168.am։ Ընտրովի հաշվետվողականություն. Ի՞նչ չենք իմանա մայիսի 28-ին

Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող ռազմական ցուցադրությունը, ըստ 168.am–ի հրապարակման, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ներկայացնում է որպես վերջին տարիների ռազմական ձեռքբերումների և բանակի վերազինման «հաշվետվություն» հասարակությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քաղաքացիները պետք է սեփական աչքերով տեսնեն վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունն ու այն, ինչ իշխանությունը կոչում է «նոր տրամաբանության բանակ»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ ցուցադրվելու են հատկապես 2022-2025 թվականներին գնված զինատեսակները, որոնք մինչ այժմ չեն ներկայացվել հանրությանը։ Նա նաև հայտարարել է, որ 2025 թվականին Հայաստանի պաշտպանական ծախսերը կազմել են շուրջ 1 միլիարդ 700 միլիոն դոլար, մինչդեռ 2018 թվականին այդ թիվը եղել է մոտ 640 միլիոն դոլար։ Նրա պնդմամբ՝ միայն վերջին երեք տարիներին սպառազինության վրա ծախսվել է 5.4 անգամ ավելի շատ գումար, քան ամբողջ 1998-2018 թվականների ընթացքում։

168.am-ը հիշեցնում է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանի արտաքին պարտքի աճը, որը հասել է մոտ 8 միլիարդ դոլարի, պայմանավորված է նաև զենքի գնումներով։ Սակայն, երբ լրատվամիջոցները փորձել են պաշտպանության նախարարությունից պարզել, թե կոնկրետ որքան պետական պարտք է ձևավորվել սպառազինության ձեռքբերման համար և որքան գումար է ծախսվել 2022 թվականից հետո նոր զինատեսակների գնման վրա, գերատեսչությունը հրաժարվել է տրամադրել այդ տվյալները։

Իշխանությունները, մի կողմից, խոսում են միլիարդավոր դոլարների ռազմական ներդրումների մասին, իսկ մյուս կողմից՝ չեն ներկայացնում գնումների ամբողջական կառուցվածքը, պայմանագրերի մանրամասները կամ դրանց արդյունավետության գնահատականը։ Այս ֆոնին ռազմական թեման, ըստ հոդվածի, ավելի ու ավելի է վերածվում քաղաքական և նախընտրական գործիքի։

168.am-ը նաև անդրադառնում է վերջին տարիներին ձեռք բերված հնդկական և ֆրանսիական սպառազինությանը, այդ թվում՝ Akash-1S զենիթահրթիռային համակարգերին, Pinaka համազարկային կրակի համակարգերին, CAESAR ինքնագնաց հրետանային համակարգերին և հայկական արտադրության DEV-3 ու Dragonfly-3 անօդաչու սարքերին։ Միաժամանակ ընդգծվում է, որ նույնիսկ նման լայնածավալ ցուցադրության պայմաններում իշխանությունները շարունակում են սահմանափակել լրագրողների հասանելիությունն ու խուսափել մասնագիտական բաց քննարկումներից։

Հոդվածի եզրակացությամբ՝ մայիսի 28-ի միջոցառումը ոչ միայն ռազմական ցուցադրություն է, այլ նաև իշխանության քաղաքական հաշվետվություն և նախընտրական քարոզչական միջոցառում։ Իսկ քանի դեռ սպառազինության գնումների, պետական պարտքի և պաշտպանության ոլորտի միլիարդավոր դոլարների ծախսերի վերաբերյալ ամբողջական ու թափանցիկ հաշվետվություն չի ներկայացվել, այդ միջոցների իրական արդյունավետությունը և նպատակները կլինի կասկածելի։

168.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև