Կակիստոկրատիան գործնականում․ «Լուլուն» կգլխավորի՞ Հայաստանի առողջապահության խորհրդարանական հանձնաժողովը

Հայաստանում կառավարման համակարգում պաշտոնյաների նշանակման համար մասնագիտական կարողությունները այդքան էլ որոշիչ չեն։ Գլխավոր հատկանիշը, որին թեկնածուն պետք է համապատասխանը՝ հավատարմությունն է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է պատգամավոր Լուսինե Բադալյանի թեկնածությունը։ Այս որոշումը կակիստոկրատիայի վառ օրինակ է՝ այնպիսի համակարգի, որտող իշխանությունը բաշխվում է ոչ թե մասնագիտական կարողությունների, այլ անձնական նվիրվածության սկզբունքով՝ անկախ մասնագիտական որակավորումից։

«Լուլու»․ նախապատմություն, որը հարցեր է առաջացնում

Լուսինե Բադալյանը (կամ, ինչպես նրան ժողովուրդն է անվանում՝ Լուլուն) 2003 թվականին ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստագիտության բաժինը՝ ստանալով հայկական արվեստի պատմության տեսության մագիստրոսի աստիճան։ Ավելի քան 20 տարի նա աշխատել է ռադիոյում և հեռուստատեսությունում՝ «Հայաստանի հանրային ռադիոյից» մինչև «1in.am» հեռուստաալիք, եղել է ժամանցային և առավոտյան հաղորդումների հաղորդավարուհի։ Որոշ ժամանակ դասավանդել է պատմություն և հասարակագիտություն դպրոցում, ինչպես նաև լրագրության հիմունքներ։

Բժշկության հետ նրա միակ ֆորմալ առնչությունը Երևանի պետական բժշկական համալսարանի մագիստրատուրայում MBA in Healthcare Management ծրագրով ուսումնառությունն է, որն ավարտել է 2022 թվականին։ Ընդդիմադիր պատգամավորի՝ բժշկական կրթության վերաբերյալ հարցին Բադալյանը պատասխանել է․ «Ես ավարտել եմ բուժհաստատությունների կառավարման Executive MBA մագիստրոսական ծրագիրը։ Մեծ հաճույքով կավարտեի օրդինատուրա, բայց նման հնարավորություն չեմ ունեցել»։

«Գործնական մասնագիտական որևէ փորձ չկա»

Ինչպես օգոստոսի 18-ին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր դաշինքի խորհրդարանական խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, Բադալյանը առողջապահության ոլորտում աշխատանքի գործնական փորձ չունի։ Խոսքը բժշկական կենտրոններում և բուժհաստատություններում աշխատանքի մասին է։ «Տիկին Բադալյանի միակ փորձը սահմանափակվում է հենց առողջապահության խորհրդարանական հանձնաժողովում աշխատանքով»։

Այսինքն՝ մարդը, որը պետք է ղեկավարի ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում օրենսդրական աշխատանքը, ոչ մի օր չի աշխատել ո՛չ որպես բժիշկ, ո՛չ բուժքույր, ո՛չ էլ նույնիսկ հիվանդանոցում որպես ադմինիստրատոր։ Առողջապահության համակարգի մասին նրա գիտելիքները, ըստ ամենայնի, սահմանափակվում են մեկամյա մագիստրոսական ծրագրով և պատգամավորական գործունեության մի քանի տարիներով։

Սա առաջին դեպքը չէ, երբ ոլորտային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը տրվում է ոլորտային կրթություն չունեցող մարդու։ Բադալյանի նախորդը՝ Նարեկ Զեյնալյանը, պաշտոնը լքեց 2024 թվականի վերջին, իսկ նրա հեռանալուց հետո նախագահի պարտականությունները, որպես փոխնախագահ, կատարում էր Բադալյանը։ Հատկանշական է, որ «նեղ շրջանակում» Բադալյանը հայտարարել էր՝ մանդատը վայր դնելու մտադրության մասին՝ որպես Զեյնալյանի հետ համերաշխության նշան, սակայն վերջինս համոզել էր նրան չանել դա։

Ոչ պրոֆեսիոնալիզմի գինը

Հայաստանի առողջապահական համակարգը, ինչպես ընդունում են բազմաթիվ փորձագետներ, գտնվում է բարդ վիճակում և կարիք ունի ոչ թե քաղաքական նշանակումների, այլ մասնագետների, որոնք ի վիճակի են իրական լուծումներ առաջարկել։ Ուռուցքաբանական սկրինինգի ընդլայնման, հակաքաղցկեղային դեղամիջոցների հասանելիության և դեղերի բարձր գների շուրջ քննարկումները պահանջում են համակարգի խորքային ըմբռնում, ոչ թե ընդհանուր բնույթի արտահայտություններ։

Հատկանշական է, որ հենց Բադալյանն իր նախընտրական ելույթում սահմանափակվել է ընդհանուր կարգախոսներով․ «Որակյալ և հասանելի բժշկությունը նշանակում է առողջ հասարակություն, առողջ երիտասարդություն և ուժեղ բանակ»։ Այս խոսքերին չեն հաջորդել ո՛չ կոնկրետ առաջարկներ, ո՛չ էլ կուտակված խնդիրների լուծման որևէ տեսլական։

Լուսինե Բադալյանի նշանակումը պետական կառավարման հետագա դեգրադացման ևս մեկ քայլ է։ Ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների ղեկավարներին գործնական փորձ ունեցող մասնագետներ նշանակելու փոխարեն իշխանությունը նախընտրում է փորձված կադրերի, որոնց գլխավոր արժանիքը երկար տարիների հավատարմությունն է։ Կակիստոկրատիան հաղթում է, իսկ դրա գինը վճարելու է Հայաստանի ողջ բնակչությունը, որը ստիպված է լինելու բուժվել նախկին հեռուստահաղորդավարների կողմից կառավարվող համակարգում։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև