է և ունի պատվիրակի կարգավիճակ։ Մինչև 2013 թվականը նա աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև զբաղվել բիզնեսով՝ 2018-2022 թվականներին ղեկավարելով «Էյր լոգիստիկ կարգո» ՍՊԸ-ն։ 2020-2021 թվականներին նա եղել է վարչապետի աշխատակազմի «Կոնդի առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալը, 2022-2024 թվականներին՝ «Սպասարկում» ՊՈԱԿ-ի տնօրենը։ 2024 թվականի նոյեմբերին նշանակվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, իսկ 2025 թվականի հունիսի 24-ից ղեկավարում է կառույցը։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև