«Ժողովուրդ». Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի պաշտոնավարման շուրջ հարցերը՝ շահերի բախումից մինչև համայնքային կառույցների վերակազմավորում

Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձի համաձայն՝ նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք հարցեր են առաջացել՝ կապված շահերի բախման կանխարգելման, համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման և պաշտոնյայի հայտարարագրած ունեցվածքի հետ։

Մանուկյանի պաշտոնավարման ընթացքում ամենաքննարկվող դրվագներից մեկը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշմանը։ «Հետք»-ի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլի 8-ին հանձնաժողովը համայնքապետի նկատմամբ կիրառել է 300 հազար դրամ վարչական տույժ՝ շահերի բախման կանոնների խախտման համար։ Հարցը կապված էր ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Մարտիկ Մաթոսյանի և նրա մոր հետ առնչվող ընկերությունների՝ «Սոֆոնի» և «Սմարթվեյվի» հետ։ Ըստ հրապարակման՝ 2021-2024 թվականներին այդ ընկերությունները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ կնքել էին 99 պայմանագիր՝ ընդհանուր 125,5 միլիոն դրամ արժեքով։ Հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ Մանուկյանը պատշաճ քայլեր չէր ձեռնարկել շահերի բախումը կանխելու կամ դրա մասին սահմանված կարգով հայտարարելու ուղղությամբ։ Համայնքապետի ներկայացուցիչները, սակայն, նշել էին, որ պայմանագրերի կնքման ժամանակ նա տեղյակ չի եղել «Սմարթվեյվի» սեփականատիրոջ ինքնությունից։

Քննադատության առիթ է դարձել նաև համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման ծրագիրը։ 2023 թվականին համայնքի ավագանին որոշում էր ընդունել մարզադպրոցը, գրադարանը և «Ֆերմատա» արվեստի դպրոցը լուծարելու ու դրանց փոխարեն նոր մարզամշակութային կենտրոն ստեղծելու մասին։ Մարզադպրոցի տնօրեն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Լևոն Գեղամյանն ու աշխատակիցները դեմ էին արտահայտվել նախաձեռնությանը՝ բարձրաձայնելով որոշման ընդունման ընթացակարգի, իրենց կարծիքը հաշվի առնելու և հնարավոր աշխատատեղերի կրճատման վերաբերյալ մտահոգությունները։ Համայնքապետարանի հիմնավորումն այն էր, որ վերակազմավորումը կառույցների օպտիմալացման նպատակ ունի։

«Ժողովուրդ»

«Oragir.am». Ավելի քան 1 միլիարդ դրամ է հատկացվել, բայց Գյումրիի նոր ծննդատան շինարարությունը կավարտվի միայն 2027-ին

Գյումրիի նոր ծննդատան կառուցման ծրագիրը, որի մասին հայտարարվել էր դեռևս 2019 թվականին, արդեն յոթերորդ տարին է՝ չի հասնում ավարտին։ Չնայած պետական և մասնավոր ֆինանսավորմանը՝ շինարարությունը շարունակում է ձգձգվել, իսկ դրա ավարտի նոր վերջնաժամկետ է սահմանվել 2027 թվականի օգոստոսի 1-ը։ Այս մասին գրում է Oragir.am-ը։

Կարդալ ավելին

«Փաստինֆո». Համբարձում Մաթևոսյանի՝ Նյու Յորքում հյուրանոցային համարի համար վճարվել է շուրջ 4,5 մլն դրամ

Նախարարի կեցության համար «Millennium Hilton New York One UN Plaza» հյուրանոցում ամրագրվել է համար՝ 12 499,48 դոլար արժողությամբ։ Այդ գումարը հայկական դրամով կազմել է 4 միլիոն 543 հազար 65 դրամ։

Կարդալ ավելին

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև