Մարտունու համայնքապետի տեղակալը՝ դատվածության և քրեական գործի կենտրոնում

Մարտունու համայնքապետի առաջին տեղակալ Վահագն Դավթյանը դատապարտվել է կեղծ փաստաթուղթ ներկայացնելու համար, իսկ մեկ այլ քրեական գործով մեղադրվում է մաքսային վճարումներից խուսափելուն առնչվող հանցանքի մեջ։ Այդուհանդերձ, հրապարակված տեղեկությունների համաձայն՝ նա շարունակում է զբաղեցնել համայնքային պաշտոնը և ընդգրկված է հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում՝ չորրորդ համարով։ Այս հանգամանքները հարցեր են առաջացնում ՔՊ-ի թեկնածուների ընտրության չափանիշների և Մարտունու համայնքապետարանի կադրային քաղաքականության վերաբերյալ։

«Հրապարակ»-ի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ Դավթյանը 2024 թվականի հոկտեմբերին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի համար։ Ըստ մեղադրանքի՝ նա կեղծ փաստաթուղթ է ներկայացրել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ստանալու նպատակով։ Դատարանը նրա նկատմամբ նշանակել է 713 հազար դրամ տուգանք։

Դավթյանի անունը հիշատակվում է նաև մաքսանենգ ճանապարհով ավտոյուղեր ներկրելու և մաքսային վճարումներից խուսափելու վերաբերյալ քրեական գործով, որը 2022 թվականից քննվում է Հակակոռուպցիոն քրեական դատարանում։ Ըստ «Դատալեքս»-ում հրապարակված մեղադրանքի՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2021 թվականի մարտի 3-ը Իրանից Հայաստան են ներմուծվել «DRIFT 7000» անվանումով, SAE 40 մակնիշի շարժիչի յուղեր՝ շրջանցելով մաքսային հսկողությունն ու ձևակերպման ընթացակարգերը։

Մեղադրանքի համաձայն՝ Դավթյանը դիմել է Բագրատ Թումանյանին՝ մաքսային վճարումներից խուսափելուն աջակցելու համար։ Ըստ գործի նյութերի՝ Թումանյանն իր հերթին ներգրավել է Մեղրիի մաքսային կետի պաշտոնատար անձանց։ Գործով անցնում են նաև Հայկ Մելքումյանը, Արմեն Փանյանը, Սամվել Համբարձումյանը և Ռուբիկ Մարգարյանը, որոնց գործողությունները նույնպես քննվում են։

Ըստ մեղադրանքի՝ մաքսային ձևակերպումներից դուրս մնացած ավտոյուղերը տեղափոխվել են Մարտունի և հանձնվել Դավթյանին, որը դրանց մեծ մասը վաճառել է։ 2021 թվականի մարտի 5-ին ԱԱԾ աշխատակիցները նրա տան բակում հայտնաբերել և առգրավել են 1200 տարա ավտոյուղ։

Դավթյանը հերքում է, որ ինքն է ապրանքը ներմուծել։ «Հրապարակ»-ի հետ զրույցում նա հայտարարել է. «Ես ասել եմ, որ ես բերող չեմ։ Մենք ուզեցել ենք առնենք, որ ծախենք։ Իրավապահները եկել, ասել են՝ անօրինական է, ասել եմ՝ իմը չի, տարեք»։ Նրա խոսքով՝ գործը դեռ քննվում է, իսկ դատական նիստերը հետաձգվում են պաշտպանների չներկայանալու պատճառով։ Այս գործով նրա մեղավորությունը վերջնական դատական ակտով հաստատված չէ։

Սակայն ՔՊ-ի համար հարցը չի սահմանափակվում ընթացիկ քրեական գործով։ Դավթյանի դատապարտման մասին տեղեկությունն արդեն իսկ հիմք է՝ պարզելու, թե ինչ չափանիշներով է կուսակցությունն ընտրում իր թեկնածուներին։ Քանի որ նրա անունն ընդգրկված է նախընտրական ցուցակում չորրորդ համարով, ապա կուսակցության ղեկավարությունը պետք է հստակեցնի՝ տեղյա՞կ է եղել դատավճռի մասին, և ինչպե՞ս է գնահատել այդ հանգամանքը։

Հարցեր կան նաև Մարտունու համայնքապետ Հովիկ Հովեյանին։ Արդյոք նա ուսումնասիրե՞լ է իր առաջին տեղակալի վերաբերյալ դատական ակտը և պարզել, թե այն ինչ հետևանքներ կարող է ունենալ պաշտոնավարման վրա։ Եթե օրենքը տվյալ դեպքում չի արգելում Դավթյանին շարունակել պաշտոնավարումը, դա չի վերացնում կադրային որոշումների վերաբերյալ հանրային հարցերին պատասխանելու անհրաժեշտությունը։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև