Արսեն Թորոսյանի օրոք տեղի ունեցած 71 մլն ենթադրյալ չարաշահումների փաստերը կցվել են հիմնական քրգործին. «Ժողովուրդ»

17․01․2026, «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթը 2025-ի դեկտեմբերի 2-ին գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 14-ի N4398-Ա հրամանով «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին» թույլ է տվել ստանալ հավելյալ 71,8 մլն դրամ՝ «Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» ենթամիջոցառման նպատակով: Թեեւ թվերը հուշում են մեծածավալ կատարողականի մասին՝ մոտ 4700 դեպքի, սակայն փաստաթղթերի ուսումնասիրությունը բոլորովին այլ պատկեր է ուրվագծում։

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել էր, որ վճարման պահին՝ դեկտեմբերի 14-ին, «Արմեդ» էլեկտրոնային առողջապահական համակարգում չկար որեւէ տվյալ, որը կհաստատեր նման ծավալի ծառայության մատուցումը։ Համակարգում գրառումները հայտնվել են միայն երկու օր անց՝ դեկտեմբերի 16-ին, եւ դրանք ներկայացված էին մեկ ընդհանուր՝ «3102000» ծածկագրով, առանց հիվանդների, առանց ուղեգրերի, առանց որեւէ բժշկական փաստաթղթի։

Այլ կերպ ասած՝ պետությունը վճարել է ծառայության համար, որը փաստացի չի գրանցվել։

Բուժհաստատության ներկայացրած պաշտոնական հայտը ներառում էր միայն երկու ծառայություն՝

– Հեպատիտ C ՊՇՌ (որակական),

– Հեպատիտ C ՊՇՌ (քանակական)։

Այս ծառայությունների ընդհանուր տարեկան կատարողականը կազմել է ընդամենը 15 000 դրամ։ Ի հակադրություն՝ ներկայացվել եւ փոխհատուցվել է 71,8 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 4700 անգամ գերազանցող գումար։ Մինչդեռ ներկայացված 71,8 մլն դրամի չափով «դեպքերը» չունեն որեւէ ապացույց՝

– ոչ անձնավորված տվյալներ,

– ոչ ծառայություն ստացողներ,

– ոչ ուղեգրեր,

– ոչ բժշկական հրամաններ։

Սա նշանակում է, որ 62 միլիոնից ավելի դրամի ծառայություններ երբեք չեն մատուցվել, սակայն ֆինանսավորվել են։

Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը հաղորդում էր ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե ենթադրյալ հանցանքի մասին: Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացրին, որ մեր հոդվածը և ուղարկված փաստաթղթերը կցվել են ՔՈՎԻԴ-ի չարաշահումների քրեական գործին»։

Փաստաթղթերը կցվել են քրեական գործին, սակայն Արսեն Թորոսյանը շարունակում է զբաղեցնել բարձր պետական պաշտոններ։

armlur.am

«Hetq». Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Ստեփանավանի ավագանու թեկնածուները

Ստեփանավանի ավագանու ընտրություններին մասնակցող 156 թեկնածուներից 45-ը հայտարարագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում եկամուտ չի ունեցել, իսկ 62-ը խնայողություններ չի ունեցել։ Միևնույն ժամանակ, թեկնածուների հայտարարագրերում կան տասնյակ միլիոն դրամների եկամուտներ, բազմաթիվ անշարժ գույքեր և թանկարժեք ավտոմեքենաներ։ «Hetq»-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունեն համայնքի ավագանու անդամ դառնալու համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ» օրաթերթ․ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունը կասեցվել է

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է մինչև հունվար։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, դատական քննությունը դադարեցնելու պատճառը գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանի դեկրետային արձակուրդ մեկնելն է։

Կարդալ ավելին

«Հրապարակ». «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական բյուջեից 5,7 միլիարդ դրամի պատվերներ է ստացել

Իշխանափոխությունից հետո պետական միջոցառումների կազմակերպման համար հատկացվող բյուջետային միջոցների զգալի մասը բաժին է հասել երկու ընկերության՝ «Դոփինգ սփեյս»-ին և «Ֆակտորի Փրոդաքշն»-ին։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ 2018-2026 թվականներին «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական տարբեր կառույցների հետ կնքել է 50 պայմանագիր՝ ընդհանուր 5,7 միլիարդ դրամ արժեքով։ Ընկերությանը վստահվել են խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որի համար վճարվել է 750 միլիոն դրամ։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ». Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի պաշտոնավարման շուրջ հարցերը՝ շահերի բախումից մինչև համայնքային կառույցների վերակազմավորում

Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձի համաձայն՝ նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք հարցեր են առաջացել՝ կապված շահերի բախման կանխարգելման, համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման և պաշտոնյայի հայտարարագրած ունեցվածքի հետ։

Կարդալ ավելին

«Հրապարակ». ՊՆ-ի գնումներն ու շինարարական աշխատանքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթների կենտրոնում

«Հրապարակ» օրաթերթը 2025 թվականի հունվարի 29-ի հրապարակման մեջ անդրադարձել է Պաշտպանության նախարարության գործունեությանն առնչվող քրեական վարույթներին՝ ներկայացնելով պետական գնումների և ռազմական ենթակառուցվածքների շինարարության ընթացքում արձանագրված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ։ Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերից մեկը վերաբերում է եվրոպական արտադրության 10 ձնագնացների ձեռքբերմանը, որոնք, հրապարակման համաձայն, նախարարությունը գնել է շուկայական արժեքից մի քանի անգամ բարձր գնով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև