ՔՊ-ի ֆեոդալական ստանդարտները

Սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում Էդգար Ղազարյանի ելույթի ուշագրավ հատվածներից մեկը վերաբերում էր ՔՊ իշխանության ձևավորած՝ տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման համակարգին։ Նրա բնորոշմամբ՝ այստեղ գործող չափանիշները գնալով հեռանում են ժամանակակից պետական կառավարման տրամաբանությունից և ավելի շատ հիշեցնում միջնադարյան ֆեոդալական հարաբերություններ։

Ղազարյանը խոսեց այն մասին, թե ինչու ՔՊ-ն չի ընտրում ընդդիմության առաջադրած թեկնածուներին։ Նրա եզրահանգումը կտրուկ էր․ այդ թեկնածուները չեն համապատասխանում ՔՊ-ի «ստանդարտներին»։ Իսկ այդ ստանդարտների էությունը, ըստ պատգամավորի, կարելի է հասկանալ հենց իշխանության ներսում պաշտոնների փոխանցման օրինակներով։

Նա հիշատակեց Հրազդանը՝ ընդգծելով, որ քաղաքի նախկին քաղաքապետը Սասուն Միքայելյանն էր, իսկ այժմ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է նրա որդին։ «Ստանդարտ, որին մենք փաստորեն չենք համապատասխանում»,– հեգնեց Ղազարյանը։

Նույն պատկերն, ըստ նրա, առկա է նաև Արարատի մարզում․ մարզպետին փոխարինում է նրա որդին։ Այս երևույթը Ղազարյանը բնորոշեց ավելի պատկերավոր՝ «Երասխի դուքս» ձևակերպմամբ։ Պետական պաշտոնը, այս տրամաբանությամբ, կարծես դառնում է ընտանեկան ժառանգություն, իսկ իշխանական ազդեցությունը՝ սեփական տիրույթ։

Պատգամավորը անդրադարձավ նաև ՔՊ-ի ներսում պաշտոնների բաշխման մեկ այլ օրինակի՝ Վահե Ղալումյանի ընտանիք-բարեկամական կապերին։ Նրա հեգնական ձևակերպումները միտված էին ցույց տալու, որ իշխանական համակարգում պաշտոնների հասանելիությունը հաճախ պայմանավորվում է «յուրային» լինելու հանգամանքով։

Ղազարյանի քննադատության առանցքը հենց սա էր․ երբ համայնքի ղեկավարի կամ մարզպետի պաշտոնը սկսում է կապվել ընտանեկան շարունակականության հետ, առաջանում է բնական հարց՝ որտե՞ղ է ավարտվում պետական կառավարման համակարգը և որտե՞ղ է սկսվում անձնական ազդեցության տիրույթը։

Ղազարյանի հեգնական հարցադրումը, ըստ էության, հանգում էր մեկ բանի․ եթե սա է ՔՊ-ի «ստանդարտը», ապա այդ ստանդարտին չհամապատասխանելը գուցե արժանիք է, ոչ թե թերություն։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև