«168.am». Ինչպես են Հայաստանում էժան ռուսական գազը բնակչությանը վաճառում գրեթե 2.2 անգամ ավելի թանկ գնով

Ներմուծվող գազի հնարավոր թանկացման շուրջ քննարկումների ֆոնին «168.am»-ն անդրադարձել է Հայաստանի գազի սակագնային քաղաքականությանը՝ ներկայացնելով, թե ինչպես է սահմանին արտոնյալ գնով ձեռք բերվող ռուսական գազը բնակչությանը հասնում գրեթե կրկնակի բարձր գնով, մինչդեռ տնտեսության առանձին ճյուղերի համար գործում են էապես ավելի ցածր սակագներ։

Ինչպես գրում է «168.am»-ը, Ռուսաստանը տարիներ շարունակ Հայաստանին բնական գազ է մատակարարում միջազգային շուկայական գներից զգալիորեն ցածր գնով։ Սակայն այդ առավելությունը Հայաստանի բոլոր սպառողները հավասարապես չեն զգում։ Ներքին շուկայում սակագների տարբերակված քաղաքականության հետևանքով բնակչությունը գազի դիմաց վճարում է անհամեմատ ավելի շատ, քան, օրինակ, ջերմոցային տնտեսություններն ու գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ընկերությունները։

Հրապարակման համաձայն՝ ներկայումս Հայաստանը սահմանին ռուսական գազը ձեռք է բերում 1000 խորանարդ մետրի դիմաց 177 դոլարով։ Ներմուծման պահին գանձվող ԱԱՀ-ի հաշվարկով դրա արժեքը հասնում է 212 դոլարի, մինչդեռ բնակչության համար գործող սակագնին համարժեք գինը կազմում է 395 դոլար։ Այսպիսով՝ սահմանին գնված գազը սպառողին հասնում է ավելի քան 2,2 անգամ թանկ գնով։

«168.am»-ը ուշադրություն է հրավիրում նաև սակագների միջև եղած կտրուկ տարբերության վրա։ Մասնավորապես՝ ջերմոցային տնտեսությունները սեզոնին 1000 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են ընդամենը 234 դոլար։ Այսինքն՝ ԱԱՀ-ն ներառելուց հետո գազի արժեքն այդ սպառողների համար ավելանում է ընդամենը 22 դոլարով, մինչդեռ բնակչության դեպքում թանկացումը հասնում է 218 դոլարի։

Ավելին՝ եթե ԱԱՀ-ն չհաշվարկենք, բնակչության համար գազի գինն անցնելով սահմանը՝ բարձրանում է 218 դոլարով, իսկ ջերմոցային տնտեսությունների համար՝ ընդամենը 57 դոլարով։ Փաստացի բնակչության վրա ընկնող լրացուցիչ գնային բեռն անհամեմատ ավելի մեծ է, քան տնտեսության որոշ ճյուղերի համար սահմանվածը։

Նույն արտոնյալ պայմաններից օգտվում են նաև գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող տնտեսվարողները։ Այդ սակագները սահմանում է Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), որն իրավասու է հաստատել ներքին շուկայում գազի սպառողական գները։ Հետևաբար բնակչության համար գործող բարձր սակագների պատասխանատվությունը չի կարելի վերագրել միայն գազի ներմուծման գնին կամ «Գազպրոմ Արմենիային»։

Հրապարակման մեջ ընդգծվում է, որ սահմանին գազի գինը ձևավորվում է Ռուսաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, իսկ Հայաստանի ներսում սպառողների համար սակագները հաստատում են Հայաստանի իշխանությունները՝ ՀԾԿՀ-ի միջոցով։ Հետևաբար ներմուծման գնի և բնակչության վճարած գումարի միջև առկա հսկայական տարբերության բացատրությունը պետք է փնտրել հենց Հայաստանի սակագնային քաղաքականության մեջ։

Այս տարբերությունը հատկապես նկատելի է, երբ համեմատում ենք բնակչության և տնտեսության առանձին ճյուղերի նկատմամբ կիրառվող մոտեցումները։ Ջերմոցային տնտեսություններին ու գյուղմթերք վերամշակողներին տրամադրվող ցածր սակագները հնարավոր են դարձել նաև այն պատճառով, որ Հայաստանը սահմանին գազ է ստանում արտոնյալ գնով։ Մինչդեռ բնակչությունը, որը նույնպես պետք է օգտվեր այդ առավելությունից, ստիպված է վճարել զգալիորեն ավելի բարձր գին։

«168.am»-ի հրապարակման համաձայն՝ իշխանությունները, խոսելով ներմուծվող գազի գնի և ներքին սակագների տարբերության մասին, հաճախ շրջանցում են հենց այս հանգամանքը։ Ներկայացվում է բնակչության վճարած բարձր գինը՝ որպես փաստարկ, թե ռուսական գազի արտոնյալ գինն այնքան էլ մեծ առավելություն չէ Հայաստանի համար։ Սակայն այդ տրամաբանությունը շրջանցում է գլխավոր հանգամանքը՝ ներքին սակագների չափը որոշում են Հայաստանի իշխանությունները։

Այսպիսով՝ ռուսական էժան գազի տնտեսական առավելություններից օգտվում են սպառողների որոշ խմբեր, մինչդեռ բնակչության համար սահմանված բարձր սակագները զգալիորեն նվազեցնում են այդ առավելության ազդեցությունը։ Գազի սակագների միասնական կամ ավելի համահարթ համակարգի դեպքում բնակչության վճարած գինը կարող էր էապես ցածր լինել ներկայիս մակարդակից։

Լենա Նազարյանի ամուսինը Թեղուտի հանքում պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանական նախկին պատգամավորների համար աշխատանք գտնելու հարցը, կարծես, խնդիր չէ։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Նարեկ Բաբայանը նոր պաշտոն է ստացել։

Կարդալ ավելին

«Oragir.am». Աջափնյակի փոխթաղապետի հայտարարագրից 20 միլիոն դրամի ոսկյա զարդերն անհետացել են

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նարեկ Իսրայելյանի 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրում ուշագրավ անհամապատասխանություն է արձանագրվել։

Կարդալ ավելին

«Գոլդ» համարանիշներից՝ դեպի «գոլդ» կերակրատաշտ. ՀՀ ՆԳՆ-ին 6,5 միլիարդ դրամ են հատկացրել բյուջետային միջոցները «յուրացնելու» համար

«Գոլդ» համարանիշներ, «գոլդ» ծրագրեր, «գոլդ» կերակրատաշտեր՝ չինովնիկական ապարատի համար։ Իսկ այն քաղաքացիներին, որոնց բարօրությամբ, իբր, պետք է մտահոգված լինի պետությունը, այս թանկարժեք՝ «արդյունավետ կառավարում» անվանումը կրող ներկայացման մեջ ավելի ու ավելի հաճախ վերապահվում է ընդամենը լուռ վիճակագրի դերը։

Կարդալ ավելին

Մեկ տարում՝ 24 մահվան դեպք. ի՞նչ է կատարվում Հայաստանի բանտերում ու կալանավայրերում

46-ամյա Արսեն Գևորգյանի մահը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 10-ին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, հերթական անգամ ուշադրություն է հրավիրում անազատության մեջ գտնվող մարդկանց կյանքի ու առողջության պահպանման խնդրին։ Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գևորգյանի ինքնազգացողությունը, ըստ Քրեակատարողական ծառայության, հանկարծակի վատացել է։ Ծառայությունը հայտնել է, որ մինչ այդ նա առողջական գանգատներ չի ներկայացրել, իսկ ժամանած շտապօգնության բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի փոխանցմամբ՝ գրանցվել է սրտի կանգ։ Մահվան ստույգ պատճառը պետք է պարզի դատաբժշկական փորձաքննությունը։

Կարդալ ավելին

«Հրապարակ». Ավինյանը փողոցներում ծխախոտի մնացորդներ է հավաքում, իսկ նրա քաղաքապետարանը՝ փոքր բիզնեսի փողերը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մայրաքաղաքում մաքրության ու կարգուկանոնի հաստատման բավական ինքնատիպ պատկերացում ունի։ Ինքը պարբերաբար կոմունալ ծառայության աշխատակցի համազգեստով դուրս է գալիս փողոց, հոգատար քաղաքի ղեկավարի դեր ստանձնում, ծխախոտի մնացորդներ հավաքում ու մասնակցում ցուցադրական մաքրության աշխատանքներին։ Իսկ նրա ղեկավարած քաղաքապետարանը, կարծես թե, քաղաքը «մաքրելու» շատ ավելի արդյունավետ միջոց է գտել՝ փոքր ձեռնարկատերերի գրպանները դատարկելու միջոցով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև