Ծաղկաձորի մարզահամալիրը՝ Զաքարյանների ընտանիքի ձեռքում․ «Հետք»-ի հետաքննությունը

«Հետք»-ի հետաքննությունը վերականգնում է Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի՝ պետությունից Իշխան Զաքարյանի ընտանիքին անցնելու ուղին։

1967-ին հիմնադրված, ԽՍՀՄ օլիմպիական հավաքականների մարզաբազան 1996-ից 100% պետական «Ծաղկաձոր գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի հաշվեկշռում էր։ 2006-ին գույքը 50 տարով վարձակալության տրվեց ամերիկահայ գործարար Ալբերտ Բոյաջյանի «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին։ Վերջինս այդ ժամանակ ընկերական հարաբերությունների մեջ էր սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ։

2010-ին Կառավարության որոշմամբ վարձակալված գույքի մի մասը՝ հյուրանոցային մասնաշենքեր, բուժական կենտրոն, սպորտդահլիճներ, մանեժ, 32,237 քմ շինություն և 76,121 քմ հող, ուղղակի վաճառքով օտարվեց ընկերությանը՝ 541.6 մլն դրամով։ 2019-ին դատախազությունը գործարքը կասկածի տակ դրեց՝ նշելով, որ գույքի շուկայական արժեքը 1.8 մլրդ դրամ էր՝ 1.3 մլրդ-ով ավելի վաճառքի գնից։ Ընկերությունը երբևէ վարձավճար չէր վճարել, թեև 2010-2018-ին այն կկազմեր 704 մլն դրամ։ Պայմանագրում, ըստ դատախազության, առկա էին պետական շահերին հակասող միակողմանի ոչ շահավետ դրույթներ։

2022-ին Կառավարությունը «Նյու հորիզոն գրուպ ինկ»-ին առաջարկեց գնել ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ որպես գնման նախապատվության իրավունք։ Ընկերությունը հրաժարվեց՝ աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորելով, և առաջարկեց գույքը վաճառել իր կողմից Հայաստանում հիմնադրված «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ին։ Սեպտեմբերի 22-ի N 1457-Ա որոշմամբ բաժնետոմսերը 732 մլն դրամով օտարվեցին այդ ընկերությանը, որին վարձակալությամբ հանձնվեց նաև ավելի քան 37 հա հողատարածք՝ տարեկան 32 մլն դրամով (2023-ի N 1592-Ա)։

2018-ին Բոյաջյանի հիմնադրած «Ծաղկաձորի սպորտային համալիր» ՍՊԸ-ի սեփականատեր է դարձել Վարդան Զաքարյանը՝ Իշխան Զաքարյանի որդին, Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահը։ Այսպիսով, մոտ 22 հա հողի և 38.6 հազար քմ շինությունների սեփականատեր, 37 հա հողի վարձակալ է դարձել Զաքարյանի ընտանիքը։

Իշխան Զաքարյանը պետական ապարատում է 90-ականներից․ 1997-2003-ին՝ սպորտի փոխնախարար, 2006-ին՝ սպորտի պետկոմիտեի նախագահ, 2010-ին՝ Հաշվեքննիչ պալատի նախագահ, 2011-ից՝ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, որի փոխնախագահը Բոյաջյանն է։ Չորս անգամ պատգամավոր ընտրված Զաքարյանը 2021-ին «Պատիվ ունեմ»-ի ցուցակով մանդատ ստացավ, ամիսներ անց հեռացավ խմբակցությունից՝ դառնալով անկախ պատգամավոր, և կողմ քվեարկեց Վահագն Խաչատուրյանին նախագահ ընտրելու որոշմանը՝ վճռորոշ ձայն տալով իշխող ուժին։

2024-ի հունիսին դատախազությունը 755 մլն դրամի արգելանք դրեց Զաքարյանների գույքի վրա։ 2026-ի հունիսին կնքվեց հաշտության համաձայնություն․ ունեցվածքի մեծ մասը՝ ներառյալ Բագրևանդի առանձնատունը, օրինական ճանաչվեց, սակայն Զաքարյանները պարտավորվեցին 304 մլն դրամ վճարել պետությանը՝ տարաժամկետ։ Դատախազությունը խնդրահարույց չհամարեց մարզահամալիրի գույքի ձեռքբերումը՝ բացառությամբ 2013-ից Վարդան Զաքարյանին պատկանող 5400 քմ հողամասի։ 2019-ի քրեական վարույթը դեռ նախաքննության փուլում է, 2020-ի գործով մեղադրանքը 2023-ին հանվել է զղջալու հիմքով, երբ Զաքարյանը պետությանը վերադարձրել է 71 հա հող և 32 մլն դրամ։

«Ծաղկաձորի սպորտ կոմպլեքս»-ի տնօրեն Դավիթ Չիբուխչյանը պնդում է, որ ընկերությունը կատարել է ներդրումային պարտավորությունները, իսկ գնահատման ժամանակ հաշվի չեն առնվել տեղադիրքը, մատչելիությունը և գույքի վթարային վիճակը։ Ըստ նրա՝ Զաքարյան-Բոյաջյան հարաբերությունները «միայն դրական են ազդել հայկական սպորտի զարգացման վրա»։

Փաստը մնում է փաստ․ պետական մարզահամալիրի մասնավորեցման երկար ճանապարհի վերջնակետում դրա տարածքների ու շինությունների սեփականատերը դարձել է Իշխան Զաքարյանի ընտանիքը։

Hetq.am

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև