Արարատ Միրզոյանի բաճկոնի գինը․ էլիտար զգեստապահարան, էլիտար անշարժ գույք և հայտարարագրերի վերաբերյալ անհարմար հարցեր

Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է։ Մինչև իշխանության գալը հարկադիրի տակ «ճռացող» Արարատ Միրզոյանը աչքի է ընկնում բավական շքեղ կյանքով, գրել է Կարմիր գիծ տելեգրամյան ալիքը։

«Հանգստյան օրերին ՔՊ քարոզարշավի ժամանակ Միրզոյանը թանկարժեք հագուստ էր կրում՝ Brunello Cucinelli էլիտար բրենդի բրդյա բաճկոնակը՝ ժիլետը, որի արժեքը եվրոպական օնլայն խանութներում կազմում է 5955 դոլար կամ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։

Այսպես, իշխանությանն անցնելուց նա արդեն հասցրել էր գնել էլիտար անշարժ գույք՝ շուրջ 112 միլիոն դրամի, իսկ 2024 թվականին Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, 39.405.46 եվրոյով հենց 2024 թվականի արտադրության «BMW» մակնիշի մեքենա՝ գերմանական Michael Schmidt ավտոսրահից։

Հետաքրքիր է, թե ի՞նչ է մտածում Հայաստանի թոշակառուի շուրջ 4 տարվա թոշակի արժեքի չափով ժիլետ հագնող Արարատ Միրզոյանը՝ արդյո՞ք Հայաստանում կոռուպցիա կա, թե՞ ոչ։ Թե՞ այս ժիլետը ևս ձեռք է բերել վարկով»։

«Hetq». Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Ստեփանավանի ավագանու թեկնածուները

Ստեփանավանի ավագանու ընտրություններին մասնակցող 156 թեկնածուներից 45-ը հայտարարագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում եկամուտ չի ունեցել, իսկ 62-ը խնայողություններ չի ունեցել։ Միևնույն ժամանակ, թեկնածուների հայտարարագրերում կան տասնյակ միլիոն դրամների եկամուտներ, բազմաթիվ անշարժ գույքեր և թանկարժեք ավտոմեքենաներ։ «Hetq»-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունեն համայնքի ավագանու անդամ դառնալու համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ» օրաթերթ․ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունը կասեցվել է

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է մինչև հունվար։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, դատական քննությունը դադարեցնելու պատճառը գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանի դեկրետային արձակուրդ մեկնելն է։

Կարդալ ավելին

«Հրապարակ». «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական բյուջեից 5,7 միլիարդ դրամի պատվերներ է ստացել

Իշխանափոխությունից հետո պետական միջոցառումների կազմակերպման համար հատկացվող բյուջետային միջոցների զգալի մասը բաժին է հասել երկու ընկերության՝ «Դոփինգ սփեյս»-ին և «Ֆակտորի Փրոդաքշն»-ին։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ 2018-2026 թվականներին «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական տարբեր կառույցների հետ կնքել է 50 պայմանագիր՝ ընդհանուր 5,7 միլիարդ դրամ արժեքով։ Ընկերությանը վստահվել են խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որի համար վճարվել է 750 միլիոն դրամ։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ». Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի պաշտոնավարման շուրջ հարցերը՝ շահերի բախումից մինչև համայնքային կառույցների վերակազմավորում

Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձի համաձայն՝ նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք հարցեր են առաջացել՝ կապված շահերի բախման կանխարգելման, համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման և պաշտոնյայի հայտարարագրած ունեցվածքի հետ։

Կարդալ ավելին

«Հրապարակ». ՊՆ-ի գնումներն ու շինարարական աշխատանքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթների կենտրոնում

«Հրապարակ» օրաթերթը 2025 թվականի հունվարի 29-ի հրապարակման մեջ անդրադարձել է Պաշտպանության նախարարության գործունեությանն առնչվող քրեական վարույթներին՝ ներկայացնելով պետական գնումների և ռազմական ենթակառուցվածքների շինարարության ընթացքում արձանագրված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ։ Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերից մեկը վերաբերում է եվրոպական արտադրության 10 ձնագնացների ձեռքբերմանը, որոնք, հրապարակման համաձայն, նախարարությունը գնել է շուկայական արժեքից մի քանի անգամ բարձր գնով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև