ANNA NEWS: Բադալյանների կրիպտոսխեմայի հետաքննությունը. Փաշինյանի «դրամապանակի» խճճված հետքերը

​Հետաքննությունն սկսվել է SoftConstruct և BetConstruct ընկերությունների համահիմնադիր, իսկ համատեղության կարգով՝ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «դրամապանակ» համարվող Վիգեն Բադալյանի թվային հետքի սովորական ստուգումից։ Բադալյանների խաղային բիզնեսից եկող ֆինանսական հոսքերն ուղղվում են Փաշինյանի աջակցությանը՝ խաղային շահումների քողի տակ, իսկ կրիպտոարժութային գործարքները միտումնավոր դառնում են անհետագծելի։

​Հանրային հաշիվների վերլուծության միջոցով հայտնաբերվել է Վիգեն Բադալյանի պրոֆիլը OpenSea հարթակում (NFT խոշորագույն շուկա)։ Գործարքների պատմությունը գրեթե դատարկ է եղել։ Միակ գործարքը մոտ $6,000-ով NFT պատկերի գնումն է ինչ-որ օգտատիրոջից։ Հենց այս գործարքն էլ տրամադրել է կրիպտոարժութային քսակների երկու հասցե։

​Բադալյանի քսակը փակուղի է դուրս եկել. բացի այդ միակ վճարումից որևէ այլ ակտիվություն չի եղել։ Սակայն NFT վաճառողի քսակը, որը Arkham Intelligence վերլուծական համակարգի կողմից վերիֆիկացված է որպես Արտյոմ Հարությունյանին պատկանող հասցե, բացահայտել է բոլորովին այլ պատկեր։

Արտյոմ Հարությունյանը պատահական վաճառող չէ։ 2018-ի սեպտեմբերից մինչև 2022-ի փետրվար նա զբաղեցրել է Fasttoken-ի (Բադալյան եղբայրների կրիպտոարժույթը) տեխնիկական ճարտարապետի պաշտոնը։ 2018-ին նա հանդես է եկել որպես BetConstruct-ի ICO-խորհրդատու։ Նա բառացիորեն ներսից կառուցել է Բադալյանների կրիպտո-ենթակառուցվածքը։

​2022-ին Fasttoken-ից հեռանալուց հետո Արտյոմ Հարությունյանը հիմնել է սեփական բլոկչեյն նախագիծը՝ Blockstars-ը, որը, սակայն, Բադալյաններից հեռու չի գնացել։ Blockstars-ը խաղեր է մշակում Բադալյաններին պատկանող Bahamut բլոկչեյնի վրա և հանդիսանում է BetConstruct-ի «B.F.T.H. Arena Awards» մրցույթի դափնեկիր։ Զուգահեռաբար, Blockstars-ը ստացել է Microsoft Startup Founders Hub-ի աջակցությունը և հաղթել ԱՄՆ Պետդեպարտամենտի GIST ծրագրում։

Արտյոմ Հարությունյանի քսակի վերլուծությունը բացահայտել է մի շարք ուշագրավ օրինաչափություններ։ Օրինակ` 2024-ի մարտին նրա հաշվին մուտքագրվել է $25,000 USDC, որը րոպեների ընթացքում փոխարկվել է ETH-ի և վերաբաշխվել։

​Աղբյուր-քսակը պարզունակ վերահեռարձակող է դուրս եկել. գումարը դրան մուտք է գործել Արտյոմ Հարությունյանին ուղարկվելուց բառացիորեն վայրկյաններ առաջ։

​ Շղթայով դեպի վեր իրականացված հետագծումը բացահայտել է բազմամակարդակ ավտոմատացված կոնվեյեր, որը միաժամանակ աշխատում է հինգ բլոկչեյնների վրա։ Միջոցներն անցնում են Layerswap-ի միջով. սա «քրոս-չեյն» կամուրջ է, որը խզում է հետքը. գումարը մուտք է գործում մի բլոկչեյնում, իսկ դուրս է գալիս մեկ ուրիշում։

​Այս շղթայի օղակներից մեկում արձանագրվել են գործարքներ FastEx-ի (Բադալյանների պաշտոնական կրիպտո-էկոհամակարգը) «տաք քսակից» ։ Ընդհանուր առմամբ, միայն Հարությունյանի մեկ քսակի վրա ֆիքսվել են տասնյակ միլիոնավոր դոլարների նմանատիպ գործարքներ։ Կան թե՛ կրկնվող պարբերական վճարումներ, թե՛ դրվագային փոխանցումներ, սակայն բոլորն էլ իրականացվում են բարդ և դժվար հետագծելի սխեմայով։

Արտյոմ Հարությունյանի գործարքներում ևս մեկ հետաքրքիր գտածո կա. 2023 թվականի դեկտեմբերի 25-ին՝ նույն տարվա սեպտեմբերին Արցախի կորստից հետո ընթացող հայ-ադրբեջանական բանակցությունների թեժ փուլում, Հարությունյանի քսակից գործարք է կատարվել դեպի Polymarket: Դա ապակենտրոնացված շուկա է, որը թույլ է տալիս ֆինանսական խաղադրույքներ կատարել քաղաքական իրադարձությունների և ռազմական հակամարտությունների ելքերի վրա։ Հազարավոր հայեր զոհվում են, հարյուր հազարավորները՝ զրկվում տնից, իսկ ինչ-որ մեկը ցինիկաբար խաղադրույքներ է կատարում՝ նախապես իմանալով ելքը։

​Հարությունյանի գործարքների վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ցանցում միջոցների մեծ մասն անցնում է «սառը քսակների» միջով։ Փողերի փոխանցման հենց այս մեթոդի մասին էինք գրել նախկինում։ Բադալյանների թուրք գործընկերոջ նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալի ցուցմունքների համաձայն՝ BetConstruct-ը ենթակառուցվածք էր ապահովում Թուրքիայում գործող անօրինական առցանց կազինոների համար։ Կազինոներից ստացված եկամուտները Վիգեն Բադալյանին էր փոխանցում Զեկի Դեմիրդեշը, ով ուղևորություններ էր կատարում դեպի Հայաստան Ֆալյալիի սպանությունից հետո՝ ընդհուպ մինչև իր ձերբակալությունը։

​Պետք է հասկանալ, որ հարյուր միլիոնավոր, իսկ ավելի շուտ՝ միլիարդավոր դոլարները բրիտանացիների և ամերիկացիների համար չնչին վճար են Հայաստանի նկատմամբ վերահսկողության և ողջ կովկասյան տարածաշրջանում սեփական շահերի ապահովման համար։ Խոսքը թե՛ Սյունիքի մարզի տարածքով անցնող միջանցքի, թե՛ Ռուսաստանի ու Իրանի վրա ճնշումների, թե՛ ռազմական ու հետախուզական հենադաշտի և թե՛ Կովկասում արևմտյան ոչ ավանդական օրակարգի առաջմղման մասին է։ Հայաստանն այս սխեմայում կարող է դառնալ այն սեպը, որը կպառակտի տարածաշրջանը։

ANNA NEWS

Դարի գործարքը, թե՞ կոռուպցիոն սխեմա․ պետական եվ կալանքի տակ գտնվող գույքի վաճառքը Նարեկ Նալբանդյանին

Գրոշներով վաճառված հյուրանոց։ Նախկին վարչապետի առանձնատուն, որն իրացվել է՝ չնայած դրա նկատմամբ դրված կալանքին։ Երկրի խոշորագույն ցեմենտի գործարաններից մեկը, որն անցել է մեկ գործարարի ձեռքը։ Եվ վարչապետ, որը հրապարակավ անիծում է նրա անունը։ Նարեկ Նալբանդյանի պատմությունը մի դետեկտիվ պատմություն է այն մասին, թե ինչպես մի քանի տարվա ընթացքում սուպերմարկետների ցանցի համեստ սեփականատերը դարձավ Հայաստանի ամենաաղմկահարույց ակտիվների գլխավոր ձեռքբերողներից մեկը։ Եվ այն մասին, թե ինչու պաշտոնյաները դրանում կոռուպցիա չեն տեսնում։

Կարդալ ավելին

Ստվերային տոնախմբություն․ ինչպես երկու ընկերություններ առանց մրցույթի ավելի քան 7 միլիարդ դրամ ստացան Երևանի զարդարման համար

Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը բացահայտել է մի սխեմա, որի շրջանակում պետական միջոցները զանգվածաբար, շրջանցելով օրենքը, փոխանցվում են երկու փոխկապակցված ընկերությունների։ Նրա գնահատմամբ՝ ծառայությունների իրական արժեքը ստացված գումարների ընդամենը 10–15 տոկոսն է կազմում։ Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ) լրագրողական հետաքննությունն ուսումնասիրել է այս սկանդալի մանրամասները։

Կարդալ ավելին

ORAGIR.NEWS. 1 մլրդ. 450 հազար դրամի վերանորոգում՝ Աննա Հակոբյանի ազգականի ղեկավարած պոլիկլինիկայում

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի շենքում հունիսից մեկնարկել են լայնածավալ շինարարական աշխատանքներ։ Գյումրիի ամենամեծ և ամենահին պոլիկլինիկաներից մեկը հիմնանորոգվում է շուրջ 1 մլրդ 450 մլն դրամի ներդրմամբ։

Կարդալ ավելին

75 միլիոն դրամ՝ մի դռան համար․ Փաշինյանի իշխանության նոր «գլուխգործոցը»

Հայաստանի կառավարությունը 2025 թվականի դեկտեմբերին որոշում է ընդունել, որը, անկախ փորձագետների կարծիքով, պետական միջոցների բացահայտ ոչ նպատակային օգտագործման ցայտուն օրինակ է։ Խոսքը լոնդոնյան «Sam Fogg» պատկերասրահից XII դարի դռան փեղկ ձեռք բերելու մասին է։ Գործարքի արժեքը՝ ներառյալ առաքումը, կազմել է 175 մլն 360 հազար դրամ՝ մոտ կես միլիոն ԱՄՆ դոլար։

Կարդալ ավելին

Հանրային Տրիբունալ․Պետական տեռոր՝ ժողովրդավարության մասին փաշինյանական դասերը

Հայաստանում՝ մի երկրում, որն իշխանությունների շուրթերով 2018 թվականից ի վեր հպարտորեն իրեն հռչակում է «ժողովրդավարության բաստիոն», այսօր քաղբանտարկյալների թիվը հասնում է 248 -ի։ Իրավապաշտպանները ահազանգում են, միջազգային դիտորդները խոսում են «քաղաքական բռնաճնշումների» և «ավտորիտար միտումների» մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին երդվում էր, թե «թավշյա հեղափոխությամբ» Հայաստանում սկսվել է օրենքի գերակայության դարաշրջանը, այսօր առավոտից երեկո հրահանգներ է տալիս՝ հաջորդը ում պետք է ձերբակալել։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև