Անտառներ՝ թղթի վրա․ ինչպես փոշիացնել գումարները

Ըստ Hetq-ի հրապարակած լայնածավալ ուսումնասիրության՝ Հայաստանը փաստացի ձախողել է անտառապատման և անտառավերականգնման պետական ծրագիրը՝ չկարողանալով կատարել միջազգային պարտավորությունները և արդյունավետ օգտագործել պետական ու դոնորական միջոցները։

Հայաստանը Փարիզյան համաձայնագրի շրջանակում պարտավորվել էր մինչև 2030 թվականը երկրի անտառածածկույթը 11,2%-ից հասցնել 13%-ի՝ տնկելով շուրջ 50 հազար հեկտար նոր անտառ։ Սակայն, ինչպես պարզել է Hetq-ը, ծրագրի կեսն արդեն անցել է, իսկ իրականացվել է նախատեսվածի ընդամենը մոտ 2%-ը՝ շուրջ 1000 հեկտար անտառմշակույթ, այն էլ՝ հիմնականում անարդյունավետ։

Ուսումնասիրության ընթացքում լրագրողները և անտառագետ փորձագետ Այսեր Ղազարյանը այցելել են տարբեր մարզերում իրականացված անտառտնկման տարածքներ և արձանագրել բազմաթիվ խախտումներ․ տնկիների զգալի մասը ոչնչացել է, տարածքները վերածվել են արոտավայրերի, ցանկապատերը փլուզված են, իսկ խնամքի աշխատանքներ գրեթե չեն իրականացվել։ Որոշ տեղամասերում նույնիսկ ճահճային հողերում են տնկիներ տեղադրվել, որտեղ դրանք ի սկզբանե դատապարտված էին ոչնչացման։

Hetq-ի տվյալներով՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերը ևս ցածր արդյունավետություն են ունեցել։ Մասնավորապես, Կանաչ կլիմայի հիմնադրամի և գործընկեր կառույցների կողմից ֆինանսավորվող շուրջ 19 մլն դոլարանոց ծրագրով նախատեսված 7300 հեկտարի փոխարեն մինչ այժմ տնկվել է ընդամենը մոտ 104 հեկտար անտառ։ Միևնույն ժամանակ, պետական կառույցները խուսափել են հրապարակային պարզաբանումներից և հրաժարվել հարցազրույցներից։

Հետաքննությունը ցույց է տալիս նաև, որ պետական ծրագրերում հաճախ ուռճացված թվեր են ներկայացվել, իրականացվել են կրկնակի տնկումներ, իսկ որոշ աշխատանքներ կատարվել են ոչ թե անտառային, այլ համայնքային հողերում՝ հակասելով ոլորտային կանոնակարգերին։

Մինչդեռ հասարակական կազմակերպությունները, որոնք նույն տարիներին համայնքային հողերում իրականացրել են անտառապատման ծրագրեր, արձանագրել են զգալիորեն բարձր արդյունավետություն։ Օրինակ՝ Armenia Tree Project-ը 2004 թվականից տնկել է ավելի քան 7,8 մլն ծառ, իսկ My Forest Armenia-ն 2020-ից ի վեր անտառապատել է ավելի քան 825 հեկտար տարածք՝ ապահովելով մինչև 70-80% պահպանվածություն։

Փորձագետների գնահատմամբ՝ Հայաստանը ոչ միայն չի մոտենում իր միջազգային պարտավորությունների կատարմանը, այլև շարունակում է վատնել պետական միջոցներն ու դրամաշնորհները։ Ընդհանուր առմամբ, միայն վերջին տարիներին անտառմշակույթների խնամքի և հարակից աշխատանքների համար ծախսվել է շուրջ 2,6 մլրդ դրամ, սակայն հարյուրավոր հեկտարներ այդպես էլ չեն վերածվել կենսունակ անտառների։

Hetq.am

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև