ՊՆ պետական գնումները. խոշոր պայմանագրեր, մատակարարներ և քրեական գործեր

​Սուրեն Պապիկյանի պաշտոնավարմամբ պայմանավորված՝ ընդդիմությունն ու ԶԼՄ-ները ավելի ու ավելի հաճախ էին ուշադրություն հրավիրում պաշտպանության նախարարության կողմից մեկ անձից կատարվող գնումների ծավալների աճին՝ առանց լիարժեք մրցութային ընթացակարգի։ Իշխանությունները դա բացատրում էին 2020 թվականի պատերազմից հետո բանակի հրատապ վերազինման անհրաժեշտությամբ։

​Այնուամենայնիվ, քննադատները նշում էին, որ այդ մեխանիզմը սկսեց կիրառվել ոչ միայն սպառազինության և հատուկ տեխնիկայի գնումների, այլև ապրանքների ու ծառայությունների շատ ավելի լայն շրջանակի համար։ Այս ֆոնին ավելի հաճախ էին հնչում հարցեր կորուպցիոն ռիսկերի, «ատկատների» պրակտիկայի հնարավոր վերադարձի և իշխանական համակարգի հետ սերտորեն կապված կապալառուների ի հայտ գալու վերաբերյալ։

​2024 թվականի հունվարի 25-ին Հայաստանի կառավարությունը փաստացի փակեց պաշտպանության նախարարության գնումների վերաբերյալ տեղեկատվության զգալի մասը։ Գործադիրի որոշման համաձայն՝ պետական գաղտնիք սկսեցին համարվել.

​ՊՆ գնումների պլանները,

​գնման հայտերը,

​տեխնիկական բնութագրերը,

​ռազմական նշանակության արտադրանքի գնումների կազմակերպման բուն գործընթացը,

​պաշտպանական ոլորտի համար սպառազինություն, ծառայություններ և աշխատանքներ մատակարարող ընկերությունների մասին տվյալները։

​Ձևականորեն որոշումը բացատրվում էր ազգային անվտանգության խնդիրներով։ Սակայն գործնականում սա է՛լ ավելի սահմանափակեց պաշտպանական բյուջեի ծախսերի նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունները

Չնայած համակարգի փակ լինելուն՝ առանձին քրեական գործեր այնուամենայնիվ պարբերաբար հանրայնացվում են։

​Այսպես, 2025 թվականի մայիսի 5-ին հայտնի դարձավ յոթ անձի, այդ թվում՝ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձանց և ընկերությունների ղեկավարների վերաբերյալ գործը դատարան հանձնելու մասին։ Քննությունը պնդում է, որ նախարարության պաշտոնյաները զորամասերից մեկում շինարարական պայմանագրերի իրականացման ընթացքում ստացել են առանձնապես խոշոր չափերով կաշառքներ և չարաշահել իրենց լիազորությունները։

​Ըստ քննության վարկածի՝ կապալառուն նախագծով նախատեսվածի փոխարեն օգտագործել է էժանագին նյութեր, իսկ կատարողական հնարովի ակտերը ձևակերպվել են տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպության աջակցությամբ։ ՊՆ բյուջեին հասցված վնասը գնահատվել է ավելի քան 81 միլիոն դրամ։

​Քննությունը նաև պնդում է, որ նախարարության պաշտոնյաները կաշառք են ստացել չավարտված կամ անորակ աշխատանքներն ընդունելու համար։ Մեկ դրվագով խոսքը գնում էր 10 միլիոն դրամի, իսկ մեկ այլ դրվագով՝ 2,1 միլիոն դրամի մասին, որոնք վճարվել են պայմանագրի կատարման ընթացքում թույլ տրված խախտումներն անտեսելու համար։

​Բացի այդ, ըստ քննության վարկածի, կապալառու ընկերությունների ներկայացուցիչները կարող էին միջամտել նաև բուն մրցութային ընթացակարգին։ Նշվում է, որ ապօրինի վարձատրություն է փոխանցվել ՊՆ նախկին աշխատակցին՝ գնումների գործընթացում հաղթանակն ապահովելու համար, ինչը վնաս է հասցրել մրցույթի մյուս մասնակիցներին։

​Մեղադրյալներին առաջադրվել են մեղադրանքներ առանձնապես խոշոր չափերով հափշտակության, կաշառք ստանալու և տալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այլ հանցագործությունների հոդվածներով։ Գործը քննվում է Հայաստանի Հակակոռուպցիոն դատարանում։

Պաշտպանական գնումների` գնալով ավելի մեծ փակվածության ֆոնին նմանատիպ գործերը միայն ուժգնացնում էին հարցերը պաշտպանության նախարարության ներսում պայմանագրերի բաշխման համակարգի վերաբերյալ։ Հատկապես այն պայմաններում, երբ հասարակությունն այլևս չի կարող տեսնել ո՛չ բուն տենդերները, ո՛չ մատակարարներին, ո՛չ էլ աշխատանքների ծավալները։

​Եվ որքան քիչ տեղեկատվություն էր դառնում հանրային, այնքան ավելի հաճախ կոռուպցիոն պատմությունները սկսեցին ի հայտ գալ արդեն քրեական գործերի ձևաչափով։

ՊՆ ոչ ռազմական գնումները․ վառելիք, բանկեր, դրամաշնորհներ և «իվենթներ»

​Պաշտպանական գնումների զգալի մասը պետական գաղտնիքի ռեժիմի փոխադրելուց հետո հարաբերական թափանցիկությունը պահպանվել է հիմնականում ՊՆ ոչ ռազմական պայմանագրերի գծով։ Հենց այս տվյալներն են թույլ տալիս մասնակիորեն տեսնել գերատեսչության խոշորագույն ֆինանսական հոսքերը։

​Սուրեն Պապիկյանի՝ նախարարի պաշտոնում գտնվելու տարիների ընթացքում խոշորագույն պայմանագրերից մեկը դարձավ ավիացիոն վառելիքի մատակարարման համար «Մաքս Օիլ» ընկերության հետ 2026 թվականի փետրվարին կնքված գործարքը։ Պայմանագրի գումարը կազմել է 6,13 միլիարդ դրամ։

​Լրատվամիջոցների տվյալներով՝ ընկերությունը կապում են հայ գործարար և ՀՀԿ-ից նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանի հետ։

​Պետական գնումների համակարգ «Մաքս Օիլ»-ն ակտիվորեն մուտք է գործել 2021 թվականի վերջից՝ վառելիք մատակարարելով ոչ միայն պաշտպանության նախարարությանը, այլև վարչապետի աշխատակազմին։ ՊՆ-ի հետ ընկերությունը կնքել է մի շարք խոշոր պայմանագրեր․

​2022 թվականի հուլիս — 1,07 միլիարդ դրամ՝ դիզելային վառելիքի մատակարարման համար,

​2022 թվականի հոկտեմբեր — 3,4 միլիարդ դրամ՝ հեղուկ վառելանյութի մատակարարման համար,

​2026 թվականի փետրվար — 6,13 միլիարդ դրամ՝ ավիացիոն վառելիքի մատակարարման համար։

ՊՆ վառելիքի մյուս խոշոր մատակարարը դարձավ «ՍԻՓԻԷՍ» ընկերությունը։ Միայն 2022 թվականին նրա հետ կնքվել է երեք պայմանագիր․

  • ​4,48 միլիարդ դրամի,
  • ​2,23 միլիարդ դրամի,
  • ​2,27 միլիարդ դրամի։

Ավելի վաղ մատակարարների թվում հայտնվել էր նաև «Մեգա Թրեյդ» ընկերությունը, որը լրատվամիջոցները կապում էին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի (Գռզո) շրջապատի հետ։ Ընկերության հետ կնքվել էին մոտ 5,5 միլիարդ և 1,3 միլիարդ դրամի պայմանագրեր։

​Գործարքը հնչեղություն առաջացրեց ոչ միայն գումարի չափի, այլև քաղաքական համատեքստի պատճառով։ Լրատվամիջոցները ուշադրություն էին հրավիրում այն փաստի վրա, որ «Մեգա Թրեյդ»-ի հիմնադիրներից մեկը՝ Տիգրան Բադալյանը, ավելի վաղ ստեղծել էր «Սիլ Կապիտալ» ընկերությունը, որը հետագայում փոխանցվել էր Սուքիասյանների ընտանիքի ազգականին։

​Լրացուցիչ հարցեր առաջացան նաև այն հրապարակումներից հետո, որոնք վերաբերում էին «Մեգա Թրեյդ»-ի կապին «Ռան Օյլ» բենզալցակայանների ցանցի հետ, որն հետագայում ձեռք բերեց Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ Կոնցեռն»-ը։

Առանձնակի ուշադրության էր արժանի ընկերության աճի արագությունը։ Ստեղծվելով 2020 թվականի փետրվարին՝ արդեն մի քանի ամիս անց այն ստացել էր 1,3 միլիարդ դրամի պայմանագիր, իսկ մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում՝ ևս մեկ հրատապ պայմանագիր՝ 5,5 միլիարդ դրամի։

​Միջոցների խոշոր ստացողների թվում հայտնվել էր նաև «Արդշինբանկ»-ը։ 2024 և 2025 թվականներին բանկի հետ կնքվել են պայմանագրեր՝ համապատասխանաբար 3,71 միլիարդ և 3,28 միլիարդ դրամի։

​Միջոցները փոխանցվել են «ԿԱՄԱԶ» առևտրային ընկերության հետ պաշտպանության նախարարության համաձայնագրերի շրջանակներում և անցել են «գնում չհամարվող» ծախսերի կատեգորիայով։

​Պապիկյանի պաշտոնավարման հետ մեկտեղ էականորեն աճել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը։ 2022 թվականից սկսած՝ կազմակերպությանը պարբերաբար հատկացվել են բազմամիլիոնանոց դրամաշնորհներ․

​2022 թվականի փետրվար — 317,5 միլիոն դրամ,

​2022 թվականի դեկտեմբեր — 295 միլիոն դրամ,

​2023 թվական — 215,3 միլիոն դրամ,

​2024 թվական — 483,7 միլիոն դրամ,

​2025 թվական — 144,4 միլիոն դրամ,

​2026 թվական — 306,6 միլիոն դրամ։

​Ընդ որում, նախորդ տարիներին համադրելի ծավալների դրամաշնորհների վերաբերյալ հանրային տվյալներ հայտնաբերել չի հաջողվել։

​Ակտիվացել է նաև պաշտպանության նախարարության համագործակցությունը «Դելյուքս դենտալ լաբ» ընկերության հետ։ Մինչ Պապիկյանի պաշտոնավարումը արձանագրվել էր ընդամենը մեկ պայմանագիր՝ 2019 թվականին՝ 2 միլիոն դրամի չափով։

​Սակայն հետագայում գումարները սկսեցին կտրուկ աճել․

  • 2022 թվական — 17 միլիոն դրամ,
  • 2023 թվական — 17 միլիոն դրամ,
  • 2024 թվական — 51 միլիոն և 8 միլիոն դրամի պայմանագրեր,
  • 2025 թվական — 126,1 միլիոն դրամի ատամնային իմպլանտների գնում և ևս մեկ պայմանագիր՝ 16,3 միլիոն դրամի։

​Ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականին, որպես դրա սեփականատեր նշված է Ռոբերտ Հակոբյանը։

​Առանձնակի հնչեղություն առաջացրեց պաշտպանության նախարարության պայմանագիրը «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերության հետ՝ 419,6 միլիոն դրամի չափով։ Պայմանագրի առարկա էին նշված «միջոցառման հետ կապված ծախսերը»։ Խոսքը մայիսի 28-ի տոնակատարության մասին էր։

​Հարցեր առաջացրեց ոչ այնքան ծախսերի մասշտաբը, որքան event-ինդուստրիայի ամենաթանկարժեք սեգմենտների վերաբերյալ մանրամասն տեղեկատվության բացակայությունը, ինչպիսիք են՝ բեմական կառուցվածքների, LED էկրանների, լուսային և ձայնային սարքավորումների վարձակալությունը, մոնտաժային աշխատանքներն ու դեկորատիվ ձևավորումը։

​Հենց այս ուղղություններն են համարվում միջոցառումների շուկայի ոչ թափանցիկ մասը, որտեղ ծառայությունների արժեքը կարող է տարբերվել մի քանի անգամ։

​2010 թվականին հիմնադրված «Դոմինո վիդեո փրոդաքշն» ընկերությունը, որը պատկանում է Աշոտ Առաքելյանին, պետական գնումներին սկսել է ակտիվորեն մասնակցել միայն վերջին տարիներին։

​Բացի պաշտպանության նախարարությունից, 2025 թվականին ընկերությունը ստացել է նաև`

​Վարչապետի աշխատակազմի պայմանագիրը՝ 130,5 միլիոն դրամի չափով՝ մշակութային միջոցառման կազմակերպման համար,

​Առողջապահության նախարարության պայմանագիրը՝ 32,7 միլիոն դրամի չափով՝ առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի բրենդինգի գծով,

​Երևանի քաղաքապետարանի պայմանագիրը՝ 34,8 միլիոն դրամի չափով՝ մշակութային միջոցառման անցկացման համար։

​Ոչ ռազմական գնումների վերլուծությունը ցույց է տալիս կայուն միտում․ պաշտպանության նախարարության շուրջն աստիճանաբար ձևավորվում է ընկերությունների մի շրջանակ, որոնք համակարգի` գնալով ավելի մեծ փակվածության պայմաններում պարբերաբար ստանում են բազմամիլիարդանոց պայմանագրեր։

​Եվ որքան քիչ տեղեկատվություն է մնում հանրային հասանելիության տիրույթում, այնքան ավելի շատ է պետք լինում ուշադիր ուսումնասիրել նույնիսկ այսպիսի, թվում է թե, երկրորդական գնումները՝ վառելիքից ու բանկային փոխանցումներից մինչև ատամնային իմպլանտներ ու տոների կազմակերպում։

Ի՞նչ են արել կենսաթոշակային ֆոնդերի փողերը

Հայաստանի կենսաթոշակային ֆոնդերում ահռելի գումարներ են կուտակվել։ Բանկային համակարգին չեն հասնում, բայց նաև փոքր գումարներ չեն։ Պետական բյուջեին կիսով չափ են զիջում։ Խոսքը գրեթե 1.5 տրիլիոն դրամի մասին է, որն այսօրվա փոխարժեքով համարժեք է ավելի քան 4 մլրդ դոլարի։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Առանձին են ապրում, որ ունեցվածքը թաքցնե՞ն

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքն արդեն 5 օր է՝ աշխատում է մասամբ։ Կայքում հնարավոր չէ մուտք գործել հայտարարագրերի ռեեստր, որտեղ հրապարակվում են պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց հայտարարագրերը։ Բանն այն է, որ հունիսի 1-ին պաշտոնյաների եւ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից հայտարարագրեր ներկայացնելու ժամկետն ավարտվել էր։ ԿԿՀ-ից մեր հարցին ի պատասխան հայտնեցին, որ կայքում առկա է տեխնիկական խնդիր, եւ հնարավոր չէ ժամկետներ նշել, թե երբ հայտարարագրերի ռեեստրը նորից հասանելի կդառնա

Կարդալ ավելին

​Ում բաժին հասան քովիդյան միլիարդները. մատակարարներ, հրատապ գնումներ և պայմանագրեր առանց մրցակցության

​Հրատապ գնումների մասին տվյալների հրապարակումից հետո հնարավոր դարձավ հետևել, թե որ ընկերություններին են բաշխվել համավարակի դեմ պայքարի համար հատկացված միջոցները։ Հրապարակված պայմանագրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ֆինանսավորման խոշորագույն ծավալները կենտրոնացած էին պատվաստանյութերի միջազգային մատակարարների և երկրի ներսում խոշոր կապալառուների սահմանափակ շրջանակի շուրջ։

Կարդալ ավելին

​Համավարակ առանց տենդերների. ինչպես տասնյակ միլիարդավոր դրամներ դուրս բերվեցին պետական գնումների սովորական ռեժիմից

​Համավարակի շրջանում իշխանությունների առաջին որոշումներից մեկը դարձավ քովիդյան գնումների փաստացի դուրսբերումը պետական վերահսկողության ստանդարտ համակարգից։ Ավելին, 2020 թվականի մարտի 12-ին ընդունված որոշմանը տրվեց հետադարձ ուժ. դրա գործողությունը տարածվեց հունվարի 25-ից կնքված գործարքների վրա, երբ Հայաստանում դեռևս կորոնավիրուսի ոչ մի պաշտոնական դեպք չէր գրանցվել։ Երկրում COVID-19-ի առաջին պաշտոնական դեպքն արձանագրվել էր միայն մարտի 1-ին։

Կարդալ ավելին

«Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին

Երևանի Սարյան փողոցի բնակիչների շուրջ ստեղծված իրավիճակը գնալով ավելի շատ է հիշեցնում երկու տասնամյակ առաջ Բյուզանդի և Արամի փողոցներում տեղի ունեցած իրադարձությունները։ Այն ժամանակ իշխանությունները քաղաքացիներին զրկում էին իրենց տներից՝ «Հյուսիսային պողոտայի» կառուցման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Այսօր նույն տրամաբանությունը վերադարձել է նոր փաթեթավորմամբ՝ «Համաշխարհային առևտրի կենտրոնի» ծրագրի անվան տակ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև