«Հետք». Սասուն Խաչատրյանը 4 մլն դրամով ձեռք է բերել ծառապատ համայնքային հողը և այնտեղ շինություն կառուցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանը 2013 թվականին՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազի պաշտոնը զբաղեցնելիս, Երևանի համայնքից աճուրդով ձեռք է բերել 184 քմ մակերեսով հողամաս՝ վճարելով 4 մլն 69 հազար դրամ։ «Հետք»-ի ուսումնասիրած արբանյակային լուսանկարների համաձայն՝ տարածքը վաճառքի պահին ծառապատ է եղել։ Այժմ Դավիթ Անհաղթ փողոցի սկզբնամասում՝ Լամբադա կամրջի հարևանությամբ, այդ հողամասում հասարակական նշանակության շինություն է կառուցվում։

Աճուրդին մասնակցել է երկու անձ՝ Սասուն Խաչատրյանն ու Երևանի բնակիչ Գագիկ Հովսեփյանը։ Հաղթող է ճանաչվել Խաչատրյանը։ Մեկ քառակուսի մետրի գինը կազմել է շուրջ 22 հազար դրամ։ Օտարման որոշմամբ նախատեսվել է հողամասում հասարակական օբյեկտ կառուցել։

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ Google Earth Pro-ի արբանյակային լուսանկարներում տարածքը խիտ ծառապատ է երևում դեռևս 2004-2005 թվականներին։ Նույն պատկերն առկա է 2013 թվականի ապրիլի լուսանկարներում և պահպանվում է մինչև 2024 թվականը։ Այս տվյալները հարցեր են առաջացնում այն մասին, թե ինչպես է գնահատվել հողամասի վիճակը վաճառքի ժամանակ և արդյոք որոշում կայացնելիս հաշվի է առնվել կանաչ տարածքի պահպանումը։

Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը «Հետք»-ին հայտնել է, որ վարչությունում 2013 թվականի աճուրդի փաստաթղթերը բացակայում են, ուստի չեն կարող հաստատել կամ հերքել տարածքի՝ այդ ժամանակ կանաչապատ լինելու հանգամանքը։ Այսպիսով, քաղաքապետարանը չի կարողացել ներկայացնել աճուրդի փաստաթղթերը, որոնք թույլ կտային ամբողջական պատկերացում կազմել հողամասի օտարման հանգամանքների մասին։

«Հետք»-ը գրավոր հարցեր է ուղարկել Սասուն Խաչատրյանին՝ պարզելու, թե արդյոք նա աճուրդից առաջ տեսել է ծառապատ տարածքը, մտահոգվե՞լ է կանաչ գոտու վաճառքով և հնարավո՞ր էր շինարարությունն իրականացնել առանց ծառահատման։ Սեպտեմբերի 23-ին ուղարկված հարցերին Խաչատրյանը չի պատասխանել։

Հրապարակման համաձայն՝ շինարարությունը սկսվել է 2025 թվականին։ Տարածքում տեղադրված ցուցանակում որպես նախաձեռնող նշված է Սասուն Խաչատրյանը։ 2024 թվականի նոյեմբերին Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա իրավաբանական ընկերություն է հիմնել։ Շինության տեղադրությունը հարմար է իրավաբանական գործունեության համար. Արաբկիրի դատարանը գտնվում է մոտ 500 մետր, դատախազությունը՝ 700 մետր, քննչական բաժինը՝ 800 մետր հեռավորության վրա։

Մնում են հողամասի վաճառքի և կառուցապատման հետ կապված հարցերը։ Ինչո՞ւ է համայնքային ծառապատ տարածքը վաճառվել կառուցապատման նպատակով, և ինչ փաստաթղթերի հիման վրա է թույլատրվել շինարարությունը։ Քաղաքապետարանի ներկայացրած պատասխանը չի պարզաբանում աճուրդի հանգամանքները, իսկ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցերին չի պատասխանել։

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև