«Ժողովուրդ» օրաթերթ․ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունը կասեցվել է

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է մինչև հունվար։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, դատական քննությունը դադարեցնելու պատճառը գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանի դեկրետային արձակուրդ մեկնելն է։

Թերթի տեղեկություններով՝ դատաքննության կասեցման հետևանքով աղմկահարույց գործի քննությունը մի քանի ամսով փաստացի կանգ է առել։

Գործի շրջանակում 2023 թվականի հունվարի 31-ին բերման էր ենթարկվել 7 անձ, այդ թվում՝ պաշտոնանկ արված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը և Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Վերջինս ներգրավվել էր որպես մեղադրյալ, սակայն կարճ ժամանակ անց նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ գործուն զղջալու հիմքով։

Գործի զարգացումների ֆոնին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի փետրվարի 14-ին հրաժարական էր տվել։ Հաջորդ օրը նրան մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, իսկ փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը նրա նկատմամբ երկու ամսով տնային կալանք էր կիրառել։ Հետագայում Քերոբյանն ազատ էր արձակվել։

Գործով մեղադրյալների թվում է նաև «Սիներջի» ընկերության հիմնադիր Աշոտ Հովհաննիսյանը՝ հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը։

Այսպիսով, էկոնոմիկայի նախարարության ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը ժամանակավորապես կանգ է առել, և դրա շարունակությունը հետաձգվել է մինչև դատավորի վերադարձը։

«Ժողովուրդ»

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև