Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի օլիգարխների դեմ պայքարի մասին․ «Հիմա դարձել են ՔՊ-ական»

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը՝ հայտարարելով, որ նախկինում օլիգարխների և քրեաօլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին խոսող իշխանությունը այսօր համագործակցում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների հետ։

«Նիկոլ Փաշինյանը ժամանակին այստեղ որ գալիս ասում էր՝ մենք օլիգարխների դեմ պետք է պայքարենք, քրեաօլիգարխիկ համակարգի դեմ։ Մարդը այդ մարդկանցից մեկն է, որ այստեղ նստած էր, հիմա ձեր գլխին զոնտիկ է պահում, ձեզ համար չորրորդ կարգի ցորեն է բերում, դուք էլ գնում եք հետը հատիկ-հատիկ սելֆի եք անում», — ասել է Գրիգորյանը՝ նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանին։

Անդրադառնալով Ջերմուկ Գրուպի սեփականատեր Աշոտ Արսենյանին՝ պատգամավորը հարցրել է, թե արդյոք նրա որդին մարզպետ չէ, և հիշեցրել, որ 2021 թվականին նա ղեկավարել է «Պատիվ ունեմ» դաշինքի հանրապետականների նախընտրական շտաբը։ Գրիգորյանը շեշտել է, որ ինքը երբեք իշխանության մաս չի կազմել և արտահայտել է իր սկզբունքային դիրքորոշումը։

Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք պետական լծակներն օգտագործած և իրենց կարողությունները կուտակած որոշ մարդիկ այժմ դարձել են ՔՊ-ի ներկայացուցիչներ։

«Ինչքան Հանրապետական «տասօֆշիկ» ա, կներեք բառիս համար, հիմա ՔՊ-ի համար ա աշխատում։ Կարո՞ղ ա էդպես չի։ Իհարկե այդպես ա», — հայտարարել է Աննա Գրիգորյանը՝ կասկածի տակ դնելով Փաշինյանի՝ նախկին օլիգարխիկ համակարգի դեմ պայքարի մասին հայտարարությունների հետևողականությունը։
https://www.youtube.com/shorts/Vqb-RXWhOns

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև