Ինչ ունեցվածք ունեն Արարատ Միրզոյանն ու կինը

Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է Արարատ Միրզոյանի վերջին տարիների հայտարարագրերը և պարզել մի շարք ուշագրավ տվյալներ։ Նշենք, որ Արարատ Միրզոյանը ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 19-ից։

2024 թվական

ArmLur.am-ը պարզեց, որ 2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Միրզոյանը Կոտայքի մարզի Նաիրի համայնքում ունի անհատական բնակելի տուն՝ հողամասով և տնտեսական շինություններով, որը ձեռք է բերել 2022 թվականի դեկտեմբերի 23-ին։ Բացի այդ, նա Երևանում ունի բնակարան, որը ձեռք է բերել 2018 թվականին։

Բանկային հաշիվներում առկա է եղել 2 մլն 746 հազար դրամ և 22 հազար ԱՄՆ դոլար, իսկ կանխիկ՝ 37 հազար դոլար և 2 մլն 750 հազար դրամ։

Հաշվետու տարում նրա եկամուտը կազմել է 24 մլն 771 հազար դրամ, որից 21 մլն 752 հազար դրամը՝ աշխատավարձ ՀՀ ԱԳՆ-ից, իսկ 3 մլն 18 հազար դրամը՝ եկամտային հարկի վերադարձ։

ArmLur.am-ը նաև պարզեց, որ տարվա ընթացքում Միրզոյանը զգալի ծախսեր է իրականացրել․ միայն անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 16 մլն 800 հազար դրամ։ Բացի այդ, հանգստի, ուսման և վարկերի մարման վրա ծախսերը ևս միլիոնավոր դրամներ են կազմել։

Նրա հիպոթեքային պարտավորությունները տարեվերջին կազմել են 26 մլն 643 հազար դրամ։

2023 թվական

ArmLur.am-ի ուսումնասիրությամբ՝ 2023 թվականին Միրզոյանի բանկային հաշիվներում եղել է 3 մլն 500 հազար դրամ և 30 հազար դոլար, իսկ կանխիկ՝ 50 հազար դոլար և 2 մլն դրամ։

2022 թվական

ArmLur.am-ը պարզեց, որ 2022 թվականին Միրզոյանը ձեռք է բերել Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող առանձնատունը՝ 112 մլն դրամ արժողությամբ։

Նույն տարում նրա բանկային ավանդները կազմել են 70 հազար դոլար, հաշիվներում ունեցել է 1 մլն 900 հազար դրամ և 20 հազար դոլար, իսկ կանխիկ՝ 25 հազար դոլար և 6 մլն դրամ։

2021 թվական

ArmLur.am-ի տվյալներով՝ 2021 թվականին Միրզոյանը ունեցել է 70 հազար դոլար բանկային ավանդ, 9 մլն 100 հազար դրամ և 70 հազար 188 դոլար հաշիվների վրա, ինչպես նաև 8 մլն դրամ կանխիկ միջոցներ։

Կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագիրը

ArmLur.am-ը ուսումնասիրել է նաև Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի հայտարարագիրը։

Նա 2024 թվականին ձեռք է բերել 2024 թվականի արտադրության BMW մակնիշի ավտոմեքենա՝ մոտ 39 հազար եվրոյով, իսկ նախկին KIA մեքենան վաճառել է 4 մլն 508 հազար դրամով։

Տարվա ընթացքում նրա եկամուտները կազմել են 46 մլն 301 հազար դրամ։ Նա աշխատավարձ է ստացել «ԷնՎիդիա Արմենիա» և «Քոգնայզ Էնջինիրինգ» ընկերություններից։

Բանկային միջոցները տարվա ընթացքում նվազել են, իսկ կանխիկ գումարը կազմել է 10 հազար դոլար և 340 հազար դրամ։

Միաժամանակ, նա ստացել է 11 մլն դրամ վարկ, իսկ ընդհանուր վարկային պարտավորությունները տարեվերջին հասել են 78 մլն դրամի։

Նշենք նաև, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի հունիսի 4-ին գրել էր, որ Գոհար Աբաջյանը նշանակվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումային կենտրոնի ղեկավար։

Այսպիսով, ArmLur.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արարատ Միրզոյանի ընտանիքը վերջին տարիներին ունեցել է տասնյակ միլիոնավոր դրամների եկամուտներ, ձեռք է բերել 112 մլն դրամ արժողությամբ առանձնատուն, ինչպես նաև՝ ընտանիքում իրականացվել է թանկարժեք գնում, մասնավորապես կինըգնել է ՝ 39 հազար եվրո արժողությամբ BMW ավտոմեքենա։

Սակայն այստեղ առաջանում են մի շարք հարցադրումներ․

Ինչպե՞ս են համադրվում այս ծավալի ծախսերը պաշտոնական եկամուտների հետ։

Ի՞նչ աղբյուրներով են ձևավորվել խոշոր կանխիկ միջոցները՝ տասնյակ հազարավոր դոլարների չափով։

Որքանո՞վ են հիմնավորված նման թանկարժեք գնումները՝ թե՛ առանձնատան, թե՛ ավտոմեքենայի դեպքում։

Ինչպե՞ս է բացատրվում նաև մեծածավալ վարկերի, եկամուտների և միաժամանակ զգալի ծախսերի համադրությունը։

armlur.am

«Hetq». Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Ստեփանավանի ավագանու թեկնածուները

Ստեփանավանի ավագանու ընտրություններին մասնակցող 156 թեկնածուներից 45-ը հայտարարագրել է, որ հաշվետու ժամանակահատվածում եկամուտ չի ունեցել, իսկ 62-ը խնայողություններ չի ունեցել։ Միևնույն ժամանակ, թեկնածուների հայտարարագրերում կան տասնյակ միլիոն դրամների եկամուտներ, բազմաթիվ անշարժ գույքեր և թանկարժեք ավտոմեքենաներ։ «Hetq»-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված հայտարարագրերը՝ պարզելու, թե ինչ ունեցվածք ունեն համայնքի ավագանու անդամ դառնալու համար պայքարող քաղաքական ուժերի ներկայացուցիչները։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ» օրաթերթ․ Էկոնոմիկայի նախարարության աղմկահարույց կոռուպցիոն գործով դատաքննությունը կասեցվել է

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ քրեական գործի դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է մինչև հունվար։ Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, դատական քննությունը դադարեցնելու պատճառը գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանի դեկրետային արձակուրդ մեկնելն է։

Կարդալ ավելին

«Հրապարակ». «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական բյուջեից 5,7 միլիարդ դրամի պատվերներ է ստացել

Իշխանափոխությունից հետո պետական միջոցառումների կազմակերպման համար հատկացվող բյուջետային միջոցների զգալի մասը բաժին է հասել երկու ընկերության՝ «Դոփինգ սփեյս»-ին և «Ֆակտորի Փրոդաքշն»-ին։ «Հրապարակ» օրաթերթի տվյալներով՝ 2018-2026 թվականներին «Ֆակտորի Փրոդաքշն»-ը պետական տարբեր կառույցների հետ կնքել է 50 պայմանագիր՝ ընդհանուր 5,7 միլիարդ դրամ արժեքով։ Ընկերությանը վստահվել են խոշոր միջոցառումներ, այդ թվում՝ բռնցքամարտի Եվրոպայի 2022 թվականի առաջնության կազմակերպումը, որի համար վճարվել է 750 միլիոն դրամ։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ». Ախուրյանի համայնքապետ Զավեն Մանուկյանի պաշտոնավարման շուրջ հարցերը՝ շահերի բախումից մինչև համայնքային կառույցների վերակազմավորում

Ախուրյան խոշորացված համայնքում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորել է գործող համայնքապետ Զավեն Մանուկյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի անդրադարձի համաձայն՝ նրա պաշտոնավարման ընթացքում մի շարք հարցեր են առաջացել՝ կապված շահերի բախման կանխարգելման, համայնքային մարզամշակութային հաստատությունների վերակազմավորման և պաշտոնյայի հայտարարագրած ունեցվածքի հետ։

Կարդալ ավելին

«Հրապարակ». ՊՆ-ի գնումներն ու շինարարական աշխատանքները՝ Հակակոռուպցիոն կոմիտեի քրեական վարույթների կենտրոնում

«Հրապարակ» օրաթերթը 2025 թվականի հունվարի 29-ի հրապարակման մեջ անդրադարձել է Պաշտպանության նախարարության գործունեությանն առնչվող քրեական վարույթներին՝ ներկայացնելով պետական գնումների և ռազմական ենթակառուցվածքների շինարարության ընթացքում արձանագրված հնարավոր չարաշահումների մասին տեղեկություններ։ Ըստ թերթի՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերից մեկը վերաբերում է եվրոպական արտադրության 10 ձնագնացների ձեռքբերմանը, որոնք, հրապարակման համաձայն, նախարարությունը գնել է շուկայական արժեքից մի քանի անգամ բարձր գնով։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև