Զրոյական խնայողություններից դեպի միլիոնավոր ակտիվներ․ Աննա Հակոբյանի ֆինանսական շրջադարձը

Աննա Հակոբյանի 2018–2024 թվականների հայտարարագրերը արձանագրում են ոչ թե աստիճանական դինամիկա, այլ ֆինանսական մոդելի կտրուկ շրջադարձ։

2018–2023 թվականներին նրա եկամուտները մնացել են տարեկան 3–15 միլիոն դրամի սահմաններում և ձևավորվել են հիմնականում աշխատավարձի ու վարձակալության հաշվին։ 2022–2023 թվականների դրությամբ ֆինանսական «բարձիկը» գրեթե զրոյական էր. բացակայում էին խնայողությունները, հաշիվների մնացորդները զրոյական էին, կանխիկ միջոցներ չկային։

2024 թվականին իրավիճակը փոխվում է թռիչքաձև։

Տարեկան եկամուտը հասնում է 105,9 միլիոն դրամի, ինչը ավելի քան 30 անգամ գերազանցում է նախկին մակարդակը։ Հիմնական աղբյուրներն են.

  • բնակարանի վաճառք Շենգավիթում՝ 45,5 մլն դրամ,
  • հիփոթեքային վարկ «Ամերիաբանկում»՝ 44,4 մլն դրամ,
  • աշխատավարձ «Իմ քայլը» հիմնադրամում՝ 13,2 մլն դրամ,
  • եկամտահարկի վերադարձ։

Միաժամանակ հայտնվում են ակտիվներ, որոնք նախկինում չկային.

40 հազար դոլար և 10 մլն դրամ ավանդներում, կանխիկ միջոցներ՝ 8,5 հազար դոլար և 650 հազար դրամ, հաշիվների մնացորդներ՝ 3,6 մլն դրամ։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի «Իջևանատուն» ՓԲԸ-ի հետ գործարքը. Հակոբյանը 49,3 մլն դրամի փոխառություն է տրամադրել կառուցվող համալիրում բնակարան գնելու համար։ Նույն գումարը արտացոլված է նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարագրում, ինչը մատնանշում է գործողությանը նրանց սինխրոն (միաժամանակյա) մասնակցությունը։

Մեկ տարվա ընթացքում տեղի է ունենում անցում «ընթացիկ եկամուտներով ապրելու» մոդելից դեպի կապիտալի ակտիվ կառավարում՝ ներդրումներով, ավանդներով և խոշոր ֆինանսական գործարքներով։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև