«Հետք»․ 167 մլն դրամ՝ պարապուրդի համար․ որքան են արժենում դատավորների ձգձգվող քրեական գործերը

«Հետք»-ի հրապարակման համաձայն՝ 2020 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 18-ը պետական բյուջեից մոտ 167 մլն դրամ է վճարվել լիազորությունները կասեցված վեց դատավորի՝ որպես ոչ իրենց մեղքով հարկադիր պարապուրդի փոխհատուցում։ Խոսքը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի, Գևորգ Նարինյանի, Տիգրան Փոլադյանի, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի մասին է։

Վերջինիս լիազորությունները կասեցված էին 2022 թվականի հոկտեմբերից, սակայն նա հրաժարականի դիմում է ներկայացրել, և Բարձրագույն դատական խորհուրդը նրա լիազորությունները դադարեցրել է 2026 թվականի օգոստոսի 14-ից։

Հրապարակման մեջ նշվում է, որ դատավորների լիազորությունների կասեցումը պայմանավորված է նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթներով։ Չնայած առաջադրված մեղադրանքներին՝ մինչև դատարանի վերջնական ակտը նրանք համարվում են անմեղ։ Անմեղության կանխավարկածից բխող իրավական երաշխիքներից մեկն էլ հենց պարապուրդի փոխհատուցումն է․ Դատական օրենսգրքի համաձայն՝ լիազորությունների կասեցման ընթացքում դատավորները վարձատրվում են որպես ոչ իրենց մեղքով պարապուրդում գտնվող աշխատողներ, իսկ Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ այդ հատուցումը կազմում է նրանց միջին ժամային աշխատավարձի երկու երրորդը։

Սակայն քրեական գործերի քննությունը հաճախ տարիներ է տևում։ Արդյունքում ստեղծվում է իրավիճակ, երբ դատավորը չի իրականացնում իր լիազորությունները, բայց անմեղության կանխավարկածի ուժով շարունակում է վարձատրվել։ Մի կողմից սա դատավորի անկախության կարևոր երաշխիք է, որպեսզի մինչև վերջնական դատավճիռը նրա նկատմամբ պատժիչ միջոցներ չկիրառվեն։ Մյուս կողմից՝ ծագում է արդարացի հարց․ որքանո՞վ է ողջամիտ տարիներ շարունակ հանրային միջոցներ ծախսել դատական գործառույթ չիրականացնող անձանց վրա։

Ամենաերկարը Սնանկության դատարանի դատավորներ Արա Կուբանյանի և Գևորգ Նարինյանի լիազորություններն են կասեցված՝ 2020 թվականի հուլիսի 21-ից։ Արդեն ավելի քան վեց տարի է՝ նրանք գտնվում են այս կարգավիճակում, մինչդեռ նրանց վերաբերյալ քրեական գործերը դեռևս վերջնական լուծում չեն ստացել։ Նարինյանին և Կուբանյանի վերաբերող քրեական գործը դատարան է ուղարկվել 2022 թվականի ապրիլին․ 4 տարի քննություն է գնում միայն առաջին ատյանի դատարանում։ Չի բացառվում, որ դատավճիռ կայացվելուց հետո դժգոհ մնացած կողմը բողոքարկի վերադասության կարգով, և առնվազն մեկ տարի էլ վերադաս դատարաններում կքննվի։ Սակայն դեռ պարզ չէ, թե երբ քննությունը կավարտվի առաջին ատյանում։

2023 թվականի դեկտեմբերից կասեցված է նաև Սնանկության դատարանի մեկ այլ դատավոր՝ Տիգրան Փոլադյանի լիազորությունները։ Դատավորի քրեական գործը 2024 թվականի հունվարից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում, սակայն դատավճիռ դեռ կայացված չէ։

Վեց տարվա ընթացքում այս անորոշության գինը պետական բյուջեի համար արժեցել է մոտ 167 մլն դրամ։ Գումարը վճարվել է դատավորների երաշխիքների շրջանակում, սակայն որքան երկար են ձգվում նրանց վերաբերյալ քրեական գործերը, այնքան երկար է պահպանվում նաև այս ծախսը։ Դրա վկայությունն է նաև այն, որ տարեցտարի վճարվող գումարի չափը մեծանում է։ Արդյունքում այն, ինչ նախատեսված է որպես դատավորի իրավական պաշտպանության երաշխիք, երկարատև դատավարության պայմաններում վերածվում է նաև պետության համար շարունակական ֆինանսական պարտավորության։

Այսպիսով, «Հետք»-ի հրապարակումը բարձրացնում է լուրջ իրավական և ֆինանսական հարցեր՝ կապված դատավորների լիազորությունների կասեցման, անմեղության կանխավարկածի, պարապուրդի փոխհատուցման և քրեական գործերի ձգձգման հետ։ Մի կողմից անհրաժեշտ է պաշտպանել դատավորների անկախությունը և իրավական երաշխիքները, մյուս կողմից՝ հանրային միջոցների արդյունավետ և ողջամիտ ծախսումը պահանջում է ավելի արագ և արդյունավետ դատավարություններ։

Infocom․ ՔՊ-ին նվիրատվություններ արած պաշտոնյաների ծախսերի մի մասը հայտարարագրերով հիմնավորված չէ

«Ինֆոքոմ»-ի ուսումնասիրությունը բացահայտել է անհամապատասխանություններ 2025 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը նվիրատվություններ կատարած մի շարք պաշտոնյաների եկամուտների, դրամական միջոցների և ծախսերի միջև։ Որոշ դեպքերում հայտարարագրերում արտացոլված եկամուտները չեն բավարարում կատարված ծախսերը հիմնավորելու համար, իսկ պաշտոնյաներից մի քանիսը պարզաբանումներ են ներկայացրել չհայտարարագրված եկամուտների վերաբերյալ։

Կարդալ ավելին

Hetq․ Ծաղկաձորի 46 հեկտար անտառապատ հողերը չվերադարձվեցին պետությանը․ դատական գործերի մեծ մասն ավարտվել է անհաջողությամբ

Ծաղկաձորի սկզբնամասում գտնվող՝ շուրջ 46 հեկտար անտառապատ հողերը, որոնք ապօրինի սեփականաշնորհվել էին 2007 թվականին, պետությանը վերադարձնելու գործընթացը հիմնականում արդյունք չի տվել։ Ինչպես գրում է «Հետք»-ը, ութ տարի տևած դատական գործընթացների մեծ մասն ավարտվել է բացասական ելքով, իսկ Հակակոռուպցիոն դատարանի վճիռների հետ դատախազությունը համաձայն չէ։ Իրավիճակն ավելի է բարդացել, քանի որ հողերի որոշ սեփականատերեր, օգտվելով գույքի նկատմամբ արգելանքի բացակայությունից, հասցրել են վաճառել դրանք։

Կարդալ ավելին

Պետական պաշտոնյաներին մոտ 5 մլրդ դրամի պարգևավճարներ․ ինչպե՞ս է բաշխվում հանրային գումարը

Պետական պաշտոնյաներին և պետական համակարգի աշխատակիցներին պարգևավճարներ տրամադրելու համար կառավարությունը հատկացրել է մոտ 5 մլրդ դրամ։ Գումարների բաշխման, դրանց հիմնավորվածության և պարգևատրման չափանիշների վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ հանրային վերահսկողության օրակարգում։ Հուլիսին այս թեմային անդրադարձել էին «Ազատություն Ռադիոկայան»-ը ու Factor TV-ն։

Կարդալ ավելին

Verelq․ Դատախազությունը պահանջում է բռնագանձել «Այրարատ» կինոթատրոնի շենքը

Գլխավոր դատախազությունը հայց է ներկայացրել՝ Երևան, Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող «Այրարատ» («Ռոսիա») կինոթատրոնի շենքը բռնագանձելու պահանջով։ Անշարժ գույքը պատկանում է գործարար, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

Կարդալ ավելին

«Hetq». Դատախազությունը վիճարկում է Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած նախկին մանկապարտեզի աճուրդը

Տավուշի մարզի դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9 մանկապարտեզի շենքի աճուրդը և գույքը վերադարձնել համայնքին։ Այս մասին հայտնում է «Hetq»-ը։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև