Պետական ծառայությո՞ւն, թե՞ ֆինանսական բիզնես․ Կարեն Բրուտյանի հայտարարագրերի հետքերով

Պարզվում է՝ Հայաստանում պետական ծառայությունը ոչ միայն «հայրենասիրություն» է, այլ նաև բավական շահավետ ֆինանսական զբաղմունք։ Համենայնդեպս, եթե նայենք ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հայտարարագրերին, հենց այդ տպավորությունն է ստեղծվում։

«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակած տվյալները, ըստ էության, արտացոլում են այն ծուռ հայելիների իրականությունը, որը վերջին տարիներին ձևավորվել է Հայաստանում։ Մի կողմից հասարակությանը շարունակաբար ներկայացվում է պոպուլիստական պատկեր՝ իբր Նիկոլ Փաշինյանը «արդարության խորհրդանիշ» է, իսկ նրա իշխանությունը որդեգրել է «կոռուպցիայի դեմ անզիջում պայքարի» քաղաքականություն։ Մյուս կողմից՝ նույն այդ իշխանության ներկայացուցիչների հայտարարագրերում տարեցտարի աճում են միլիոնները, ավանդները, կանխիկ արտարժույթը և բազմամիլիոն ֆինանսական հոսքերը։

Մարդ, որի ամբողջ կարիերան պետական համակարգում է անցել, 2024 թվականի վերջում հայտարարագրում է 55 միլիոն 412 հազար դրամ բանկային ավանդ, մոտ 8,7 միլիոն դրամ բանկային հաշիվների մնացորդ, 40 հազար եվրո կանխիկ և 30 հազար դոլար կանխիկ գումար։ Միայն կանխիկ արտարժույթը այսօրվա փոխարժեքով կազմում է մոտ 33-35 միլիոն դրամ։ Եթե դրան գումարենք ավանդներն ու հաշիվները, ստացվում է, որ պաշտպանության փոխնախարարը տնօրինում է առնվազն 100 միլիոն դրամից ավելի ազատ միջոցներ։ Եվ սա՝ պաշտոնական հայտարարագրով։

Հետաքրքիրն այստեղ նույնիսկ գումարի չափը չէ, այլ դրանց ծագման տրամաբանությունը։ 2024 թվականին Բրուտյանի ամբողջ տարեկան եկամուտը կազմել է 27 միլիոն 864 հազար դրամ, որից 15 միլիոն դրամը աշխատավարձն է պաշտպանության նախարարությունից։ Այսինքն՝ ամսական մոտ 1,2 միլիոն դրամ։ Բայց միևնույն ժամանակ նույն պաշտոնյան տարիներ շարունակ կարողանում է պահել հսկայական կանխիկ միջոցներ, բազմամիլիոն ավանդներ, փոխառություններ և վարկային շրջանառություն։

Առավել տարօրինակ է «այլ եկամուտ» կոչվող հատվածը՝ 3 միլիոն 465 հազար դրամ։ Որտեղի՞ց է այդ գումարը։ Ի՞նչ գործունեությունից։ Ինչո՞ւ հայտարարագրում հստակ նշված չէ։ Եթե իշխանությունն իսկապես խոսում է թափանցիկությունից, ապա նման կետերը չեն կարող ներկայացվել «այլ եկամուտ» անորոշ ձևակերպմամբ։ Հատկապես երբ խոսքը պաշտպանության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյայի մասին է։

Սակայն ամենամեծ հարցերը սկսվում են, երբ նայում ես նախորդ տարիների հայտարարագրերը։ 2021 թվականին՝ պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվելու տարում, Բրուտյանն արդեն հայտարարագրել էր 50 հազար եվրո, 40 հազար դոլար և 55 միլիոն դրամ կանխիկ միջոցներ։ Այսինքն՝ մոտ 100 միլիոն դրամի չափով ազատ կանխիկ գումար։ Ու սա մի մարդու մոտ, որի կենսագրության մեջ բիզնես գործունեության կամ խոշոր մասնավոր ընկերությունների մասին որևէ հիշատակում չկա։

Երբ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հայտարարագրում է ավելի քան 55 միլիոն դրամ ավանդ, տասնյակ միլիոնների հասնող կանխիկ դոլար ու եվրո, բազմամիլիոն փոխառություններ և միաժամանակ պետական ծառայողի կենսագրություն ունի, բնականաբար առաջանում է պարզ հարց՝ այդ ո՞ր «հակակոռուպցիոն հեղափոխության» արդյունքն է սա։

Ի վերջո, եթե իշխանությունը տարիներ շարունակ հասարակությանը համոզում էր, թե նախկին համակարգի գլխավոր արատը պաշտոնյաների հարստացումն էր, ապա այսօր ինչո՞վ է տարբերվում իրավիճակը։ Միայն այն բանո՞վ, որ հիմա այդ ամենը կատարվում է ժողովրդի «պողպատյա մանդատո՞վ»։ Շարքային քաղաքացին, որը ամիսներով պայքարում է կոմունալ վճարումների, վարկերի և տարրական սոցիալական խնդիրների դեմ, շատ դժվար թե հասկանա, թե ինչպես է պետական համակարգում աշխատող պաշտոնյան կուտակում հարյուր միլիոնին մոտ ակտիվներ։

Ստացվել է իշխանության համար չափազանց անհարմար, բայց արդեն ակնհայտ մի պատկեր․ «ժողովրդական» կոչված իշխանության պայմաններում Հայաստանում ձևավորվել է նոր բյուրոկրատական վերնախավ, որը զարմանալի արագությամբ փոխում է իր սոցիալական կարգավիճակը։ Ընդ որում, այդ վերելքի հիմնական և գրեթե միակ շարժիչ ուժը պետական պաշտոնն է։ Այլապես իսկապես դժվար է տրամաբանորեն բացատրել այն ֆենոմենը, երբ մարդիկ, որոնք մինչև 2018 թվականի «թավշյա» իրադարձությունները փոշեկուլ էին ձեռք բերում ապառիկով, իշխանական կաբինետներում հայտնվելուց մի քանի տարի անց արդեն դառնում են առանձնատների, թանկարժեք ավտոմեքենաների և բազմամիլիոն ակտիվների սեփականատերեր։

Թեղուտը, Թրամփի երթուղին և Սոկոլովի շահերը․ ի՞նչ է ստանում Հայաստանը ամերիկյան ծրագրերից

Հայաստանի երկրորդ խոշորագույն պղնձամոլիբդենային հանքավայրի՝ Թեղուտի անցումը ամերիկյան ընկերության վերահսկողության տակ և նույն ներդրողի նշանակումը ԱՄՆ-ի պետական աջակցությամբ գործող տարածաշրջանային հիմնադրամի ղեկավարի պաշտոնում հարցեր են առաջացնում, որոնց պատասխանները Երևանը դեռ պետք է տա։

Կարդալ ավելին

Ամուլսար․ օֆշորային ընկերություններ, 150 մլն դոլարի պետական երաշխիք և բնապահպանական ռիսկեր

Ամուլսարի ոսկու հանքի շահագործումն արդեն մեկնարկել է, սակայն ներդրումների պայմանների, պետության ստանձնած ֆինանսական պարտավորությունների և բնապահպանական անվտանգության վերաբերյալ հարցերը շարունակում են մնալ առանց լիարժեք պատասխանների։ «Hetq»-ի ուսումնասիրությունը բացահայտում է հանքի սեփականության կառուցվածքի և ֆինանսավորման այն կողմերը, որոնք կառավարությունը պարտավոր է մանրամասն ներկայացնել հանրությանը։

Կարդալ ավելին

«Товарищ генерал»․ Բաքվից Երևան՝ կլիմայական գագաթնաժողովներ Արցախի ավերակների վրա և միլիարդներ՝ կասկածելի գործարքներում

Խորհրդանշական ու ուշագրավ է, որ Արցախի ոսկորների ու ավերակների վրա ծաղկած կլիմայական երկու համաժողովներն էլ՝ Բաքվում անցկացված COP29-ը և այս օրերին Երևանում ընթացող COP17-ը, ուղեկցվում են դրանց կազմակերպման ընթացքում ֆինանսական մեքենայությունների ու չարաշահումների վերաբերյալ սկանդալներով։

Կարդալ ավելին

«Ժողովուրդ»․ Ժաննա Անդրեասյանի մտերիմը՝ Մանկավարժականի կառավարման ճգնաժամից հետո նոր բարձր պաշտոնում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Լիլիթ Մկրտչյանին, որը մինչ այդ զբաղեցնում էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ «Ժողովուրդ» օրաթերթն այս նշանակման առիթով հարց է բարձրացնում՝ ի՞նչ չափանիշներով են կրթական համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնում անձինք, որոնք աշխատել են կառավարման ճգնաժամ ապրած հաստատություններում։

Կարդալ ավելին

«168.am». «Ռոսիա մոլի» գործը՝ արդարադատությո՞ւն, թե՞ իշխանության համար հարմար ցուցադրություն

Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքի սեփականությունը համարվող «Ռոսիա մոլի» շենքը՝ 1,55 մլն դոլարի ներդրումային պարտավորությունները չկատարելու հիմքով։ «168.am»-ը հարց է բարձրացնում՝ արդյոք իշխանությունները նույն չափանիշներն են կիրառում բոլոր գործարարների նկատմամբ։

Կարդալ ավելին

Հետադարձ կապ

Համագործակցության առաջարկների, ինչպես նաև կոռուպցիայի և պաշտոնական դիրքը չարաշահելու վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ ստորև ներկայացված կոնտակտային միջոցներով։

էլեկտրոնային փոստ

info@aniarm.info

Հետադարձ կապի ձև